«Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների, ինչպես նաև հարակից օրենքների նախագծերի փաթեթը պատրաստ է ԱԺ ուղարկելու: Այս մասին կառավարության այսօրվա՝ օգոստոսի 14-ի նիստում հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Կիբեռանվտանգության մասին» օրենքով մենք սահմանում ենք կենսական նշանակություն ունեցող ոլորտները և կրիտիկական ենթակառուցվածքները թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում: Սահմանվում են չափանիշներ՝ ռիսկերի և ազդեցության գնահատմամբ, սահմանվում են ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Կառավարությունը 40 մլն դրամ կտա ԱԳՆ–ին արարողակարգային միջոցառումների համար
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 14-ի որոշմամբ 40 մլն դրամ կհատկացնի Արտաքին գործերի նախարարությանը՝ արարողակարգային միջոցառումների և Պետական արարողակարգի ծառայությանը վերապահված այլ գործառույթների համապարփակ իրականացման համար։ Գումարը նախարարությանը կտրամադրվի 2025 թ. 2–րդ կիսամյակի համար։
Կարդալ ավելին »Երեք ֆուտբոլիստ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 14-ի նիստում որոշեց պարտադիր զինծառայությունից ազատել ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի անդամ հանդիսացող՝ Ալբերտ Գագիկի Խաչումյանին, Կարեն Արթուրի Մելքոնյանին և Արսեն Միքայելի Սադոյանին։ Ալբերտ Գագիկի Խաչումյանին նախորդ տարկետումը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության մինչև 26 տարին լրանալը՝ 23.06.2025 թ։ Կարեն Արթուրի Մելքոնյանին նախորդ տարկետումը տրամադրվել է մինչև 26 տարին լրանալը՝ 25.03.2025 թ.։ Արսեն Միքայելի նախորդ տարկետումը տրամադրվել ...
Կարդալ ավելին »Խաղային գործունեության կարգավորման օպերատորը կընտրվի մրցույթով՝ 15 տարով
Հայաստանի Հանրապետությունում խաղային գործունեության կարգավորման օպերատորը կընտրվի մրցույթով`15 տարի ժամկետով, որից հետո ներդրված ենթակառուցվածքը պետք է փոխանցվի պետությանը։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց օգոստոսի 14-ի՝ կառավարության նիստի ընթացքում։ Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը, օպերատորի հետ պայմանագրի կնքման կարգը և մրցույթը չկայացած համարվելու հիմքերը սահմանելու մասին որոշման նախագծի հիմնական զեկուցող, Պետական եկամուտների ...
Կարդալ ավելին »ՀՀ պետական պարտքը 13․9 մլրդ դոլար է (+1,694․9 մլն դոլար)
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հունիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,323,653.3 մլն դրամ: 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 604,714․4 մլն դրամով կամ 12․8%-ով։ Մասնավորապես, արտաքին պարտքը աճել է 244,061․6 մլն դրամով կամ 10․1%-ով և կազմել 2,668,447.3 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,472,946.8 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 195,500.6 մլն դրամ: Ինչ վերաբերում է ներքին ...
Կարդալ ավելին »Գյումրու օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա
Գյումրու «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա։ Այդ մասին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողներին տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ «Մենք արդեն մի ավիաընկերության հետ պայմանավորվածություն ունենք, և պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջիկայում, հավանաբար, նոր ուղղությամբ՝ դեպի Եվրոպա, կմեկնարկեն չվերթներ, որոնք քաղաքի և մարզի համար լրացուցիչ հոսք ու տնտեսական շարժ կապահովեն»,-նշել է ՏԿԵ նախարարը։
Կարդալ ավելին »Գրանցվել է 2048 անհատ ձեռնարկատեր
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2025թ.-ի հունիսին իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական միասնական գրանցամատյանում գրանցվել են. Անհատ ձեռնարկատեր (Ա/Ձ)՝ 2,048, Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)՝ 747, Հասարակական կազմակերպություն (ՀԿ)՝ 40, ՀԻՄՆԱԴՐԱՄ (ՀՄԴ)՝ 11, Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ) ՝ 10, Համատիրություն (ՀՄՏ)՝ 3, Պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)՝ 2, Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)՝ 1, Առանձնացված ստորաբաժանում (Առևտրային) (ԱՍ)՝ 1, Օտարերկրյա իրավաբանական անձի ...
Կարդալ ավելին »OPEC+ երկրներն օրական 50 հազար բարելով պակաս նավթ են արդյունահանել
Հուլիսին ՕՊԵԿ+ երկրների նավթի արդյունահանումը, համեմատած հունիսի, ավելացել է օրական 330 հազար բարելով և կազմել օրական 36.48 մլն բարել, սակայն մնացել է պլանից ցածր, որը սահմանված էր քվոտաներով և նախկինում չկրճատված արդյունահանման փոխհատուցումներով: Իրաքը, որը նախկինում զգալիորեն գերազանցել էր քվոտան, հուլիսին արդյունահանել է պլանից 85 հազար բարելով պակաս՝ նվազեցնելով արտադրությունը հունիսի համեմատ 50 հազար բարելով՝ մինչև օրական 3.9 մլն բարել։ ...
Կարդալ ավելին »CNN․ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա Անքորիջի ռազմաբազայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որը պլանավորված է Ալյասկայում, տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Այդ մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։ Ըստ հրապարակման՝ կազմակերպիչները եկել են այն եզրակացության, որ հսկայական նահանգի միակ քաղաքը, որը կարող է հարմար վայր դառնալ գագաթնաժողովի անցկացման համար, լինելու է Անքորիջը։ Եվ միայն քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվող Էլմենդորֆ-Ռիչարդսոն միավորված բազան ...
Կարդալ ավելին »3 օր գարեջրի փառատոն՝ Երևանում
Երևանի կենտրոնում շուտով 3 օր գարեջրի տոն է լինելու։ Օգոստոսի 22-24-ը Զաքյան փողոցում անցկացվելու է «Գարեջրի օրեր» փառատոնը։ Այն անցկացվում է արդեն 4-րդ անգամ։ Հրավիրած ասուլիսին «էվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը նշեց, որ փառատոնի նպատակն է վեր հանել և ներկայացնել Հայաստանի գարեջրագործական ավանդույթները, զարգացնել իրադարձային զբոսաշրջությունը, առաջխաղացման նպաստավոր հարթակ ստեղծել գարեջուր արտադրող ընկերությունների համար և իհարկե, համախմբել գարեջրի սիրահարներին մեկ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ