• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

ՀՀ-ում տարեկան ախտորոշվում է մանկական քաղցկեղի շուրջ 100 նոր դեպք, հաշվառված է 800-ից ավելի երեխա

Հայաստանում տարեկան ախտորոշվում է մանկական քաղցկեղի շուրջ 100 նոր դեպք: Այս պահին 800-ից ավելի երեխաներ հաշվառված են ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում:Վերջին տարիների ցուցանիշները փաստում են` մեր երկրում այս հիվանդությունն ունեցող երեխաների շուրջ 75 տոկոսը բուժվում են:2018 թվականից Հայաստանում արվում է ոսկրածուծի աուտոփոխպատվաստում: 2023 թվականին առաջին անգամ Հայաստանում իրականացվել է նաև ալոգեն փոխպատվաստում` արյունաբանական չարորակ հիվանդության դեպքում: Երեխաների ...

Կարդալ ավելին »

Երկու քննիչ ազատվել է աշխատանքից

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետամուտ լինել ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները անբարեխիղճ կերպով կատարելու յուրաքանչյուր դրսևորում համապատասխան գնահատականի արժանացնելուն։ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովին միջնորդել է կոմիտեի միևնույն մարզային ստորաբաժանումում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ կիրառել օրենքով սահմանված ամենախիստ կարգապահական տույժի տեսակը ՝ պաշտոնից ազատումը։ Հարուցված կարգապահական վարույթներով հաստատվել է, որ նրանք ...

Կարդալ ավելին »

Մահացել է լեզվաբան Լավրենտի Միրզոյանը

Մահացել է լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ակադեմիկոս, Լրագրողների միության անդամ Լավրենտի Միրզոյանը։ Այս մասին սոցցանցերում գրել է նրա որդին` Աշոտ Միրզոյանը։ Լավրենտի Միրզոյանը ծնվել է 1950 թվականի մայիսի 22-ին Հայկական ԽՍՀ Շամշադինի շրջանի Չորաթան գյուղում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ 1975 թվականից Հայաստանի լրագրողների միության անդամ է։ 2004-2010թթ․ ԿԳՆ լեզվի տեսչության պետ է եղել։ 2010թ․-ին հրապարակել է «Տավուշ» գիրքը։ ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդում տեղի ունեցած Ադրբեջանի սանձազերծած հերթական սադրանքին։ «Փետրվարի 13-ին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով զոհվեցին Ներքին Հանդ բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահամանին մարտական հերթապահություն իրականացնող 4 դիրքապահներ, ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և մտերիմներին, հարկ եմ համարում ընդգծել, որ տեղի ունեցածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորումն է։ ...

Կարդալ ավելին »

Բանկերի 45%-ն իրենց ինտեգրել են գեներատիվ AI

Համաձայն NTT Data-ի նոր գլոբալ հետազոտության՝ բանկերի տնօրենների խորհուրդների 91%-ը կողմ է գեներատիվ արհեստական բանականության (ԱԲ) ներդրմանը: «Թվային հորիզոն. բանկերի անցումը մեյնֆրեյմներից դեպի ԱԲ-ի կողմից կառավարվող ամպային ենթակառուցվածք» զեկույցի հեղինակները զրուցել են համաշխարհային բանկերի 650 ներկայացուցիչների հետ: Բանկերի 45%-ն արդեն ինտեգրել է գեներատիվ ԱԲ տեխնոլոգիան իրենց գործառնություններում, իսկ 30%-ն ուսումնասիրում է դրա ներուժը: NTT DATA-ի հետազոտությունն ազդարարում է բանկային ոլորտում ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 15-02-24

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 0.32%-ով և կազմել 2223.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.52%-ով և կազմել 8234.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.66%-ով և կազմել 2011.00 դոլար, նիկելի գինն աճել է 2.00%-ով և կազմել 16360.00 դոլար, անագի գինն աճել է 2.42%-ով և կազմել 27500.00 ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 15-02-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.14%-ով և կազմել 2002.20 դոլար, արծաթի գինն աճել է 1.72%-ով և կազմել 22.45 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.70%-ով և կազմել 895.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 15-02-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.15%-ով և կազմել 76.18 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.79%-ով և կազմել 81.18 դոլար:Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:Նյու Յորքի NYMEХ-ն ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 15-02-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.38%-ով և կազմել 16945.48 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.68%-ով և կազմել 7677.35 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.75%-ով և կազմել 7568.40 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 1122.52 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 15-02-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.40%-ով և կազմել 38424.27 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.96%-ով և կազմել 5000.62 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.30%-ով և կազմել 15859.15 կետ:Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow ...

Կարդալ ավելին »