Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Էմանուելե Պոցցոլոն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտում Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված կիսանդրին քանդելուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իտալացի պատգամավորը մասնավորապես գրել է․ «Ստեփանակերտում քանդվել է համաշխարհային երաժշտության մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ Շառլ Ազնավուր հիշատակին նվիրված կիսանդրին։ Հայերի նկատմամբ ատելությունը, քրիստոնեական խաչերի ավերումը սպի են թողնում պատմության և մշակույթի մեջ»։ Իտալիայի Պատգամավորների պալատի անդամը Արևմուտքին արթնանալու կոչ է արել։
Կարդալ ավելին »Author Archives: admin
Արտարժույթների փոխարժեքները մարտի 1-ին
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մարտի 1-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 401 դրամ նվազագույն և 403,50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 406 դրամ նվազագույն և 409 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 429,50 դրամ նվազագույն և 436 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 440 դրամ նվազագույն և 447 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ ռուսական ...
Կարդալ ավելին »Վարչապետը հարգանքի տուրք մատուցեց 2008 թ մարտի 1-ի զոհերի հիշատակին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր «Ֆեյսբուք»-ի էջում տեսանյութ է հրապարակել, որում ծաղիկներ է խոնարհում 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։ «Հարգանքի տուրք՝ 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին», -տեսանյութին կից գրել է վարչապետը:
Կարդալ ավելին »Մարտիմեկյան դեպքերից անցել է 16 տարի
Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 15-րդ տարելիցը։ 2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին ոստիկանները հարձակվեցին Ազատության հրապարակում գիշերող նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարների վրա: Նույն օրը` ավելի ուշ, Մյասնիկյանի արձանին հարող տարածքում ցուցարարների և ուժայինների միջև բախումների հետևանքով սպանվեց տասը քաղաքացի, վիրավորվեց՝ 200-ը։ 2018 թ.-ին մարտի 1-ի գործը քննության նոր թափ ստաացավ։ Այս տարիների ընթացքում այդպես էլ չբացահայտվեց, թե կոնկրետ ...
Կարդալ ավելին »Հայաստանի բռնցքամարտի հավաքականները կմասնակցեն Օլիմպիական վարկանիշային մրցաշարի․ ՀՀ ԿԳՄՍ
Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները մեկնել են Իտալիայի Բուստո Արսիզիո քաղաք, որտեղ փետրվարի 29-ից մարտի 12-ը կմասնակցեն Օլիմպիական վարկանիշային մրցաշարի․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում Փարիզ-2024-ի ուղեգրերի համար կպայքարեն Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) ...
Կարդալ ավելին »Ավարտվել է Բայրամով-Միրզոյան հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
2024թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի ...
Կարդալ ավելին »Հայաստանը պատրաստ է անդամակցել ԵՄ-ին
Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի անդամակցության թեկնածուի հայտ ներկայացնել, բայց ես չեմ ուզում շտապել և հայտարարել ինչ-որ բաների մասին և հետո ստացվի այնպես, որ միակողմանի քայլեր են արվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը դեպի ՆԱՏՕ ու հնարավոր անդամակցությանը ԵՄ-ին: Սիմոնյանը նշեց նաև, որ իշխանական օղակներում անգամ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ կապված քննարկումներ չեն ...
Կարդալ ավելին »Մբապեն Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր չի կնքել․ RMC Sport
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հերքել է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր կնքելու մասին լուրերը, հայտնում է RMC Sport-ը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ազգային հավաքականի ավագին և «Պարի Սեն-Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին հրավիրել էր Կատարի 7-րդ էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի պատվին կազմակերպված ճաշկերույթին։ Ելիսեյան պալատում կայացած միջոցառման ժամանակ 25-ամյա ֆուտբոլիստը չի խուսափել ապագայի մասին հարցերից և հավաստիացրել ...
Կարդալ ավելին »Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում կա 2 զոհ
Առնվազն երկու խաղաղ բնակիչ է զոհվել, 14-ը՝ վիրավորվել Լիբանանի հարավում գտնվող Քաֆրա բնակավայրի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով։ Այդ մասին հաղորդում է Al Mayadeen-ը։ Ըստ լրատվամիջոցի թղթակցի տեղեկատվության՝ նաև բնակիչների շրջանում վիրավորների մասին տեղեկություններ են ստացվել հարևան Սիդդիքին ավանից, որը գնդակոծության է ենթարկվել երկու ժամ շարունակ։ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմի ավելի քան 4 ամիսների ընթացքում, ...
Կարդալ ավելին »«ԳեոՊրոՄայնինգ» -ը չի հանդիսացել և չի հանդիսանում ԶՊՄԿ բաժնետեր և Ընկերության սեփականատերերի կառուցվածքում որևէ մասնակցություն չունի
Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հիմնադրված և գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ «Ընկերություն») հայտնում է, որ ռուսաստանյան «ԳեոՊրոՄայնինգ» ՍՊ ընկերությունը ինչպես նախկինում չի հանդիսացել, այնպես էլ ներկայում չի հանդիսանում ԶՊՄԿ Ընկերության բաժնետեր և Ընկերության սեփականատերերի կառուցվածքում որևէ մասնակցություն չունի։ Սույն հայտարարության հրապարակման օրվա դրությամբ ոչ Ընկերությունը, ոչ Ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուները ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ