• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

2023 թվականի ընթացքում Սյունիքի մարզում հանցագործությունների թիվն աճել է 434-ով կամ 44,4%-ով․ Գլխավոր դատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սյունիքի մարզի դատախազության աշխատանքներն ամփոփելու նպատակով, 2024 թվականի փետրվարի 24-ին խորհրդակցություն է անցկացրել Դատախազության՝ Կապան քաղաքի նստավայրում․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Քննարկմանը ներկա են եղել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղեկալ Գրիգոր Էլիզբարյանը, մարզի դատախազության դատախազները, այլք: Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Աննա Վարդապետյանը մարզպետ Ղուկասյանի հետ քննարկել է ...

Կարդալ ավելին »

Փետրվարի 26-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված 100 է արձանագրվել․ ԱՆ

Հայաստանում 2024 թվականի  փետրվարի 26-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 100 է: Այս մասին հայտնել է  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ նշելով, որ 2024-ին հաստատված վարակման 100 դեպքից  72-ը երեխա է, 28-ը՝ մեծահասակ:  7 քաղաքացի հոսպիտալացված է, դուրս է գրվել 77-ը: Կենտրոնի տվյալներով՝ 2023 թվականին ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է:

Կարդալ ավելին »

Ավազի և ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման վերաբերյալ քննվել է 86 քրեական վարույթ

Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում ամփոփվել են ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններում ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանման վերաբերյալ 2024․ թվականի հունվարի 20-ի դրությամբ քննվող և ավարտված քրեական վարույթների արդյունքները: Մասնավորապես, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընդհանուր առմամբ ՀՀ ՔԿ տարածքային քննչական ստորաբաժանումներում քննվել և շարունակվում է քննվել ավազի և ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման վերաբերյալ 86 քրեական վարույթ, որից ...

Կարդալ ավելին »

Խոշոր խափանում`Vivaro-ում (Սոֆթ Կոնստրակտ). ընկերությունը կիբերհարձակմա՞ն է ենթարկվել

Նախորդ տարի ՊԵԿ-ի կողմից 45 միլիոն դրամի չափով տուգանված «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունում օրերս համակարգչային խոշոր խափանում էր առաջացել։ «Առաջին լրատվական»-ը փորձել է պարզել՝ ի՞նչ խափանում է եղել «Սոֆթ կոնստակտ» ընկերությունում, ի՞նչ հետևանքներ են դրանք ունեցել Ընկերության աշխատանքի, ֆինանսական միջոցների վրա, արդյոք Ընկերությունը ֆինանսական կորուստներ է կրել, ունենալով տարածաշրջանում առաջատար ՏՏ և կիբեր անվտանգության ապահովման թիմ՝  ինչպե՞ս է հնարավոր եղել լայնածավալ ...

Կարդալ ավելին »

Ի՞նչն է կարևոր երկրաբանական գործում․ NORGEO-ի տնօրենը՝ ստանդարտների և տնտեսական ազդակների մասին

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ  NORGEO երկրաբանական կազմակերպությունը տարածաշրջանում խոշորագույններից է։ Հիմնվել է 2012-ին՝ սկզբում մատուցելով երկրաբանական ուսումնասիրությունների ծառայություններ։ Ժամանակի ընթացքում ընդլայնվել է՝ վերածվելով տնտեսության կարևորագույն ճյուղերը սպասարկող կազմակերպության։ Ընկերության գործունեության և անելիքների մասին armhanq.com-ը զրուցել է NORGEO-ի տնօրեն Դավիթ Դավթյանի հետ։ Ի՞նչ տեխնիկայով եք սկսել, և ի՞նչ ձեռքբերումներ ունեք հիմա։ -Սկզբում ունեցել ենք հին տեխնիկա՝ խորհրդային սովորական մի ...

Կարդալ ավելին »

Իրանը 85 տարի անց ԱՄՆ-ից վերադարձրել է Աքեմենյան դարաշրջանի 3506 կավե սալիկ

 Իրանն ավելի քան 85 տարի անց ամերիկացիներից վերցրել է Աքեմենյան դարաշրջանի (մ.թ.ա. 550-330 թթ.) 3506 կավե սալիկները: Ինչպես տեղեկացնում է IRNA գործակալությունը, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Իրանի նախագահը կավե սալիկների վերադարձի մասին հայտարարել էր դեռ 2023 թ․ սեպտեմբերին, երբ ավարտել էր իր եռօրյա ուղևորությունը Նյու Յորք, ուր նա մեկնել էր Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 78-րդ ...

Կարդալ ավելին »

Հուշագիր՝ Լոռիում, Տավուշում, Վայոց Ձորում և Սյունիքում զբոսաշրջության զարգացման համար

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող և իրականացվող «Բնական լանդշաֆտների պահպանումը հանուն Հայաստանում տնտեսության զարգացման» ծրագրի շրջանակում։ Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն` ծրագիրը իրականացնում է «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF-Հայաստան) հայաստանյան մասնաճյուղը՝ «Ռազմավարական զարգացման գործակալության» (SDA) հետ գործակցությամբ։ Կառույցների միջև հաստատված համագործակցությունը նպատակաուղղված է ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու ԱՄԷ-ն կստորագրեն առևտրի և ներդրումների համաձայնագիր

Անցյալ տարի զարգացման կտրուկ լիցք ստացած Հայաստան-ԱՄԷ տնտեսական հարաբերություններն առաջիկայում կարող են նոր երանգ ստանալ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է երկու երկրների տնտեսական փոխգործակցությանը թարմ շունչ հաղորդելու ունակ առավել հեռանկարային ուղղությունները։ Նշվում է, որ հրապուրիչ է հատկապես զբոսաշրջության, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգիայի, շինարարության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության և նորարարության բնագավառներում համագործակցության ընդլայնումն ու խորացումը: Այդ ոլորտներում համագործակցությունը խոստանում է ...

Կարդալ ավելին »

ՌԴ մեղադրանքն անհիմն է, «Ջերմուկի» մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ: Այդ մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ ֆեյսբուքյան էջից, որտեղ նաեւ տեսանյութ է հրապարակվել։ «Ռուսական կողմի մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլև տարակուսելի: Մասնավորապես «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարում է 2023 թվականի դեկտեմբերի 28-ին արտադրված 2.5 միլիոն շշի իրացումը կասեցնելու մասին, այնինչ ձեռնարկության հոսքագիծը մեկ օրում ...

Կարդալ ավելին »

Երևանն այս տարի կունենա 100 նոր կանգառ-սրահ

2024-ին կշարունակվեն տրանսպորտային համակարգի բարեփոխումները: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից ու մանրամասնում, որ 30 նոր ավտոբուս կհամալրի մայրաքաղաքի երթուղային ցանցը: 44 հասցեներում կտեղադրվեն «Հետիոտնային կանչ» ռեժիմով լուսացույցներ: Մայրաքաղաքը ընթացիկ տարում կունենա 100 նոր կանգառասրահներ:

Կարդալ ավելին »