Մինչև փետրվարի 4-ը հանրապետությունում կպահպանվի առանց տեղումների եղանակը, 5-6-ին շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 7-ից հետո կրկին առանց տեղումների եղանակ կհաստատվի: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքով՝ փետրվարի 5-6-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում: Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքի և Սյունիքի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ալմաթիում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը՝ Փաշինյանի նախագահությամբ
Ղազախստանում մեկնարկել է ԵԱՏՄ երկրների վարչապետների նիստը, որը նախագահում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հաղորդում է Kazinform գործակալությունը։ Հանդիպմանը մասնակցում են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։ Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովն ավելի վաղ ստիպված էր եղել վերադառնալ Բիշքեկ՝ ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով։ Փոխարենը հանդիպմանը ներկա է Ղրղզստանի առաջին փոխվարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը։ Հանդիպմանը ...
Կարդալ ավելին »ՊԵԿ. ՀՀ-ում արդեն կա առաջին լիազորված տնտեսական օպերատորը
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը «Երևանի կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնել է Եվրասիական տնտեսական միության լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու վերաբերյալ 1-ին տիպի վկայական։ Միջոցառման ընթացքում ՊԵԿ նախագահի և լիազորված տնտեսական օպերատորի՝ ի դեմս «Երևանի կոնյակի գործարան» ընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանի միջև ստորագրվել է փոխհամաձայնության հուշագիր, որի համաձայն կողմերը պատասխանատու կլինեն երկկողմ մաքսային պարզեցված ընթացակարգերի կիրառման, ընթացիկ խնդիրների վերհանման ...
Կարդալ ավելին »Սահմանամերձ Նորաբակում լույս աշխարհ է եկել ընտանիքի 7-րդ երեխան
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ Նորաբակ գյուղում՝ Ռուսլան Սահակյանի և Կարմելա Կարապետյանի բազմաշունչ ընտանիքում, 2024 թվականի հունվարի 30-ին լույս աշխարհ է եկել յոթերորդ երեխան։ Ինչպես տեղեկացանք Վարդենիսի ԲԿ տնօրեն Շահեն Շահինյանից, տղա երեխան ծնվել է 3150 գրամ քաշով, 50 սանտիմետր հասակով։ Նորածինն արդեն կրում է Նարեկ անունը։ Ռուսլան Սահակյանի ընտանիքը 1991 թվականին բռնի տեղահանվել է Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի Գետաշեն գյուղից և ...
Կարդալ ավելին »The New York Times․ Իրանի առաջնորդը կարգադրել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի հակամարտությունից
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կարգադրել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի ռազմական հակամարտությունից՝ ամերիկյան ռազմակայանի վրա հարձակումից հետո հարաբերությունների սրման ֆոնին։ Այդ մասին գրում է New York Times-ը՝ հղում անելով իրանական աղբյուրների։Հրատարակության տվյալներով՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդն այս շաբաթ արտակարգ նիստ է անցկացրել՝ քննարկելու իրավիճակը։ Աղբյուրների համաձայն՝ այն բանից հետո, երբ նիստի մասնակիցներն այաթոլլահ Խամենեիին են փոխանցել իրենց պլանները, ...
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ. 02-02-24
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.86%-ով և կազմել 2251.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.93%-ով և կազմել 8545.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.90%-ով և կազմել 2150.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.43%-ով և կազմել 16235.00 դոլար, անագի գինը նվազել է 0.92%-ով և կազմել 25960.00 ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 02-02-24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.Ոսկու գինն աճել է 0.39%-ով և կազմել 2071.70 դոլար, արծաթի գինն աճել է 0.56%-ով և կազմել 23.26 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.68%-ով և կազմել 922.70 դոլար:Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում ...
Կարդալ ավելին »Bitcoin-ը թանկացել է
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները փետրվարի 2-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 2.40%-ով և կազմել 17,423,294.35 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 2.36%-ով և կազմել 43,139.78 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 1.46%-ով և կազմել 2,304.28 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.053427806 (-0.85%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 1.87%-ով և կազմել 236.92 դոլար, BCH/BTC ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեքն այսօր. 02-02-24
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները փետրվարի 2-ի ժամը դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 402.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 406.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 436.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 442.00 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.43 դրամ (-0.02 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.50 դրամ (-0.05 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 403.00 դրամ ...
Կարդալ ավելին »Նավթի գները նվազել են. 02-02-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.87%-ով և կազմել 74.16 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.37%-ով և կազմել 79.13 դոլար:Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:Նյու Յորքի NYMEХ-ն ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ