• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Ամբողջությամբ զրոներով համարանիշները փետրվարի 1-ից հանվել են աճուրդի

Ամբողջությամբ զրոներով ավտոմեքենաների համարանիշները փետրվարի 1-ից հանվել են աճուրդի։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Այսօրվանից զրոներով համարանիշները հանվել են էլեկտրոնային աճուրդի։ Մեր խնդիրն այն է, որ պետական բյուջե հնարավորինս շատ և հնարավորինս մեծ թիվ մուտք արվի։ Գիտենք, որ նման համարանիշների սիրահարները Հայաստանում շատ են, այնպես որ բարի ժամանց ենք մաղթում բոլորին»,- ասաց վարչապետը։ Ավտոմեքենաների հաշվառման առանձնահատուկ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի կառավարությունը գնումների մասին նոր օրենք կմշակի

Հայաստանի կառավարությունը գնումների մասին նոր օրենքի մշակման գործընթաց է սկսել։ ՀՀ կառավարության նիստի մեկնարկին այս մասին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ օրեր առաջ ֆինանսների նախարարությունը նամակ է ուղարկել բոլոր շահագրգիռ նախարարություններին՝ խնդրելով ներկայացնել իրենց առաջարկները։ «Առաջիկայում խորհրդակցություններ կանցկացնենք ինչպես պետական մարմինների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և տնտեսավարողների հետ, որպեսզի նախանշենք այն բոլոր փոփոխությունները, որոնք ուզում ենք ...

Կարդալ ավելին »

Շվեյցարիայի կառավարությունը հաստատել է ՆԱՏՕ-ի հետ կապերն ամրապնդելու ուղենիշը

Շվեյցարիան, չնայած իր չեզոք կարգավիճակին, մտադիր է ամրապնդել կապերը ՆԱՏՕ-ի հետ, ինչը ենթադրում է նաև այդ երկրի զինվորականների ընդգրկուն մասնակցությունը դաշինքի զորավարժություններին և բանակի օպերատիվ համատեղելիության կատարելագործում: Այդ մասին ասված է Շվեյցարիայի կառավարության կողմից հավանության արժանացած «2024-2027 թթ․ արտաքին քաղաքական մարտավարություն» փաստաթղթում: ՏԱՍՍ-ի կողմից ներկայացված մեջբերումից հետևում է, որ Շվեյցարիան վճռականորեն տրամադրված է ամրապնդելու ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունը և գործուն համագործակցությունը: ...

Կարդալ ավելին »

Կառավարությունն Արաքս գետից ջուրը կտեղափոխի Մեծամորի գետավազան

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու մասին որոշում կայացրեց: Նախագծով առաջարկվում է Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու նպատակով Արաքս գետից ջուրը տեղափոխել դեպի Մեծամորի գետավազան՝ առանց հասույթի ձևավորման: Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ սակավաջրությամբ և ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված, դիտվում է ջրային ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանցի ու հայ «էկոակտիվիստների» համատեղ պայքարը տալիս է պտուղներ, իսկ ԱԱԾ-ն լուռ է․168

168.am-ը գրում է․ «Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, որ 22 երկրների 49 ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ներ) էկոակտիվիստներ հանդես են եկել հայտարարությամբ առ այն, որ Հայաստանի հանքարդյունաբերության իրականացումն ուղեկցվում է միջազգային բնապահպանական նորմերի ու չափանիշների խախտումներով: Ըստ Report.az-ի՝  նրանք պահանջում են Հարավային Կովկասի տարածաշրջանի բնապահպանական արդարության վերականգնում: Հայտարարության մեջ Հայաստանին ու մեր երկրի հանքարդյունաբերող մասնավոր ընկերություններին կոչ է արվում պայմաններ ստեղծել, որ բնապահպանության ...

Կարդալ ավելին »

Շտապօգնության աշխատակիցների վրա դանակով հարձակված եղբայրները կալանավորվել են

Ավարտվել է Երևան քաղաքի երկու բնակիչների կողմից շտապօգնության 3 աշխատակիցների նկատմամբ հոգեկան ներգործություն կատարելու, նրանց ազատությունից ապօրինի զրկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՔԿ-ից հայտնում են, որ 2024թ․ հունվարի 16-ին շտապօգնության 47-ամյա աշխատակցից ստացվել է հաղորդում նույն օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Մահարի փողոցի շենքերից մեկի բնակարանում կանչով տվյալ հասցե մեկնած իրենց խմբի վրա հարձակման և սպառնալիքներ հնչեցվելու ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծել

Կառավարությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծել։ Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Նրա խոսքով՝ ներկայումս համաշխարհային մակարդակով երկրներն առերեսվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության նվազեցման հետ կապված մարտահրավերների հետ և Հայաստանը ևս անմասն չէ այդ գործընթացին։ ՆԳ նախարարը հատկանշական է համարում այն, որ հատկապես վերջին տարիներին համացանցը կտրուկ փոխել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության աշխարհագրությունը՝ տրամադրելով ապօրինի ...

Կարդալ ավելին »

Հավելավճար՝ մարտական խնդիրների իրականացման գործառույթներ չունեցող պայմանագրային զինծառայողների համար

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում հավանություն տվեց §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ եւ հարակից օրենքներում փոփոխությունների նախագծի փաթեթին:Օրենքով նախատեսվում է անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին համար հավելավճար սահմանել, ատեստավորման արդյունքներով անբավարար գնահատական ստացած զինծառայողներին համապատասխան գնահատումը վերահանձնելու հնարավորություն ընձեռել, ինչպես նաև գնդի (բրիգադի) ...

Կարդալ ավելին »

«Մենքը» հոլովակով շնորհավորել է Աննա Հակոբյանի ծննդյան օրը

Այսօր՝ փետրվարի 1-ին, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ծննդյան օրն է։ «Մենք» նախաձեռնության կանայք յուրօրինակ տեսահոլովակով շնորհավորել են նրան, մաղթել հաջողություններ հայրենիքի բարօրությանն ուղղված գործունեությունում։ Մանրամասները՝ տեսահոլովակում։

Կարդալ ավելին »

Կորոնավիրուսի դեմ պայքարին տրամադրած 3 մլն դոլարի դրամաշնորհի ժամկետը երկարացվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում հաստատեց «ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Հայաստանում COVID-19 համաճարակային պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսի կողմից ստեղծվող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագրին կից լրացուցիչ թիվ 1 համաձայնագիրը: Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Ծրագրի միջոցները (3 մլն ԱՄՆ դոլար) ծախսվում են համաձայն ծրագրի բյուջեի ...

Կարդալ ավելին »