• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Տեխասի հյուրանոցում պայթյունից տուժածների թիվը հասել է 21-ի

Առնվազն 21 մարդ  վնասվածքներ է ստացել ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Ուերթ քաղաքի Sandman Signature հյուրանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այդ մասին հաղորդել է  Fox News հեռուստաալիքը։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ մեկ հոգի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, չորսը՝ լրջորեն տուժել են, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մնացածն աննշան վնասվածքներ են ստացել, զոհեր չկան։ Ավելի վաղ Associated Press գործակալությունը, վկայակոչելով տեղի ...

Կարդալ ավելին »

Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկը

Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի հրամանով հաստատվել են 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին անցկացվող բուհերի ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը և քննական կենտրոնների ցանկը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ըստ այդմ՝ քննական օրեր են հունվարի 20-ը, 21-ը, 27-ը, 28-ը, փետրվարի 3-ը և 4-ը: «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը տեղի կունենա հունվարի 20-ին, «Քիմիա», «Աշխարհագրություն» առարկաներինը՝ հունվարի ...

Կարդալ ավելին »

Վարչապետին է ներկայացվել ԱԳ նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 8-ին այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ուղղություններով կատարված աշխատանքները, ընթացիկ և հաջորդ տարվա համար նախանշվող ծրագրերն ու առաջնահերթությունները։Համապատասխանաբար, հանգամանալից անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներով հատկանշական 2023 թվականի ընթացքում ՀՀ ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են հունվարի վերջին սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել

Հայաստանը և Ադրբեջանը համաձայնություն ունեն հունվարի վերջին երկու երկրների միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Համաձայնություն կա, որպեսզի հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն։ Հույս ունենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա»,- ասաց Արմեն Գրիգորյանը։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել անցած տարվա նոյեմբերի 30-ին, հայ-ադրբեջանական ...

Կարդալ ավելին »

Պահպանել սկզբունքները, ներդնել նորարարություններ, միասին աշխատել ՉԺՀ և ՀՀ բարեկամության ճանապարհին․ դեսպան

 2023 թվականին Չինաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը զանազան ոլորտներում նոր հաջողություններ է գրանցել, տարբեր մակարդակներում փոխանակումներն ավելի են ընդլայնվել։ 2024 թվականին լրանում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 75-ամյակը, ինչպես նաև Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-ամյակը։ Նայելով ապագային՝ երկու կողմերի համագործակցությունը բացում է նոր հեռանկարներ՝ առաջ քաշելով ավելի մեծ հնարավորություններ։ 2023 թվականի վերջին Պեկինում տեղի ունեցավ արտաքին գործերի ...

Կարդալ ավելին »

Անձի աշխատունակությունը չկապել տարիքի հետ․ ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները

ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում այլևս կենսաթոշակառու լինելը չի կարող պատճառ դառնալ անձին աշխատանքից ազատելու համար։ «Արմենպրես»–ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը տեղեկացրեց, որ գործատուն չի կարողանալու անձի աշխատունակությունը կապել տարիքի հետ։ «Փորձը ցույց էր տալիս, որ լինում էին չարաշահումներ։ Երբ անձը հասնում էր կենսաթոշակի տարիքի, գործատուն առիթից օգտվում էր ...

Կարդալ ավելին »

Հայաստանը Կոստա Ռիկայում բացում է հյուպատոսություն, առաջին պատվավոր հյուպատոսն է Կլաուդիո Մալոֆը

ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Կլաուդիո Մալոֆը նշանակվել է Կոստա Ռիկայում ՀՀ պատվավոր հյուպատոս։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունը։ «Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Կոստա Ռիկայում բացում է պատվավոր հյուպատոսություն՝ երկու երկրների միջև տնտեսական, մշակութային, ակադեմիական և զբոսաշրջային կապերի ամրապնդման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին »

Մահացել է գերմանական ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը

Կյանքից հեռացել է գերմանական ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը: Այդ մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները: 78 տարեկանում մահացել է Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի և Մյունխենի «Բավարիա»-ի լեգենդար պաշտպան Ֆրանց Բեկենբաուերը: Գերմանիայի հավաքականի կազմում Ֆրանց Բեկենբաուերը դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: Երկու անգամ արժանացել է  «Ոսկե գնդակ»-ի։ Մարզչական կարիերայի ընթացքում Բեկենբաուերը գլխավորել է Արևմտյան Գերմանիայի հավաքականը, ֆրանսիական «Մարսել»-ը ու «Բավարիա»-ն:

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են․ 09-01-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.54%-ով և կազմել 70.89 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.76%-ով և կազմել 76.35 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ․ 09-01-24

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.44%-ով և կազմել 2253.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.56%-ով և կազմել 8402.50 դոլար, կապարի գինն աճել է 0.29%-ով և կազմել 2061.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.35%-ով և կազմել 16200.00 դոլար, անագի գինն աճել է 0.61%-ով և կազմել 24600.00 ...

Կարդալ ավելին »