2023թ.-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի ՀՀ տրանսֆերտների 40% նվազում կա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցին պատասխանելով` ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Հարցին` ի՞նչ դինամիկա կա ռելոկոնատների ներհոսքի կամ երկրից հեռանալու մասով, Գալստյանը նշել է, որ որոշակի նվազումներ կան ընդհանուր դրամական փոխանցումների մասով։ «Ինչ վերաբերում է արտաքին պահանջարկի մյուս հատվածին` զբոսաշրջությանը, այս առումով ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստան վերադարձված գերիներին հիվանդանոց տեղափոխելու կարիք չկա․ Ավանեսյան
«Մուրացան» զինվորական հոսպիտալում իրականացվել են Հայաստան վերադարձված 32 գերիների նախնական բժշկական հետազոտությունը և բուժզննումը։ Lրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Տեղյակ եք՝ իրականացվել է նախնական հետազոտություն և բուժննում։ Այս պահին քաղաքացիական բժշկական կենտրոններ տեղափոխված անձինք չկան, դրա կարիքը չի եղել։ Նրանց բոլոր կարիքները գնահատվել են և անհրաժեշտ հետազությունները իրականացվել են «Մուրացան» հոսպիտալում»,- ասաց Ավանեսյանը։ Դեկտեմբերի 7-ին Հայաստանի ...
Կարդալ ավելին »Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Հունաստան
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Հունաստանի Հանրապետություն: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Մինչ Հունաստան մեկնելը, Սուրեն Պապիկյանը պաշտոնական այց էր կատարել Կիպրոս, որտեղ հանդիպել էր այդ երկրի պաշտպանության նախարարի հետ։
Կարդալ ավելին »Ապօրինի գույքի բռնագանձման վարչությանը հատկացվեց 12 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 14-ի նիստում որոշեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ դատախազությանը հատկացնել 20 մլն դրամ գումար՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության բնականոն գործունեությունը և տրանսպորտային միջոցների շահագործումն ապահովելու նպատակով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության համար 2023-ի նոյեմբերի 13-ի դրությամբ փաստացի կատարվել են ...
Կարդալ ավելին »ՊԵԿ նախկին նախագահի որդիները լվացել են հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 1,5 մլրդ դրամը, 97 մլն ԱՄՆ դոլարն ու 2 մլն եվրոն. գործն ուղարկվել է դատարան
Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդի Արտյոմ Խաչատրյանի և եղբորորդու, «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի և բանկերից մեկի վարորդ Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ դատախազության տարածած հաղորդագրությունից, Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Խ.-ն, 2008-2016 ...
Կարդալ ավելին »Պետք է զերծ մնալ չլիցենզավորված և չվերահսկվող անձանց կողմից վարկային միջոցների տրամադրումից․ ԿԲ
ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ չլիցենզավորված և չվերահսկվող անձանց կողմից վարկային միջոցների տրամադրումից, և (կամ) ավանդների ներգրավումից, ինչպես նաև այդ գործընթացին աջակցելու և միջնորդելու առաջարկներից։ Որևէ չլիցենզավորված և չվերահսկվող անձանց կողմից նման ծառայությունների մատուցումը չի բխում իրավական կարգավորումներից և պարունակում է բազմաթիվ ռիսկեր թե՛ ֆինանսական համակարգի, թե՛ սպառողների համար և կարող է հանգեցնել ծանր սոցիալական հետևանքների։ Մանրամասներին կարող ...
Կարդալ ավելին »Նախորդ ամիս 628 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2023 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ տարածած հաղորդագրությունից, 2023 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 628հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված ...
Կարդալ ավելին »Բաքուն ընդունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկը
Բաքուն ընդունել է ԱՄՆ-ի առաջարկը՝ հունվարին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Մենք այս պահին ունենք տեղեկատվություն, որ Ադրբեջանն ընդունել է Միացյալ Նահանգների հրավերը՝ Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու վերաբերյալ»,- ասել է Մարուքյանը։ Նա հույս է հայտնել, որ այդ հանդիպման ժամանակ հնարավոր կլինի հասնել ...
Կարդալ ավելին »2024-ին ԿԲ-ն կանխատեսում է 6.1% տնտեսական աճ
Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը հայտնել է, որ 2023 թվականին տնտեսական աճը կլինի 8.3%: Նա նշել է, որ ընթացիկ տարում տնտեսական աճի ԿԲ կանխատեսումները որոշակիորեն ավելի բարձր է, քան նախորդ կանխատեսումները։ «2024-ի համար կանխատեսում ենք 6.1% տնտեսական աճ»,- հայտարարել: Ինչ վերաբերում է գնաճին, ապա Մարտին Գալստյանը նշել է, որ 2023-ին ԿԲ-ն ակնկալում է զրոյական գնաճ:
Կարդալ ավելին »Արաբական շուկաներ, Հնդկաստան․ հայկական բիզնեսը պարզեցված մուտք կունենա Իրանի նավահանգիստներով
Հայկական բիզնեսը պարզեցված մուտք կունենա իրանական նավահանգիստների միջոցով դեպի արաբական հարուստ երկրների շուկաներ, ինչպես նաև 1,5 միլիարդանոց Հնդկաստան։ Իրանական կողմը պատրաստակամությունն է հայտնել հայկական ընկերություններին իր նավահանգիստներում հասանելիություն և բարենպաստ պայմաններ ապահովելու համար։ Հարցերի շուրջ կողմերը պատրաստվում են ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որից հետո Իրանը առաջարկներ կներկայացնի նավահանգիստների շահագործման պայմանների վերաբերյալ։ Դրանից հետո գործնական քննարկումներ կսկսվեն, թե որ նավահանգիստներից կարելի է ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ