«Գեոպրոմայնինգ» ընկերության գլխավոր լեռնային ինժեներ Արամ Ալոյանն արժանացել է Chartered Professional կամ հավաստագրված պրոֆեսիոնալ միջազգային կոչման։ Դա մասնագետի, այս դեպքում՝ լեռնային ճարտարագետի, միջազգային ամենաբարձր կարգավիճակի հավաստագիրն է կամ կոչումը: Սա հավաստիացումն է մասնագետի կարգի մասին և տալիս է հնարավորություն միջազգայնորեն ճանաչված հավաստագրմամբ ներկայանալու ցանկացած նախագծում կամ աշխատանքում: Որպես կանոն մասնագետին տրվում է իրավունք անվան հետ միասին կրելու Chartered Professional (CP) ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Սևանա լճի մակարդակը դեկտեմբերին իջել է 1սմ-ով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 4-10-ը: Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և դեկտեմբերի 10-ին կազմել է 1900.19մ (10.12.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 9սմ-ով։ 2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և ...
Կարդալ ավելին »Պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Կիպրոս
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 12-ին պաշտոնական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Կարդալ ավելին »Լարսը մեծ բեռնատարների համար փակ է
Ռազմավիրական ճանապարհի մի հատվածում մեծ բեռնատարների երթևեկությունն արգելված է Վրաստանում եղանակի վատթարացման պատճառով։ Այդ մասին հաղորդել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունում։ «Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման և տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկության ապահովման անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ դեկտեմբերի 12-ի ժամը 06:45-ից մինչև հատուկ կարգադրության հրապարակումն արգելված է մեծաբեռնատար փոխադրամիջոցների երթևեկությունը Վլադիկավկազ քաղաք–Լարս ...
Կարդալ ավելին »Էր Ռիադը կարգելափակի COP28-ի փաստաթուղթը, եթե այնտեղ լինի հանածո վառելիքից հրաժարվելու դրույթ
Սաուդյան Արաբիան մտադիր է արգելափակել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի (COP28) ամփոփիչ փաստաթուղթը, եթե այնտեղ լինի վառելիքի հանածո տեսակներից աստիճանաբար հրաժարվելու մասին դրույթ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Սաուդյան Արաբիայի պատվիրակության աղբյուրը։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի բանակցությունները, որոնց ընթացքում պատվիրակությունները քննարկում են ամփոփիչ փաստաթղթի նախագիծը, մտել են փակուղի։ COP28-ի մասնակիցների մեծ մասը, այդ թվում՝ Եվրամիության երկրների պատվիրակությունները, պնդում են ...
Կարդալ ավելին »Արհեստական բանականությունը կարող է սպառնալ Մեծ Բրիտանիայի ֆինանսական համակարգին․ Bank of England
Անգլիայի բանկը մտահոգված է, որ արհեստական բանականությունը կարող է վտանգ ներկայացնել Մեծ Բրիտանիայի ֆինանսական համակարգի համար: Նահանգապետ Էնդրյու Բեյլին ընդգծում է, որ բանկերն ու ներդրողները պետք է հասկանան AI օգուտներն ու ռիսկերը՝ արտադրողականության բարելավման և աշխատանքի վերափոխման հարցում: Նա AI-ի բարդությունը համեմատում է «2001թ․ տիեզերական ոդիսականը» ֆիլմում ներկայացված անորոշության հետ: Անգլիայի Բանկի զեկույցը ենթադրում է, որ AI-ն և մեքենայական ուսուցումը ...
Կարդալ ավելին »Ներկայացվել են Կարեն Խուրշուդյանի թարգմանած Պոլ Էլյուարի և Բորիս Վիանի գրքերը
Արտասահմանյան գրականության երկրպագուներն այսուհետ կարող են հայերեն ընթերցել ֆրանսիացի գրողներ Պոլ Էլյուարի «Ցավի մայրաքաղաքը, որին հաջորդում է Սեր պոեզիա»-ն գիրքն ու Բորիս Վիանի «Բոլոր մեռյալների մաշկը նույնն է» վեպը: Գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին Հայաստանի գրողների միությունում: Գրքերը ֆրանսերենից հայերեն է թարգմանել ֆրանսահայ բանաստեղծ, արձակագիր, իրավաբան, գրական, ազգային և հասարակական գործիչ, Մարսել քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի տնօրեն ...
Կարդալ ավելին »Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Արգենտինայի նախագահի երդմնակալությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսի «Կասա Ռոսադա» նախագահական պալատում մասնակցել է Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության արարողությանն ու հանդիսավոր միջոցառումներին։ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ վերջիններիս շարքում Հանրապետության նախագահը Բուենոս Այրեսի մայր տաճարում մասնակցել է միջկրոնական արարողությանը։
Կարդալ ավելին »ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն նաև Ռուսաստանի վերահսկողության տակ անցած նոր շրջաններում․ ՌԴ ԿԸՀ
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել նախագահի ընտրություններ անցկացնել Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների ընթացքում ՌԴ վերահսկողության տակ անցած շրջաններում՝ չնայած ռազմական դրությանը։ «ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ ԿԸՀ անդամները նման որոշում են կայացրել Անվտանգության դաշնային ծառայության, Պաշտպանության նախարարության և Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ղեկավարների հետ խորհրդակցություններից հետո։ ...
Կարդալ ավելին »Դոլարի փոխարժեքն աճել է, եվրոն՝ էժանացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կազմել է 403.54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.30 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 434.77 դրամ (նվազել է 0.08 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 507.37 դրամ (աճել է 0.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.44 դրամ (աճել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ