Google-ը հայտարարել է, որ հունվարից YouTube Premium բաժանորդագրության գինը կբարձրանա այն օգտատերերի համար, որոնք անցել են դրան Google Play Music-ից և YouTube Red-ից։ Այս տարվա հուլիսին կորպորացիան YouTube Premium բաժանորդագրության գինը ԱՄՆ-ում բարձրացրել էր $2-ով՝ մինչև $13,99 ներկայիս և նոր հաճախորդների համար: Այնուամենայնիվ, Google Play Music-ի և YouTube Red-ի օգտատերերին տրվել էր նվազագույնը երեք լրացուցիչ ամիս նույն գնով ծառայությունից օգտվելու հնարավորություն: Google-ը ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Արարատ Միրզոյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել արդեն իսկ ամուր հիմքերի վրա զարգացող և ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների օրակարգին: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ գործընկերության հետագա խորացմանն ավելի կնպաստի Լյուքսեմբուրգում դիվանագիտական ...
Կարդալ ավելին »Հայաստանի պաշտպանության նախարարն ու Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Կիպրոսի խորհրդարան և հանդիպել Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրուի հետ: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կիպրական հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Կարդալ ավելին »Երթևեկության կանոնների խախտումներն արձանագրելու նպատակով Հերացու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող սարք. ոստիկանություն
Երևան քաղաքի Հերացու փողոցում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում այլ վայրից տեղափոխվել և տեղադրվել է տեսանկարահանող սարք։ Այդ մասին նշված է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ: «Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում, երթևեկության կանոնների խախտումներն արձանագրելու նպատակով, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով, այլ վայրից տեղափոխվել ...
Կարդալ ավելին »Այն, ինչ անում են մեր մարզիկներն, ուղղակի հերոսություն է. Գիլոյանն անդրադարձել է 2024-2050-ի ռազմավարությանը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ամփոփեց անցնող մարզական տարին և անդրադարձավ 2024-2050 թվականների ռազմավարությանը: «Երկարատև աշխատանքից հետո մենք կարողացանք ընդունել 2024-2050 թվականների ռազմավարությունը, որը հիմք է ծառայելու մինչև 2050 թվականի մեր գործունեությանը: Ռազմավարության մեջ մտնող որոշակի չափորոշիչներ մենք արդեն կատարել ենք: Օրինակ` այն, որ մենք պետք է մինչև 2030 թվականը ունենայինք Եվրոպայի 15 չեմպիոն, ...
Կարդալ ավելին »Բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք․ Հայկ Սարգսյանը ներկայացրեց 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց առնչվող նախագիծը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն ազատվել քրեական պատասխանատվությունից։ Ազգային ժողովում Հայկ Սարգսյանը ներկայացրեց ներկա իրավիճակը և առաջարկվող կարգավորումները։ «Գործող կարգավորումներով 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները ենթակա են դատապարտման։ Նրանք որևէ տարբերակով չեն կարող ազատվել քրեական հետապնդումից, մեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող ...
Կարդալ ավելին »Հայաստանը կողմ է Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին. ԱԳ նախարար
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը։ Նախարարը հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորև. «Ձերդ գերազանցություններ, տիկնայք և պարոնայք հարգելի՛ գործընկերներ, Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք հանդիպելու և անկաշկանդ քննարկում ունենալու ԱլԳ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները և կիսվելու այս ձևաչափի ապագայի վերաբերյալ մեր գաղափարներով։ Հաշվի առնելով վերջին մի քանի ...
Կարդալ ավելին »Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.25 տոկոս
Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ: Նիստի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 10.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75 %:
Կարդալ ավելին »ԵՄ-ն կավելացնի իր դիտորդների թիվը Հայաստանում՝ հասցնելով 209-ի
Եվրոպական Միությունը կավելացնի Հայաստանում իր դիտորդների թիվը ՝ 138-ից հասցնելով 209-ի։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Դուք գիտեք,որ մենք հիմա աշխատում ենք Հայաստանի հետ մեր հարաբերություններն ուժեղացնելու վրա։ Ես տեսնում եմ, որ Հայաստանը զգում է մեզ հետ համագործակցությունն ընդլայնելու օգուտները, և մենք պատրաստ ենք դրան դրական արձագանքելու։ Որպես գործակցության ընդլայնման ...
Կարդալ ավելին »ԱԺ-ն վավերացրեց 50 մլն եվրոյի վարկ վերցնելու համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց 50 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ ներգրավելու համաձայնագիրը: Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց՝ քվեարկությամբ ստանալով 61 կողմ, 26 դեմ ձայներ: Ներգրավվող միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերին, որոնց կազմում են դպրոցներ, մանկապարտեզներ, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ