Էլեկտրական սարքավորումներ, մասնավորապես, սմարթֆոններ արտադրող չինական հսկա Xiaomi-ն ներկայացրել է իր առաջին էլեկտրամեքենան, որն անվանվել է SU7։ Մեքենան կատրադրվի ավտոմեքենաշինական Beijing Automotive Industry Holding (BAIC) կոնցեռնի կողմից։ Մեքենայի չափերն են՝ 4997 × 1963 × 1455 մմ։ Անվային հիմքի չափը 3000 մմ է։ Աիվների տրամագիծը կարող է լինել 19 կամ 20 դույմ։ Մեքենան լիաքարշակ է, հզորությունը 673 ձիաուժ է։ Էլեկտրամեքենայի քաշը ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արեգ 2010» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ): Մասնավորապես՝ – սննդի կառույցը նախագծված և տեղակայված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը, գոլորշու խտացումը կամ անցանկալի բորբոսի ...
Կարդալ ավելին »FLYONE ARMENIA-ն Ռուսաստանից թռչող լավագույն ավիաընկերությունների ցանկում է․ Forbes
Հայաստանյան FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտնվել է FORBES հեղինակավոր պարբերականի ռուսալեզու տարբերակի վարկանիշային աղյուսակում՝ որպես Ռուսաստանից չվերթեր իրականացնող լավագույն ավիաընկերություններից մեկը։ Վարկանիշային աղյուսակում FLYONE ARMENIA-ն զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը՝ ետևում թողնելով այնպիսի ավիացիոն հսկայի, ինչպիսին է Turkish Airlines ավիաընկերությունը։ Ռուսաստանյան FORBES-ի այս վարկանիշը կազմվել է ռուսաստանյան խոշորագույն AVIASALES ընկերության հետ համատեղ։ Վարկանիշային աղյուսակը կազմելու համար դիտարկվել է 38 ընկերություն, որոնցից ...
Կարդալ ավելին »Պայթյուն՝ ԵՊՀ-ում․ առողջապահության նախարարությունը հայտնում է տուժածների և զոհի մասին
ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն եղել։ Այդ մասին հայտնել է Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։ «Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։ Ավելի ուշ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»,- ասել է Միսակյանը։ Միսակյանը նաև տեղեկացրել է, որ նախնական վարկածով հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների պատճառով։ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ...
Կարդալ ավելին »Նոյեմբերի 20-ից բեռնատարները չեն կարող մտնել Փոքր կենտրոն. պարեկները կկիրառեն վարչական միջոցներ
«Նոյեմբերի 20-ից պարեկային ծառայությունը կիրառելու է վարչական ներգործության միջոցներ: Այդ մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն: Հաղորդագրությունում ասվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Երևանի քաղաքապետարանի որոշմամբ նոյեմբերի 13-ից մայրաքաղաքի կենտրոնում՝ Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն փողոցների միջև ընկած տարածքում, արգելվում է 2,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների երթևեկությունը։ Սահմանափակումը գործում է ժամը 7-ից մինչև ...
Կարդալ ավելին »Առնվազն 200 բուժաշխատող է զոհվել Գազայում
Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 200 բուժաշխատող է զոհվել։ Այդ մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը: Նշվում է, որ զոհվածների թվում են բժիշկներ, միջին բուժանձնակազմի ներկայացուցիչներ, շտապօգնության աշխատակիցներ։ Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների հետևանքով անկլավում շարքից դուրս է եկել 25 հիվանդանոց և 52 բժշկական կենտրոն, գնդակոծության է ենթարկվել շտապ օգնության 55 ավտոմեքենա:
Կարդալ ավելին »Արցախից բռնի տեղահանված 4030 ընտանիքի 2 մլրդ դրամ կտրվի անշարժ գույք ձեռք բերելու համար
Բնակարանային ապահովման ուղղությամբ նախատեսված շուրջ 4 միլիարդ դրամի շրջանակում մոտ 2 միլիարդ դրամի աջակցություն կտրամադրվի 2020-ի պատերազմից հետո ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված 4030 ընտանիքի՝ բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու: Այդ մասին Ազգային ժողովում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ 2024-ի պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց նախարար Նարեկ Մկրտչյանը: «Նշեմ, որ արդեն իսկ հավաստագիր ենք տրամադրել շուրջ 3700 ...
Կարդալ ավելին »Ոստիկանական հատուկ օպերացիա` Առինջում. հետախուզվող է հայտնաբերվել
Նոյեմբերի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել 2022 թվականից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող՝ Երևանի բնակիչ 30-ամյա Վլադիմիր Ավետիսյանի թաքնվելու վայրի մասին, հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր ...
Կարդալ ավելին »Արայիկ Հարությունյանն ու Զեյնա Մինան քննարկել են Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելուն առնչվող մի շարք հարցեր
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Զեյնա Մինան նախ իր ցավակցությունն է հայտնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի մահվան կապակցությամբ, ինչը, նրա խոսքով, մեծ կորուստ էր ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համար: Զեյնա Մինան շորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ ...
Կարդալ ավելին »Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չունի․ Ալեն Սիմոնյան
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու որոշում չունի։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում մենք չենք կայացրել։ Այլ հարց է, թե ՀԱՊԿ-ը իրեն ինչպես է դիրքավորում։ Արդյոք դա մի կառո՞ւյց է, որը ստեղծվել է ինչ-որ գործողություն անելու համար այն դեպքում, երբ այդ կառույցի անդամներից մեկին որևէ վտանգ է ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ