• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Մոտ 300 արցախցի ՏՏ ոլորտում սովորելու հնարավորություն կունենա

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայաստանյան կազմակերպությունները տեխնոլոգիական կրթության տրամադրող Armenian Code Academy (ACA) կենտրոնի նախաձեռնությամբ «Tech for Artsakh» նախաձեռնության շրջանակում մեկնարկում են դասընթացներ ԼՂ-ից  բռնի տեղահանված մի խումբ երիտասարդների համար:   Դասընթացները տևելու են 3-4 ամիս, յուրաքանչյուրի համար անհատական կրթաթոշակ է սահմանվելու: Ծրագիրը մեկնարկելուն պես շուրջ 300 արցախցի երիտասարդներ հնարավորություն կունենան սկսել իրենց կրթական ուղին տեխնոլոգիական ոլորտում:  Armenian Code Academy ընկերության ...

Կարդալ ավելին »

Գազայում ավելի քան 3,6 հազար մարդ համարվում է անհետ կորած

Գազայի հատվածում ավելի քան 3,6 հազար պաղեստինցի Իսրայելի պաշտպանության բանակի գնդակոծություններից հետո համարվում է անհետ կորած։Այդ մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը: Նշվում է, որ նրանցից 1 770-ը երեխաներ են։

Կարդալ ավելին »

Միրզոյանը Հաջա Լահբիբի հետ հանդիպմանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային կառույցների ներգրավվածությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ ի շարունակություն օգոստոսին՝ Բելգիայի ԱԳ նախարարի Երևան այցի շրջանակներում կայացած քննարկումներին՝ Արարատ Միրզոյանը և Հաջա Լահբիբը հանգամանալից անդրադարձել են թե՛ երկկողմ հարաբերությունների և ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանն առնչվող ...

Կարդալ ավելին »

Վերջին հինգ տարիներին Հայաստանում 28 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին հինգ տարիներին արձանագրված տնտեսական բարձր ցուցանիշներն էականորեն մեծացրել են Հայաստանի տնտեսության պոտենցիալը։ «Վերջին հինգ տարում Հայաստանում 28 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել։ Սա ահռելի թիվ է, որն էականորեն մեծացրել է մեր տնտեսության պոտենցիալը, բայց այդ պոտենցիալն իրացնելու համար անհարժեշտ են հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, բարձագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները»,- Ազգային ժողովի ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանը 150 հազար միավոր նռնակ կմատակարարի Հայաստանին

Հնդկաստանը Հայաստանին 150 հազար միավոր նռնակ կմատակարարի։ Այդն մասին հայտնում է Indian Aerospace Defence News-ը։   «Հնդկաստանը 30 մմ և 40 մմ նռնակներ կմատակարարի Հայաստանին։ 150 հազար միավոր նռնակներ Հայաստան կմատակարարվի «Munitions India Limited»-ի կողմից։ 2 ամիս առաջ «Munitions India Limited»-ը Հայաստան էր մատակարարել 5 միլիոն միավոր 7,62 մմ տրամաչափի փամփուշտ»,- ասված է լրատվամիջոցի X-ի էջում կատարված գրառման մեջ։   ...

Կարդալ ավելին »

Ապօրինի ընդերքօգտագործմամբ Արաքս գետի հունը փոխվել է, օգտակար հանածոների կորուստ է տեղի ունեցել

020թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Արարատի մարզի Եղեգնավան և Լուսառատ գյուղերի տարածքներում՝ Արաքս գետի ավազանում, իրականացված չափագրման արդյունքում արձանագրված՝ ՍՊ ընկերությանը տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության տեղամասից դուրս ավազակոպիճի ապօրինի արդյունահանման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են  նշված ՍՊ ընկերության տնօրենի կողմից ընդերքի պահպանման ...

Կարդալ ավելին »

Հանրապետության հրապարակի զարդարումն այս տարի իրականացվելու է այլ եղանակով. քաղաքապետի տեղակալ

Երևանի քաղաքապետարանն այս տարի ամանորյա տոնական  լուսավորության աշխատանքները կիրականացնի նախորդ տարի ձեռք բերված գույքով, իսկ Հանրապետության հրապարակի շենքերի զարդարումը կարվի այլ եղանակով. կօգտագործվեն  թեթև մետաղական կոնստրուկցիաներ, որոնց վրա կամրացվեն սարքավորումները: Այդ մասին Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց  քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն՝ ընդգծելով, որ այս տարիների ընթացքում առաջին անգամ ունեն իրավիճակ, որ ամանորյա տոնական լուսավորություն իրականացնելու համար օգտագործելու են նախորդ ...

Կարդալ ավելին »

Վարչապետը պատմական է համարում 2024-ի պետական բյուջեն

2024 թվականի պետական բյուջեի եկամտային մասը 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է՝ ավելանալով 1 տրիլիոն 334 միլիարդ դրամով կամ շուրջ 3 միլիարդ դոլարով։ Ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ «Քննարկում ենք Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը և պետք է միանգամից ասեմ, որ սա, իմ ...

Կարդալ ավելին »

Մուտքի արտոնագրերի ազատականացումը համահունչ կլինի ՀՀ-ԵՄ խորացող գործակցությանը. Միրզոյանը՝ Սխինասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ։ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր։ Գոհունակություն է արտահայտվել տարբեր ուղղություններ ներառող երկխոսության խորացման կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով նոր նախաձեռնություններով նպաստել դրա հետագա ընդլայնմանը: Ողջունելով մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում դրական դինամիկան՝ Արարատ Միրզոյանն ընդգծել ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն ազդարարում է Ադրբեջանին ռազմական օգնությունը կասեցնելու մասին

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ-Բրայենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կասեցրել է ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին։ Օ-Բրայենն այս մասին ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։ Օ-Բրայենը հայտարարել է, որ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո ասել են, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալ  չեն լինի, քանի դեռ առաջընթաց չեն տեսել խաղաղության բանակցություններում՝ հավելելով, ...

Կարդալ ավելին »