• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Նորություններ

Գյումրիում բացվեց Ներառական գյուղատնտեսական վերապատրաստումների կենտրոն

Գյումրիում մայիսի 29-ին բացվեց Ներառական գյուղատնտեսական վերապատրաստումների կենտրոն։ Նորաբաց կենտրոնը նախատեսված է գյուղատնտեսության ոլորտում վերապատրաստումներ իրականացնելու համար՝ հատկապես հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար։ Այն կդառնա հարթակ մասնագիտական զարգացման, հմտությունների ձեռքբերման և աշխատանքային ներառման խթանման համար՝ նպաստելով ներառական հասարակության կայացմանը։ Կենտրոնը գործում է «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի «Էմիլի Արեգակ» կենտրոնի տարածքում։ Կենտրոնի կառուցումը հնարավոր է դարձել «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության ...

Կարդալ ավելին »

Հաստատվել են 2025-2026 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը

Կառավարությունը հաստատել է ՀՀ 2025-2026 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը: Հաշվի առնելով նախորդ տարիների ընդունելության արդյունքները, ինչպես նաև ներկայացված հայտերը՝ 2025-2026 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար նախատեսվում է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 180 տեղ, որից 144-ը առկա և 36-ը հեռակա: Նշված 180 տեղերից 109-ը հատկացվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններին՝ 96 առկա և 13 հեռակա: Նախագծում ...

Կարդալ ավելին »

Վարդենիս համայնքի Արփունք գյուղում կրթահամալիր է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Արփունք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում 2025 թվականի մարտից մեկնարկել և ընթանում են 144 տեղանոց, արդի չափորոշիչներին համապատասխան կրթահամալիրի կառուցման աշխատանքները։  Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, կրթահամալիրը կառուցվում է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ, ՀՀ պետբյուջեի միջոցներով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 251 միլիոն 258 հազար դրամ։  ...

Կարդալ ավելին »

Թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ կապահովվի պետական վերահսկողություն

Կառավարությունը սահմանել է ՀՀ թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն ՀՀ թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանելու կարգը: Որոշման ընդունման նպատակը պետության կողմից մշակութային արժեքների պետական վերահսկողության իրականացումն է: Ըստ այդմ՝ անկախ թանգարանի ուղղվածությունից և սեփականության ձևից, կարգի ընդունումը հնարավորություն կընձեռի ստեղծել իրավական դաշտ թանգարանային առարկաների կամ հավաքածուների կառավարման և պահպանման գործընթացում:  Շտեմարանը հնարավորություն կտա ապահովել միասնական վերահսկողություն, թափանցիկություն, ...

Կարդալ ավելին »

Նորատուսում գայլերը 75 գլուխ ոչխար ու գառ են հոշոտել

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս գյուղում մայիսի 29-ի գիշերը գայլերը 75 գլուխ ոչխար ու գառ են հոշոտել։  Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, հոշոտված անասուններից 25-ը գառ է, 50-ը՝ մաքի։ Տեղում նվասը գույքագրել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության, Գեղարքունիքի մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի կողմից ստեղծված հանձնաժողովները։ Ըստ կազմված ակտի՝ հոշոտված ոչխարները պատկանել են Նորատուս ...

Կարդալ ավելին »

Շվեյցարական Ալպերում սառցադաշտ է փլուզվել՝ ավերելով Բլատեն գյուղը

Շվեյցարական Ալպերում սառցադաշտի զանգվածային փլուզում է տեղի ունեցել, որի հետևանքով Բլատեն գյուղի որոշ հատվածներ թաղվել են սառույցի, ցեխի և ապարների տակ: Սառցադաշտի փլուզման տեսանյութը տարածել է Storm-HQ YouTube-յան ալիքը։ Նշվում է, որ գյուղի մոտ 300 բնակիչ նախապես տարհանվել էր։ Փորձագետներն այժմ գնահատում են վնասը և նախատեսում են անվտանգության հետագա միջոցառումներ: Իր հերթին BBC-ն հաղորդում է, որ չնայած գյուղի բնակիչները մայիսի ...

Կարդալ ավելին »

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը։ Այդ մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։  Ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել Նոր Նորք վարչական շրջանի այդ ժամանակվա ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ։ Թաղապետարանի մի խումբ աշխատակիցներ, այդ թվում՝ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, ...

Կարդալ ավելին »

Դավիթ Սանասարյանն արդարացվել է. դատարանը հանցակազմ չի տեսել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, արդարացրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանին։ Գործը քննվել է շուրջ վեց տարի։  Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Մասնավորապես՝ մեղադրանքը վերաբերում էր նրան, որ ՊՎԾ-ում պաշտոնավարության ընթացքում պետական գնումների համակարգին առնչվող պաշտոններ զբաղեցրած անձինք միաժամանակ զբաղվել են իրենց ընկերությունների գործունեությամբ։ Ըստ ...

Կարդալ ավելին »

Կառավարությունն ընդունեց երեխայի պաշտպանության համակարգում բարեփոխումների օրինագիծը

Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին, որի համաձայն՝ կավելացվի համայնքի դերը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում՝ հստակ սահմանելով լիազորությունները, որոնք իրականացվելու են երեխայի պաշտպանության ուղղությամբ՝ հատուկ մասնագիտացված սոցիալական աշխատողի միջոցով։  «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին ...

Կարդալ ավելին »

Գազայում իսրայելական հարվածները 37 մարդու կյանք են խլել, զոհված լրագրողների թիվը հասել է 221-ի

Գազայի հատվածի մի քանի շրջանների վրա մայիսի 29-ի վաղ առավոտյան Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհվել է 37 պաղեստինցի: Այդ մասին հայտնում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ Զոհերի մի մասը, այդ թվում՝ կանայք և երեխաներ, գրանցվել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա ալ-Բալադ շրջանում բնակելի տան և մանկապարտեզի թիրախավորման հետևանքով։ Պաղեստինի լրագրողների միությունը հայտարարել է, որ մայիսի 28-ի երեկոյան լրագրող ...

Կարդալ ավելին »