• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Նորություններ

Պաշտպանության նախարարը բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է խաղաղապահ ուժերի բրիգադ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա մի շարք դեսպանությունների ռազմական կցորդներ։ Խոսքով հանդես են եկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և բրիգադի հրամանատարը: Ինչպես տեղեկանում ենք ՊՆ ...

Կարդալ ավելին »

Պետական մարմիններին, ոչ առևտրային կազմակերպություններին և այլ կառույցներին անշարժ գույքը կտրամադրվի վարձակալությամբ

Կառավարության որոշմամբ՝ պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման համար պետական մարմիններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին և այլ կառույցներին անշարժ գույքը կտրամադրվի վարձակալությամբ՝ կառավարության սահմանած կարգով։  «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագիծը հավանության արժանացավ կառավարության՝ մայիսի 29-ի նիստում։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, օրենքի նախագծի զեկուցող Դավիթ Խուդաթյանն իր խոսքում նշեց, որ ...

Կարդալ ավելին »

Իսրայելը հաստատել է Արևմտյան ափին 22 նոր բնակավայրի կառուցման ծրագիրը

Իսրայելն Արևմտյան ափին և Հորդանանի սահմանի մոտակայքում 22 նոր բնակավայր կկառուցի։ Այդ մասին հայտնում է Jerusalem Post-ը։ Բնակավայրերի հիմնումը համարվում է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի համատեղ նախաձեռնության մաս, որը հաստատվել է Իսրայելի կառավարության կողմից։ Իսրայելի Channel 14-ը, մեջբերելով պաշտպանության նախարար Կացի խոսքերը, նշել է, որ 22 նոր բնակավայրի կառուցումն Արևմտյան ափին կարևոր քայլ է ...

Կարդալ ավելին »

Երևանում վիճաբանության ժամանակ 15-ամյա պատանին դանակով հարվածել է 16-ամյա եղբորը

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն օրերս հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 16-ամյա պատանու: Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է՝ մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայի 3-րդ նրբանցքում գտնվող իրենց տանը 16-ամյա պատանին վիճաբանել է 15-ամյա եղբոր հետ, որի ընթացքում էլ վերջինս խոհանոցային դանակով հարվածել է ավագ եղբորը: 15-ամյա պատանին ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: ...

Կարդալ ավելին »

ՌԴ-ն պատրաստ է Ստամբուլում Ուկրաինային տրամադրել հակամարտության կարգավորման հուշագիրը. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման պայմաններով իր հուշագիրն ուկրաինացի բանակցորդներին տրամադրել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք ուղիղ բանակցությունների ընթացքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա հիշեցրել է, որ Ստամբուլում Մոսկվան և Կիևը պայմանավորվել են պատրաստել կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը ներկայացնող փաստաթղթեր՝ կայուն կարգավորման հասնելու համար։ «Մեր պատվիրակությունը՝ Վ. Ռ. Մեդինսկիի գլխավորությամբ, պատրաստ է այդ հուշագիրը ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը մայիսի 29-ից հունիսի 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հունիսի 3-ին և 6-ին թիմը կանցկացնի 2 ընկերական հանդիպում Կիպրոսի հետ։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ն: Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Հայաստանի Մ-21 հավաքականի հավաքին և հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին։ Դարպասապահներ Դոնովան Ջիվան Փարիսիան – «Նյու Ինգլանդ Ռեվոլուշն» (ԱՄՆ)Դավիթ  Դավթյան   – ԲԿՄԱ   ...

Կարդալ ավելին »

ԲԴԽ նախագահը Սինգապուրում քննարկել է միջնորդության մեխանիզմների և վեճերի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը

Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպել է Սինգապուրի միջազգային հաշտարարության կենտրոնի գործադիր տնօրեն Չուան Վի Մենգին և ՍՄՀԿ նախագահ Ջորջ Լիմին։ Ինչպես տեղեկանում ոնք Դատական դեպարտամենտի տարածած հաղորդագրությունից, ծանոթացնելով կենտրոնի ձեռքբերումներին և միջազգային գրանցած հաջողություններին՝ հայ պատվիրակներին են ներկայացվել միջսահմանային առևտրային վեճերի խաղաղ կարգավորման մեխանիզմները։ Կողմերը քննարկել են միջնորդության մշակույթի զարգացմանն ուղղված Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հաջողված ...

Կարդալ ավելին »

ՀՀ տնտեսական ակտիվության աճը մնում է ցածր մակարդակում․ ԼՈՒՅՍ հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-ապրիլ ամիսներին։ Այսպես՝ ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը, թեև փոքր-ինչ արագացել է, մնում է ցածր մակարդակում։ Տնտեսական ակտիվության աճը ՀՀ-ում բավական ցածր է 2025 թվականին՝ հունվար-ապրիլին կազմել է շուրջ 4.4%, ինչը պայմանավորված է այն փաստով, որ նախորդ տարիների բարձր աճ ապահովող գործոնները չեզոքացել են, և նոր գործոններ դեռևս չեն ձևավորվել։ Նման զարգացումների ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 29/05/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.78%-ով և կազմել 24038.19 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.49%-ով և կազմել 7788.10 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.59%-ով և կազմել 8726.01 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.79%-ով և կազմել 1102.21 կետ:

Կարդալ ավելին »

Դատարանը Թրամփի սահմանած մաքսատուրքերը ճանաչել է անօրինական

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից երկրի առևտրային գործընկերների նկատմամբ սահմանված մաքսատուրքերն անօրինական են ճանաչվել և արգելափակվել Միջազգային առևտրի հարցերով դաշնային դատարանի կողմից: Այդ մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ Նյու Յորքում ԱՄՆ-ի միջազգային առևտրի հարցերով դատարանի երեք դատավորներից բաղկացած կոլեգիան որոշում է կայացրել՝ բավարարելով մի շարք դատական ​​​​հայցեր, որոնցում պնդվում էր, որ Թրամփն իր մաքսատուրքերով «չարաշահել է իր իշխանությունը ...

Կարդալ ավելին »