• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Նորություններ

Ռուսական «Միր» քարտերով հնարավոր է վճարել նաև Իրանում

Իրան մեկնող ռուսաստանցիներն այժմ կարող են իրանական տերմինալներում վճարել՝ օգտագործելով անհպում վճարման տեխնոլոգիա (NFC) ունեցող ռուսական «Միր» քարտեր եւ սմարթֆոններով՝ Mir Pay հավելվածի միջոցով։ Իրանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Թեհրանում հաջողությամբ ավարտվել է ռուսական «Միր» եւ իրանական Shetab վճարային համակարգերի ինտեգրման երկրորդ փուլը։ «Ներկայում Իրանի վճարային ցանցում հասանելի են NFC վճարումները, այդ թվում՝ փոքր գնումներ՝ առանց PIN ...

Կարդալ ավելին »

Toyota-ն նոր RAV4-ը կներկայացնի մայիսի 21-ին

Toyota-ն հրապարակել է նոր ավտոմեքենայի առաջին պատկերները, որը մեծ հավանականությամբ հանդիսանում է RAV4-ի վեցերորդ սերունդը։ Թեև մոդելը պաշտոնապես դեռևս չի անվանվել, ինչպես արտաքին լուսանկարները, այնպես էլ ավելի վաղ հրապարակված՝ թաքնված պրոտոտիպերի «լրտեսական» նկարները ճանապարհային փորձարկումներից հուշում են հենց այս հայտնի քրոսովերի մասին։ Ենթադրելի է, որ նոր RAV4-ը ստացել է ավելի արտահայտված «offroad» տեսք՝ ոգեշնչված վերջին Land Cruiser մոդելից։ Ավտոմեքենան ստացել ...

Կարդալ ավելին »

Մարտին գրանցվել է 2447 անհատ ձեռնարկատեր

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025թ.-ի մարտին իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական միասնական գրանցամատյանում գրանցվել են. Անհատ ձեռնարկատեր (Ա/Ձ)՝ 2,447 Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)՝ 754 Հասարակական կազմակերպություն (ՀԿ)՝ 35 ՀԻՄՆԱԴՐԱՄ (ՀՄԴ)՝ 10 Համատիրություն (ՀՄՏ)՝ 8 Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ) ՝ 7 Առանձնացված ստորաբաժանում (Ոչ առևտրային) (ԱՍ)՝ 4 Գյուղատնտեսական կոոպերատիվ (Գ/Կ)՝ 3 Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)՝ 2 Առանձնացված ստորաբաժանում (ԱՍ)՝ 1 ...

Կարդալ ավելին »

Եվրոպայի բասկետբոլի Մ20 առաջնությանը Հայաստանը հանդես կգա նոր մարզչական կազմով

Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականը հուլիսի 11-20-ը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը հանդես կգա Փիթ Դոմինգեսի գլխավորությամբ: Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:  Նրա օգնականները կլինեն Կոնստանտինոս Պապավասիլեուն և Սևակ Քեթենջյանը։ Դոմինգեսը ներկայումս աշխատում է NBA-ի «Միլուոկի Բաքս»-ի մարզչական շտաբում, իսկ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում ընդգրկված է դեռևս 2022 թվականից։ Պապավասիլեուն ևս ընդգկված է ազգային հավաքականի մարզչական շտաբում, ...

Կարդալ ավելին »

Այվազովսկու «Ծովային տեսարանի» վիրտուալ իրականությունը՝ Դիլիջանի երկրագիտական թանգարանում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Աջակցություն մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում տեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ միջոցառման սկիզբը կլինի ժամը 15:00-ին: Ծրագրի իրականացման նպատակով ընտրվել է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործությունը, որը վիրտուալ իրականության ...

Կարդալ ավելին »

Բյուջեի եկամուտները՝ ըստ հարկատեսակների

ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեի 566,498.1 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա. 2025թ․-ի հունվար-մարտին ԱԱՀ ծավալները 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 27.1%-ով և կազմել՝ 208,844.8 մլն ՀՀ դրամ։ Եկամտային հարկի ծավալներն աճել են 12.4%-ով և կազմել՝ 169,152.2 մլն ՀՀ դրամ։ Ակցիզային հարկի ծավալներն նվազել են 5.4%-ով և կազմել՝ 28,490.6 մլն ՀՀ դրամ։ Շահութահարկի ծավալներն աճել են ...

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 15/05/25

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մայիսի 15-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.09 դրամով և կազմել 387.99 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.68 դրամով և կազմել 435.64 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 4.83 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 5.35 դրամով և կազմել 517.81 դրամ: Ինչ վերաբերում ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ․ 15/05/25

Ասիական ֆոնդային բորսաների մայիսի 15-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 38128.13 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.32%-ով և կազմել 2763.29 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.86%-ով և կազմել 3403.95 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 2.30%-ով և կազմել 23640.65 կետ:

Կարդալ ավելին »

Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 298 879 դրամ

2025թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 298,879 դրամ։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.7% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5․2%-ով և կազմել 219,542 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5․4%-ով և կազմել 330,270 դրամ։

Կարդալ ավելին »

Bitcoin-ի արժեքն այսօր. 15/05/25

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները մայիսի 14-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 1.17%-ով և կազմել 40,269,435.54 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 1.38%-ով և կազմել 103,765.81 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 8.91%-ով և կազմել 2,666.79 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.025700097 (+7.45%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 3.05%-ով և կազմել 409.45 դոլար, BCH/BTC ...

Կարդալ ավելին »