• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Նորություններ

Լիթիումի գները կտրուկ աճել են Ջիանսյավո խոշորագույն հանքը փակելուց հետո

Լիթիումի (օգտագործվում է մարտկոցներ արտադրելու համար) գները կտրուկ աճել են։ Դա տեղի է ունեցել Չինաստանում լիթիումի խոշորագույն հանքերից մեկի փակման ֆոնին, հայտնում է Bloomberg-ը։ Աշխարհի խոշորագույն մարտկոցների արտադրող Contemporary Amperex Technology (CATL) ընկերությունը հաստատել է Չինաստանում գտնվող իր Ջիանսյավո հանքի փակման մասին (լիցենզիայի ժամկետը լրանալուց հետո)։ Bloomberg-ի տվյալներով՝ հանքը փակ կլինի առնվազն երեք ամիս։ Հանքավայրը կազմում է լիթիումի համաշխարհային արտադրության ...

Կարդալ ավելին »

Արմավիրում ապօրինի ջրօգտագործում է կասեցվել․ նշանակվել է 2 մլն․ դրամ տուգանք

Ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ՎԱՐԴ-ՔՆԱՐ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ–ից։ Արմավիրի մարզում քարի մշակմամբ զբաղվող Ընկերությունն արտադրական նպատակով խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ ԲԸՏՄ Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ խորքային հորի ապօրինի շահագործումը կասեցվել է։ Նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարդալ ավելին »

ՍԱՏՄ նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2024 թվականի նոյեմբերի 11-ից 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, նույն տեսչական մարմնի պահեստապետի և մի շարք այլ աշխատակիցների օժանդակությամբ հափշտակել է իրեն վստահված՝ ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված և ...

Կարդալ ավելին »

Իսրայելի հարվածներից զոհվել են Al Jazeera հեռուստաընկերության 5 լրագրողներ

Կատարի Al Jazeera հեռուստաընկերությունը հայտնել է Գազայի հատվածի վրա իսրայելական ռմբակոծության հետևանքով իր 5 աշխատակիցների զոհվելու մասին։ Մասնավորապես, զոհվել են լրագրողներ Անաս ալ-Շարիֆն ու Մուհամեդ Քրեյքեհը, ինչպես նաև 3 օպերատոր։ Al Jazeera-ն հաղորդել է, որ իր աշխատակիցները զոհվել են այն ժամանակ, երբ իսրայելական կողմը հարվածել է լրագրողների վրանին։ Անաս ալ-Շարիֆը զոհվելուց ժամեր առաջ գրառում էր կատարել X-ի իր էջում՝ հրապարակելով ...

Կարդալ ավելին »

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ցինցինատիի մրցաշարը

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ցինցինատիի մրցաշարում: Ցինցինատի քաղաքի համանուն մրցաշարի տղամարդկանց մենախաղի մեկնարկում Կարեն Խաչանովը մրցեց աշխարհի 104-րդ ռակետ ֆրանսիացի Վալենտեն Ռուաեի հետ ու մոտ երկու ժամում և երկու սեթում պարտության մատնեց նրան` 6:4, 7:6 (8:6):  Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 24-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո ...

Կարդալ ավելին »

Թրամփը Չինաստանին կոչ է արել քառապատիկ ավելացնել ԱՄՆ-ից սոյայի գնումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը քառապատիկ կավելացնի ամերիկյան սոյայի գնումները։ «Չինաստանն անհանգստացած է սոյայի պակասով։ Մեր հրաշալի ֆերմերներն արտադրում են ամենաբարձրորակ սոյան։ Հուսով եմ, որ ՉԺՀ-ն արագորեն քառապատիկ կավելացնի սոյայի մատակարարման իր պատվերները։ Դա նաև միջոց է էականորեն կրճատելու Միացյալ Նահանգների հետ Չինաստանի առևտրային դեֆիցիտը»,- գրել է Թրամփը Truth Social-ում՝ վստահեցնելով, որ կապահովվի պատվերների արագ կկատարումը։  ...

Կարդալ ավելին »

Շինարարության ծավալի շնորհիվ ոլորտի հարկային եկամուտները շեշտակի ավելացել են. նշվում է Շինարարի օրը

Հայաստանում Շինարարի օրը նշվում է յուրաքանչյուր տարի՝ օգոստոսի երկրորդ կիրակի օրը։ Մասնագիտական տոնի առթիվ Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարների միությունը համատեղ կազմակերպել են տոնական միջոցառում, որին ներկա են գտնվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, օրենսդիր և գործադիր մարմինների պաշտոնյաներ, շինարարության ոլորտի ներկայացուցիչներ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։  Փոխվարչապետը շնորհավորել է շինարարներին և հանձնել է մասնագիտական տոնի առթիվ մի խումբ շինարարների ...

Կարդալ ավելին »

Ավելի քան 2000 տարեկան․ երկաթե դարի ամենախոշոր գտածոն՝ Եվրոպայում

Հնագետները Բոսնիա և Հերցեգովինայում հին երկաթե ձուլակտորների մեծ գանձ են հայտնաբերել։ Պոսավինա կանտոնի Սավա գետի երկայնքով հայտնաբերված արտեֆակտները ավելի քան 2000 տարեկան են, ինչը այս հայտնագործությունը Եվրոպայում նմանատիպ ամենակարևոր գտածոներից մեկն է դարձնում։ Արտեֆակտները երկբրգաձև երկաթե ձուլակտորներ են, որոնք օգտագործվել են հին դարբինների կողմից ուշ երկաթի դարաշրջանում՝ գործիքներ և զենքեր պատրաստելու համար, գրում է Arkeonews-ը։ Նմանատիպ մի քանի առարկաներ պահվում ...

Կարդալ ավելին »

Թայվանը նախատեսում է ԱՄՆ-ից լրացուցիչ 28 HIMARS համակարգ գնել

Թայվանը նախատեսում է ԱՄՆ-ից ձեռք բերել ամերիկյան արտադրության HIMARS բազմակի արձակման ռեակտիվ համակարգերի (ԲԱՌՀ) ևս 28 համալիր՝ ի հավելումն նախկինում գնված 29-ի։ Այս մասին հայտնում է Taipei Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այսպիսով, բոլոր գնումների և ԱՄՆ-ից առաքման ավարտից հետո Թայվանը կունենա HIMARS համակարգի 57 համալիր։ Այս համակարգերը կարող են համալրվել կամ 227 մմ տրամաչափի վեց ռեակտիվ արկերից բաղկացած ...

Կարդալ ավելին »

Վերացվել է «Արմ Միթ» ՍՊԸ-ին պատկանող  մսամթերքի արտադրության կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Արմ Միթ» ՍՊԸ-ին պատկանող (ք. Երևան, Ներքին Չարբախ) մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Կոտլետներ սառեցված մսային աղացած կիսապատրաստվածք», «Վետչինա Պրեմիում» արտադրատեսակների արտադրության, կասեցումը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ–ից։ Լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արտադրատեսակներում նախորդիվ հայտնաբերված խախտումները վերացվել են:

Կարդալ ավելին »