• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Business

Synopsys-ը 2,1 միլիարդ դոլարով կվաճառի իր ՏՏ բիզնեսի մի մասը Clearlake-ին և Francisco-ին

Synopsys-ը կվաճառի իր ծրագրային ապահովման ամբողջականության (software integrity, SIG) բաժինը մասնավոր բաժնետիրական կոնսորցիումին, որը գլխավորում են Clearlake Capital-ը և Francisco Partners-ը: Reuters-ի տվյալներով՝ գործարքի արժեքը կազմում է 2,1 մլրդ դոլար։ Անցյալ շաբաթ գործակալությունը հայտնեց, որ մասնավոր կապիտալով ընկերությունները գերակշռել են մրցակիցներին, ովքեր նույնպես ցանկանում էին գնել SIG-ի բաժինը, և որ նրանց կոնսորցիումը բանակցություններ է սկսել բաժինը ձեռք բերելու համար, որն առաջարկում ...

Կարդալ ավելին »

Սուրճի գինը 45 տարում հասել է գագաթնակետին

Էսպրեսսոյի և լուծվող ըմպելիքների մեջ օգտագործվող ռոբուստա սուրճի համաշխարհային գները ապրիլին բարձրացան մինչև 1979 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակը: Այս մասին հայտնում է Սուրճի միջազգային կազմակերպությունը (ICO) իր վերջին զեկույցում։ Սուրճի գինը մեկ ամսվա ընթացքում աճել է 16,8%-ով և հասել 1,94 դոլարի՝ մեկ ֆունտի դիմաց։ Ապրանքը շարունակում է թանկանալ Վիետնամի գյուղատնտեսական շրջաններում երաշտի և շոգի ֆոնին, որը ռոբուստայի ամենամեծ արտադրողն ...

Կարդալ ավելին »

Անվճար հարթակ՝ աշխատանք գտնելու և առաջարկելու համար. գործարկվել է e- work.am-ը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը գործարկել է e-work.am աշխատանքի պրոֆեսիոնալ հարթակը։ Այն եզակի հարթակ է, որտեղ աշխատանք փնտրողները և աշխատանք առաջարկողները կարող են անվճար գրանցվել ու օգտվել տրամադրվող լայն գործիքակազմից։ Հրավիրած ասուլիսում «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը նշեց, որ հարթակը բաց է բոլորի համար և արդեն ցանկացողները կարող են գրանցվել։ «Ի թիվս այլ ոլորտների, ...

Կարդալ ավելին »

Անբավարար ինտեգրում և փակ սահմաններ․ ՀԲ փորձագետը՝ ՀՀ արտահանման խնդիրների մասին

Հայաստանն արտահանում է իր ներուժի ընդամենը մի փոքր մասը։ Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի ավագ մասնագետ Լեյա Հաքիմը՝ վկայակոչելով ՀԲ-ի «Սահմաններից դուրս. ներուժի բացահայտում կայուն ապագայի համար» զեկույցի արդյունքները: Փորձագետի հաամոզմամբ՝ պատճառը Հայաստանի ինտեգրման անբավարար մակարդակն է և փակ սահմանների առկայությունը։ «Դա պայմանավորված է ինչպես երկրի աշխարհագրական դիրքով, այնպես էլ քաղաքական իրադրությամբ»,- ասել է նա: Հաքիմը նշել է, որ ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ունեցվածքն աճել է ավելի քան 15.5 միլիարդ դոլարով

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունը տարեսկզբից ի վեր աճել է 15.818 միլիարդ դոլարով: Այս մասին ասվում է Bloomberg-ի հրապարակած միլիարդատերերի ինդեքսում: Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ տարվա սկզբից Անդրեյ Մելնիչենկոն վաստակել է 5.51 միլիարդ դոլար: Այժմ նրա կարողությունը կազմում է 24.3 միլիարդ դոլար: Ալեքսեյ Մորդաշովի կարողությունն աճել է 4.86 ​​միլիարդ դոլարով և կազմել 25.8 միլիարդ դոլար: Միևնույն ժամանակ, Վլադիմիր Լիսինը վաստակել է ...

Կարդալ ավելին »

Անշարժ գույքի գործարքների թիվն աճել է

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. փետրվար ամսին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է ընդհանուր 21,159 գործարք, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 4,470-ով կամ 26.78%-ով։ Երևանում ընդհանուր գործարքների թիվn աճել է 38.29%-ով կամ 1,724 գործարքով և կազմել` 6,226։ Ինչ վերաբերում է անշարժ գույքի առուվաճառքի գործարքներին, այն կազմել է 4,700 գործարք, որը 2023թ. փետրվարի ցուցանիշից ավել է 1,094-ով կամ ...

Կարդալ ավելին »

Իլոն Մասկը մեկ շաբաթում հարստացել է 37.3 միլիարդ դոլարով

Իլոն Մասկի կարողությունը միայն ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում աճել է 37.3 միլիարդ դոլարով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը: Սա Մասկի ամենախոշոր եկամտաբերությամբ շաբաթն է՝ 2022 թվականի մարտից ի վեր։ Ինչպես նշում է Bloomberg-ը, Մասկն այժմ զբաղեցնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի երրորդ տեղը: Նրա կարողությունը գնահատվում է 202 միլիարդ դոլար: X-ի սեփականատերը մոտ է երկրորդ տեղին, որը զբաղեցնում է Amazon-ի ...

Կարդալ ավելին »

Samsung-ը գերազանցել է սեփական կանխատեսումները՝ շահույթն աճել է 932,8%-ով

Samsung Electronics ընկերությունը հայտնել է, որ 2024-ի առաջին եռամսյակի գործառնական շահույթը զգալիորեն աճել է։ Ընկերության հասույթն աճել է 12,81%-ով՝ հասնելով մոտ 52,3 մլրդ դոլարի, իսկ գործառնական շահույթը կազմել է 4,79 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն կտրվածքի համեմատ 932,8%-ով ավելի: Այսպիսով, 2023-ին COVID-19 համաճարակի հետևանքով պահանջարկի անկման պատճառով զգալի կորուստներ կրելուց հետո Samsung-ը վերականգնել է իր ամուր դիրքերը շուկայում։ Ընկերությունը նույնիսկ մի փոքր ...

Կարդալ ավելին »

ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է գործակցության հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Սաուդյան Արաբիայի Թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ Ալ-Իբրահիմի և Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բյորգե Բրենդենի հրավերով, ապրիլի 27-29-ը Սաուդյան Արաբիայի Թագավորության մայրաքաղաք Ռիադում մասնակցել է «Համաշխարհային համագործակցությանը, տնտեսական աճին և զարգացման համար էներգետիկային» նվիրված հատուկ հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում ենք ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ծրագրում ներառված երեք հիմնական թեմաներն էին՝ «A compact ...

Կարդալ ավելին »

G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ

«Մեծ յոթնյակի» (G7) երկրների էներգետիկայի նախարարներն սկզբունքային համաձայնություն են հասել մինչև 2030-ականների առաջին կեսը էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ածխի օգտագործումը դադարեցնելու շուրջ: Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: «Կա տեխնիկական համաձայնություն»,- Իտալիայի էներգետիկայի նախարար Ջիլբերտո Պիկետո-Ֆրատինն ասել է ապրիլի 29-ին Թուրինում կայացած հանդիպման ժամանակ։ Վերջնական համաձայնագիրը պետք է ստորագրվի ապրիլի 30-ին։ Այդ ժամանակ կհրապարակվի տնտեսության դեկարբոնիզացման (ածխաջրածիններից հրաժարման) մանրամասն պլանը։ ...

Կարդալ ավելին »