• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Business

Զինծառայողների հիփոթեքային վարկի սուբսիդավորման հայտերը գերազանցել են նախատեսվածը

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից զինծառայողների հիպոթեքային վարկի կանխավճարի տրամադրման և դրա տոկոսների սուբսիդավորման ծրագրի համար 2022-2023 թվականին հայտ ներկայացրած բոլոր զինծառայողներին հնարավորություն է ընձեռվել օգտվել դրանից։ Այդ մասին Կառավարության դեկտեմբերի 7-ի նիստում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով գերատեսչությանը հատկացված միջոցներում վերաբաշխում կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, որով  գումարներ կուղղվեն «Պաշտպանության ապահովում» ծրագրի «Ռազմական կարիքների բավարարում» միջոցառման շրջանակներում զինծառայողների արտոնյալ և երկարաժամկետ հիփոթեքային ...

Կարդալ ավելին »

Գյումրու չոր նավահանգստի նախագիծը տեխնիկատնտեսական հետազոտության վերլուծության վերջին փուլում է

Գյումրու չոր նավահանգստի նախագիծը տեխնիկատնտեսական հետազոտության վերլուծության վերջին փուլում է: Այդ մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ տեղեկացնելով,  որ նախագիծը կազմելու համար հրավիրված հոլանդական ընկերությունն արդեն ավարտում է աշխատանքը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով` նախնական տվյալները ցույց են տալիս, որ նախագիծը կարող է ներդրողների մոտ էական հետաքրքրություն առաջացնել, հատկապես, երբ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ...

Կարդալ ավելին »

Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 730 255. ՊԵԿ

Հարկ վճարողների կողմից 2023 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 730 255։ Նման տվյալ է հրապարակել ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Ըստ կոմիտեի, այդ թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 33 810-ով կամ 4.9%-ով:

Կարդալ ավելին »

Հայաստանում գործարկվել են Ozon պատվերների տրամադրման առաջին կետերը

Ozon-ը շարունակում է զարգացնել լոգիստիկ ցանցը Հայաստանում. գործարկվել են պատվերների տրամադրման բրենդավորված կետեր: Ozon-ից հայտնել են, որ առաջին կետերն իրենց աշխատանքը սկսել են Երեւանում, եւս 50 կետ կբացվի երկրի ութ քաղաքում: Մինչեւ տարեվերջ ընկերությունը նախատեսում է առնվազն կրկնապատկել ցանցը: Մարքեթփլեյսը նաեւ ընդլայնել է համագործակցությունը «ՀայՓոստ» փոստի ազգային օպերատորի հետ. այսուհետ հաճախորդները կարող են ընտրել ապրանքների առաքում ավելի քան 750 փոստային ...

Կարդալ ավելին »

Եվս 1 տարի հնարավոր կլինի առանց ԱԱՀ-ի ներմուծել էլեկտրական մեքենաներ

Հայաստան էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ ներմուծելու և օտարելու համար սահմանված արտոնյալ պայմանները կգործեն ևս մեկ տարի, արտոնության ժամկետը երկարաձգվում է մինչև 2025-ի հունվարի 1-ը: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը: «Նախագծի ընդունումը պայմանավորված է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը ավելացված արժեքի հարկից ազատելու մասով գործող օրենսդրական ...

Կարդալ ավելին »

Ամերիաբանկը թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկն է Հայաստանում․ Euromoney

Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «Գերազանցության մրցանակին»՝ որպես 2023թ. ընթացքում թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում: Ամսագիրը հատուկ շեշտում է Ամերիաբանկի ուղղվածությունը դեպի թվային նորարարություններ և տրանսֆորմացիոն տեխնոլոգիաներ, որով բանկը գերազանցել է իր մրցակիցներին վերջին 12 ամիսների ընթացքում: Ըստ ամսագրի՝ Ամերիաբանկի տպավորիչ թվային ցուցանիշները ներառում են օնլայն բանկինգի և բջջային հավելվածի օգտատերերի թվի զգալի` 46% աճը նախորդ տարվա համեմատ, ընդ ...

Կարդալ ավելին »

ԱՊՊԱ շուկայում վնասաբերության գործակիցը մեկ տարում ավելացել է՝ հասնելով 68%-ի

Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2023 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ աճել է մինչև 68%՝  նախորդ տարվա 64%-ի դիմաց։ Այդ մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։ Գործակցի աճը սկսել է դիտվել ս.թ. ապրիլից ԱՊՊԱ սակագների ազատականացման անցման ֆոնին, որի պայմաններում հունվար-հոկտեմբերին դանդաղել է գործող պայմանագրերի թվի տարեկան աճը’ 17,4%-ից մինչև 13%, կտրուկ արգելակվել է ապահովագրավճարների աճը’ 16% – ...

Կարդալ ավելին »

Հոկտեմբերին սպառողական գների ինդեքսն աճել է 0.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հոկտեմբերին 2022թ. համադրելի ամսվա համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 0.1%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ նվազել 2.0%-ով։ Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2022թ հոկտեմբերի համեմատ նվազել են 3.0%-ով։ Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2022թ հոկտեմբերի համեմատ աճել են 8.5%-ով։ Հագուստի և կոշիկի գները 2022թ հոկտեմբերի համեմատ աճել են 4.0%-ով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, ...

Կարդալ ավելին »

«ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերը կվաճառվեն. ՀԾԿՀ-ի որոշումը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» 100% բաժնեմասի վաճառքին։ «Որոշումը կայացվել է հանձնաժողովի այսօրվա նիստում»,- լրատավմիջոցներին հայտնել է ՀԾԿՀ-ի մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն կվաճառվի կիպրական «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությանը։ «ՄՏՍ–Հայաստան» ՓԲԸ–ն նոյեմբերի 3-ին դիմել է հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «Արամայո Ինվեսթմենթս Լիմիթեդ» ...

Կարդալ ավելին »

Ղազախստանը պաշտոնապես գործարկել է թվային տենգեն

Ղազախստանի ֆինանսիստների XI համագումարի շրջանակներում կայացել է թվային տենգեի (DT) գործարկման արարողությունը։ Առաջին DT գործարքը Ղազախստանում  իրականացրել է Ազգային վճարային կորպորացիայի նախագահ Բինուր Ժալենովը։ «Ցանկանում եմ նշել, որ այս ներդրումն աշխարհում առաջին դեբետային վճարային քարտն է, որը կապված է կենտրոնական բանկի թվային արժույթի հաշվին»,– ասել է Ժալենովը արարողության ժամանակ: Նրա խոսքով՝ Ղազախստանում ստեղծել են տեխնոլոգիա, որն ինտեգրում է առկա վճարային ...

Կարդալ ավելին »