• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Business

Chanel-ն ամբողջությամբ լքում է Ռուսաստանը

Ֆրանսիական Chanel նորաձևության տունը որոշել է ամբողջությամբ լքել Ռուսաստանը։ Այս մասին հայտնում է Коммерсантъ-ը: Երեք անանուն աղբյուրներ հրապարակմանը հայտնել են, որ լյուքս ապրանքանիշը որոշել է լքել Ռուսաստանը։ Ընկերության ղեկավարությունը բանակցություններ է վարում տարածքների վարձակալության պայմանագրերի խզման շուրջ։ Փորձագետները մերժումը պայմանավորում են Ռուսաստան ավելի քան 300 եվրո (30 հազար ռուբլի) հագուստի և աքսեսուարների ներմուծման պատժամիջոցներով։ Այս ճանապարհով կգնան այլ լյուքս ապրանքանիշեր, ...

Կարդալ ավելին »

Wildberries-ը գործարկել է առցանց վարկավորման ծառայություն

Wildberries-ը գործարկել է առցանց վարկավորման ծառայություն վաճառողների համար: «Վարկի համար դիմելու հնարավորությունը աստիճանաբար կբացվի հարթակի վաճառողների համար։ Այժմ վարկ ստանալու համար կարող է դիմել 20 հազար վաճառող, իսկ շուտով վարկերը հասանելի կդառնան ավելի լայն շրջանակի համար»,- նշել են ընկերությունում։ Վաճառողներին վարկեր տրամադրելու համար Wildberries-ը գրանցել է իր միկրովարկային ընկերությունը, որը ներառված է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ռեգիստրում: Վարկի գումարը կազմում է ...

Կարդալ ավելին »

Սնունդ արտադրող ընկերությունն արտոնություն ստացավ. խոստանում է 2,37 մլրդ դրամի ներդրում

Կառավարության այսօրվա՝ մարտի 21-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մարգարինի, սպրեդի, բուսայուղային խառնուրդների, մայոնեզի, կետչուպի, խտացրած կաթի, տոմատի մածուկի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2.37 մլրդ դրամի ...

Կարդալ ավելին »

Ավելի քան 4 միլիոն. բջջային բաժանորդների թիվը Հայաստանում

2023թ. չորրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 4,074,746 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2023թ. երրորդ եռամսյակի համեմատ բաժանորդների թիվն աճել է 0.9%-ով կամ 36,256-ով, իսկ 2022թ. չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 5.07% կամ 196,518 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,816,271 է: 2023թ. երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 0.76%-ով կամ 28,887-ով, իսկ 2022թ.-ի չորրորդ ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը նավթի արտահանման ռեկորդ է սահմանել

2023-ին ԱՄՆ-ն նավթի արտահանման պատմական ռեկորդ է սահմանել, որի հիմնական ծավալներն ուղարկվել են Եվրոպա։ Այս մասին ասվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության Էներգետիկ տեղեկատվության վարչության զեկույցում։ «Միացյալ Նահանգներից նավթի արտահանումը ռեկորդ է սահմանել 2023 թվականին՝ միջինը օրական 4.1 միլիոն բարել, ինչը 13%-ով (482 հազար բարել/օր) ավելի է, քան 2022 թվականին գրանցված նախորդ տարեկան ռեկորդը»,- ասվում է զեկույցում: 2023-ին ԱՄՆ նավթի առաքումների հիմնական ...

Կարդալ ավելին »

«Мир» քարտապանների համար կգործեն սահմանափակումներ

Մարտի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար POS տերմինալներով անկանխիկ վճարումներ կատարելիս եւ ՀՀ այլ բանկերի բանկոմատներից միջոցներ կանխիկացնելիս կգործեն սահմանափակումներ։ «Սա ոչ մի կերպ չի ազդի ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերի աշխատանքի վրա։  ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է «Мир» քարտերի լիարժեք սպասարկումը: ՎՏԲ Խմբի բանկերի եւ ռուսաստանյան ցանկացած այլ բանկերի «Мир» քարտերի քարտապաններին, ինչպես եւ նախկինում, հասանելի են հիմնական ծառայությունները՝ կանխիկի ստացում ...

Կարդալ ավելին »

Գինու արտադրությունը նվազել է 18.2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 573.7 հազար լիտր գինի, որից 66.1 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալները նվազել են 18.2%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 45.3%-ով։ Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունն աճել է 62.4%-ով և կազմել 106.6 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունը նվազել է 51.7%-ով ...

Կարդալ ավելին »

Բիզնեսի հիմնման անվճար կրթական ծրագիր՝ միայնակ մայրերի և ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց համար 

Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (GITC) «Կանանց տնտեսական զորեղացման աքսելերատոր» նախաձեռնության շրջանակում Շիրակում, Լոռիում, Արմավիրում և Երևանում սկսում է «Նորարարական կրթություն և բիզնեսի հիմնում» անվճար կրթական ծրագիրը միայնակ մայրերի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց համար։ Ինչպես տեղեկացրին Գյումրու ՏՏ կենտրոնից, «Նորարարական կրթություն և բիզնեսի հիմնում» ծրագրի նպատակը կանանց շրջանում զբաղվածության խթանումն է բիզնես և տեխնոլոգիական դասընթացների և դրամաշնորհների միջոցով։ «Ծրագրին ...

Կարդալ ավելին »

Tesla-ն կընդլայնի գործարանը Գերմանիայում․ Իլոն Մասկ

Իլոն Մասկը հայտարարել է Բեռլինի մերձակայքում գտնվող Գրյունհեյդեում Tesla ընկերության գործարանը ընդլայնելու պլանների մասին, որի աշխատանքը անցյալ շաբաթ կաթվածահար էր եղել ենթակայանի հրկիզման հետևանքով։ Օրերս Մասկն այցելել է Գերմանիայում գտնվող Tesla գործարան։ Ընկերությունը մտադիր է արտադրությունը ծրագրված 500 հազար ավտոմեքենայից տարեկան հասցնել 1 միլիոնի։ Ընկերության տվյալներով՝ Գրյունհայդեում աշխատում է մոտ 12 հազար 500 աշխատակից: Ավելի վաղ արմատական ​​ձախ խմբավորումներից մեկի անդամները հրկիզել ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Հնդկաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 380 մլն դոլար

2023թ. Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ապանքաշրջանառությունն ավելացել է ավելի քան 7 տոկոսով եւ կազմել 380 մլն դոլար։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում «Հնդկաստան-Հայաստան. բիզնեսի հորիզոնների միավորում» բիզնես-համաժողովի շրջանակում, մարտի 14-ին հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։ «Մեր հիմնական նպատակը ոչ միայն Հնդկաստանից ներմուծումը զարգացնելն է, այլև մենք ձգտում ենք, որպեսզի նաեւ մեր արտադրողները դուրս գան հսկայական հնդկական շուկա, որտեղ կա ...

Կարդալ ավելին »