• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Business

Գրեթե 20 երկիր ցանկանում է միանալ BRICS-ին. Ռյաբկով

BRICS-ին միանալ ցանկացող երկրների թվաքանակը շարունակում է աճել և արդեն հասել է գրեթե երկու տասնյակի: Այդ մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Միավորմանն անդամակցելու հավակնորդների ցանկը շարունակում է համալրվել: Պետությունների թվաքանակը, որոնք շահագրգռված են մտնել այս միավորման կազմ, մոտենում է երկու տասնյակի: Սա արտացոլում է միջազգային ասպարեզում BRICS-ի աճող և արդեն շատ նշանակալի դերը՝ որպես համախոհների միավորում, ես կցանկանայի ...

Կարդալ ավելին »

Կաթնամթերք արտադրող մի շարք ընկերությունների արտադրանքի արտահանումը ՌԴ թույլատրվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացրել կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններում, ինչի արդյունքում արձանագրվել է, որ վերացվել են ՌԴ Ռոսսելխոզնադզորի կողմից դիտարկված անհամապատասխանությունները։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, ըստ այդմ, Ռոսսելխոզնադզորը, վերլուծելով Տեսչական մարմնի կողմից ներկայացրած տեղեկատվությունն ու երաշխիքները, որ «Գրին Պրոդ», «Սպայկա», «Ալաշկերտ Գրուպ», «Իգիթ» ՍՊԸ-ները և «Արաքս-2» ԱԿ-ն համապատասխանում են ՌԴ և ԵԱՏՄ իրավական ...

Կարդալ ավելին »

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով

Հունիսի 13-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ · իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.5%, · Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.0%, · Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.0%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 15:30-ին, և ...

Կարդալ ավելին »

2023-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 53.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2023թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,505.4 հազար լիտր գինի, որից 475.2 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալներն աճել են 53.8%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 3.2 անգամ։ Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունն աճել է 3.7 անգամ և կազմել 333.2 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունը ...

Կարդալ ավելին »

«Ռուսաստանի փոստն» ուղիղ ավիափոխադրումներ է գործարկել Միներալնիե Վոդիից Երևան

«Ռուսաստանի փոստը» («Почта России») ուղիղ ավիափոխադրումներ է գործարկել Միներալնիե Վոդիից Երևան։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են փոստային օպերատորի մամուլի ծառայությունում։ «Ռուսաստանի փոստն» «Ազիմուտ» ավիաընկերության հետ ստորագրել է համաձայնագիր Միներալնիե Վոդիի Լերմոնտովի անվան օդանավակայանից Հայաստանի մայրաքաղաք կանոնավոր չվերթերով միջազգային ծանրոցների ամենօրյա փոխադրման շուրջ։ Այժմ Ստավրոպոլի երկրամասից և Հյուսիսային Կովկասի հանրապետություններից փոստի հաճախորդների ծանրոցները Երևան կհասցվեն ուղիղ գծով՝ շրջանցելով Մոսկվան», – հայտնել ...

Կարդալ ավելին »

2024 -ից Հայաստանում ծխախոտը կվաճառվի սպիտակ տուփերով. ԱԺ պատգամավոր

2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, որոնց վրա ոչ մի պատկեր չի լինի։ Հունիսի 9-ին Ազգային ժողովում՝ տնտեսական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստում, Հարկային օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ այս մասին ասաց հանձնաժողովի փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Սա, ինչպես նշեց պատգամավորը, նախատեսված է «Ծխախոտային արտադրատեսակների ...

Կարդալ ավելին »

Փաշինյանը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ-ն և Իրանն այս տարի կստորագրեն ազատ առևտրի համաձայնագիր

Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը կարող են 2023 թվականին ընթացքում ազատ առևտրի համաձայնագիր կնքել։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը: «Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը կհանդիսանա ռազմավարական հարաբերությունների զարգացման հզոր խթան և կարևոր ուղղություն՝ համագործակցության զարգացման համար։ Ամբողջական համաձայնագրի կնքման ուղղությամբ կատարված աշխատանքները հնարավորություն են տվել ձևավորել միության անդամ երկրներից ...

Կարդալ ավելին »

ԱՊՀ երկրները ծառայությունների ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

 ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ծառայությունների ազատ առևտուր և ներդրումային գործունեություն նախատեսող համաձայնագիր են ստորագրել։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այդ մասին Սոչիում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ Ակըլբեկ Ժապարովը։ «Մենք ստորագրել ենք մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք ուղղված են ԱՊՀ շրջանակներում բազմակողմ համագործակցության հետագա զարգացմանը: Ամենանշանակալին ծառայությունների ազատ առևտրի, ներդրումների սահմանման, գործունեության և ...

Կարդալ ավելին »

Ozon-ը մուտք կգործի Հայաստանի շուկա

Ռուսաստանյան Ozon մարքեթփլեյսը 2023 թվականի աշնանը մուտք կգործի Հայաստանի շուկա: Այդ մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է Ozon-ի բիզնես-ուղղության ղեկավար Սերգեյ Գոնչարովը։ «Այս ամիս մուտք ենք գործում Ղրղզստանի շուկա, աշնանը՝ Հայաստանի շուկա»,- ասել է Գոնչարովը։

Կարդալ ավելին »

Չինական ընկերությունը քննարկել է ՀՀ-ում շինարարությանը մասնակցելու հնարավորությունը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է «CITIC Construction» ընկերության փոխնախագահ Յան Ցզյանցյանի հետ։ Այդ մասին հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ընկերության մասնակցության հնարավորությունը ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսվող միջոցառումներում, մասնավորապես՝ ճանապարհաշինության, բնակարանաշինության և ջրամբարաշինության ուղղություններով։

Կարդալ ավելին »