Հայաստանից դեպի Ռուսաստան ու հակառակ ուղղությամբ բեռնափոխադրման կազմակերպումը Վերին Լարսով ոչ միշտ է սահուն անցնում։ Բավական են եղանակային անբարենպաստ պայմանները, մեքենաների հոսքի ավելացումն ու խցանումներն ապահովված են։ Բեռնատարները կարող են շաբաթներով կանգնած մնալ ճանապարհին։ Արդյունքում՝ գործարարները զգալի տուժում են թե ժամանակի, թե ֆինանսական առումով։ Պատկան մարմինները տևական ժամանակ քննարկումներ են անցկացնում՝ փորձելով առաջարկել այլընտրանք, այն է՝ ծովային ճանապարհը։ Այդ գործընթացը ...
Կարդալ ավելին »Business
Tesla-ն մտադիր է գործարան բացել Հնդկաստանում
Tesla-ի ներկայացուցիչները բանակցություններ են վարել հնդիկ պաշտոնյաների հետ Հնդկաստանում էլեկտրական մեքենաներ և մարտկոցներ արտադրելու համար Հնդկաստանում գործարան հիմնելու հնարավորության շուրջ: Այդ մասին հաղորդում է Reuters-ը։ Tesla-ն առաջարկել է գործարանի կառուցումը Դելիի հետ բանակցությունների փակուղային ավարտի պայմաններում 2022 թվականին: Այնուհետև ընկերությունը, որը ցանկանում էր կազմակերպել իր արտադրանքի մատակարարումը Հնդկաստան, ցանկանում էր իշխանություններին ստիպել նվազեցնել մեքենաների ներմուծման շատ բարձր մաքսատուրքերը, սակայն մերժում ...
Կարդալ ավելին »ԱԺ հանձնաժողովը հավանություն չտվեց արտադրական կանեփի լիցենզավորումը պարզեցնող նախագծին
ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որն օրինակ, փոփոխություններ է առաջարկում արտադրական կանեփի հետ կապված գործունեության՝ արտադրության, ներմուծման, արտահանման լիցենզիա ստանալու կարգում: «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հանձնաժողովին ներկայացրեց ՀՀ ...
Կարդալ ավելին »Մասկը պահանջել է իր համաձայնեցնել Tesla-ի յուրաքանչյուր նոր աշխատակցի ընդունման հարցը
Իլոն Մասկնը պահանջում է, որ իր հետ համաձայնեցնեն Tesla-ում նոր աշխատակիցներ ընդունելու յուրաքանչյուր որոշում։ Այդ մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով Tesla-ի աշխատակիցներին էլեկտրոնային փոստով ուղարկված նամակին։ «Փոխնախագահները պետք է ինձ շաբաթական մեկ անգամ ուղարկեն իրենց բաժին ընդունվելու հարցումների ցուցակը»,- մեջբերում է հեռուստաալիքը նամակի տեքստը։- «Ոչ ոք չի կարող միանալ Tesla-ին, նույնիսկ որպես մատակարար, մինչև չստանաք իմ հավանությունը»: Մասկը բացատրել ...
Կարդալ ավելին »Ռուսաստանը դարձել է Հնդկաստան հում նավթի խոշորագույն արտահանողը
2022-2023 ֆինանսական տարվա արդյունքներով (սկսվել է 2022 թվականի ապրիլի 1-ին և ավարտվել 2023 թվականի մարտի 31-ին) Ռուսաստանը դարձել է հում նավթի խոշորագույն մատակարարը հնդկական ներքին շուկայում: Նշված ժամանակահատվածում Մոսկվան 50,84 մլն տոննա հումք է մատակարարել Նյու Դելի: Այդ մասին հայտնում է Mint թերթը՝ վկայակոչելով Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարությանը: «Ռուսաստանը 2022-2023 ֆինանսական տարում (ապրիլի 1-ից մարտի 31-ը) դարձել է Հնդկաստան ...
Կարդալ ավելին »Ռուսաստանն առաջին անգամ դարձել է Հնդկաստան ապրանքների երկրորդ խոշորագույն մատակարարը
Ռուսաստանը 2023 թ.-ի առաջին եռամսյակում ռեկորդային գումարի ապրանքներ է արտահանել Հնդկաստան՝ առաջին անգամ դառնալով այդ երկրի երկրորդ խոշորագույն մատակարարը: Նման եզրահանգում է արել «РИА Новости» գործակալությունը՝ վերլուծելով Հնդկաստանի Առևտրի և արդյունաբերության նախարարության հրապարակած տվյալները: Գերատեսչության վիճակագրության համաձայն՝ Ռուսաստանի արտահանումը Հնդկաստան հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 4,7 անգամ։ Այն հասել է 15,5 միլիարդ դոլարի՝ դառնալով պատմության մեջ ...
Կարդալ ավելին »Մեղրիի անցակետի կառուցման մրցույթում հաղթել է TANA ENERGY MANAGEMENT-ը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է գումար հատկացնել հայ-իրանական սահմանի Մեղրիի անցակետի կառուցման կապալառուին կանխավճար հատկացնելու համար: Ծրագրի իրականացման նպատակով հայտարարվել էր շինաշխատանքների իրականացման մրցույթ, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել 3 կազմակերպություն։ Հայտերի ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել եւ ներկայացվել են Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկին, ինչի արդյունքում շինարարական աշխատանքների իրականացման համար «TANA ENERGY MANAGEMENT» ընկերության հետ կնքվել է շուրջ €22,194.7 միլիոնի ...
Կարդալ ավելին »Թվային ֆինտեխ լուծումներ․ ինչպես գումար փոխանցել ՌԴ-ից Հայաստան
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու գործող սահմանափակումներն էապես ազդել են Ռուսաստան-Հայաստան և հակառակ ուղղությամբ բանկերով դրամական փոխանցումների համակարգի վրա: Այսօր շուկայում գործում են դրամական փոխանցումների սահմանափակ տարբերակներ, որոնց վերաբերյալ բանկերից անընդհատ ճշտումներ է պետք իրականացնել, բացի այդ հասարակ փոխանցումը բավականին մեծ քաշքշուկ է ենթադրում և սովորականից ավելի երկար է տևում։ Չնայած դրան, զգալի աճել են ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ...
Կարդալ ավելին »airBaltic-ը վերսկսում է Ռիգա-Երևան թռիչքները
Մայիսի 17-ից լատվիական ազգային փոխադրող airBaltic ավիաընկերությունը 12 տարվա ընդմիջումից հետո վերսկսում է Ռիգա-Երեւան-Ռիգա երթուղով չվերթերը։ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից հայտնել են, որ թռիչքները կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի եւ կիրակի: Նշվում է, որ airBaltic ավիաընկերության ավիապարկը համալրված է նոր Airbus A220-300 օդանավերով:
Կարդալ ավելին »Հայաստանն ամենաշատն արտահանել է թանկարժեք քարեր և մետաղներ
Հայաստանն այս տարվա առաջին եռամսյակում արտահանել է 1մլրդ 664 մլն 789.9 հազար դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացել է 2.3 անգամ, արտահանման ծավալներում ամենամեծ մասը բաժին է ընկնում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերին, թանկարժեք մետաղներին ու դրանցից պատրաստված իրերին: Այդ մասին տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Իսկ ինչ վերաբերվում է ներմուծմանը, ապա այն կազմել է 2 մլրդ 583 ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ