• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Business

Աշխարհը կարող է հակամարտող տնտեսական բլոկների բաժանվել․ IMF

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան զգուշացրել է, որ համաշխարհային տնտեսությունը կարող է հակամարտող տնտեսական բլոկների բաժանվել: «Տասնամյակների գլոբալ ինտեգրումից հետո աճում է ռիսկը, որ աշխարհը կարող է բաժանվել հակամարտող տնտեսական բլոկների: Այս սցենարը վնասակար կլինի բոլորի, այդ թվում՝ Եվրոպայի բնակչության համար»,- ասել է նա Բրյուսելում կայացած ֆորումում։ ԱՄՀ ղեկավարը ներկա իրավիճակը բնութագրել է որպես «վտանգավոր պատմական պահ» ...

Կարդալ ավելին »

Պարենի համաշխարհային գներն այս տարի առաջին անգամ աճել են

Պարենի համաշխարհային գներն ապրիլին տարվա ընթացքում առաջին անգամ աճել են շաքարի, մսի և բրնձի գնանշումների բարձրացման պատճառով։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)։ Պարենային ապրանքների գների ինդեքսը, որն արտացոլում է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները, ապրիլին կազմել է 127,2 կետ, ինչը 0,6%-ով ավելի բարձր է, քան մարտ ամսին։ Ինդեքսը 19,7%-ով ցածր է 2022 թվականի ...

Կարդալ ավելին »

Տնտեսական գործակցությունը հասցնել որակապես նոր մակարդակի. հայ-չեխական հարաբերություններ

Հայաստանն ու Չեխիան ունեն քաղաքական երկխոսության բարձր մակարդակ։ Շաբաթներ առաջ (մարտի 27-ին) այս մասին իրենց գոհունակությունն էին հայտնել Հայաստանի և Չեխիայի արտաքին գերատեսչությունների պատվիրակությունների ներկայացուցիչները Երևանում կայացած հանդիպմանը։ Հայաստան այցի ընթացքում ԱԳՆ եվրոպական հարցերով  գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստը հայաստանյան իր գործընկերների հետ հանդիպմանը կարևորել էր երկու երկրների միջեւ համագործակցության խորացումը` նշելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ նախատեսվում են մի ...

Կարդալ ավելին »

Վրաստանը և Իսրայելը ստեղծում են ազատ առևտրի գոտի

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և Իսրայելի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Նիր Բարկատը ստորագրել են ազատ առևտրի համաձայնագրի համար ուսումնասիրություններն ավարտելու մասին հռչակագիր: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: «(Դարչիաշվիլիի` Իսրայել կատարած) այցի ընթացքում  ստորագրվել է համատեղ հռչակագիր Վրաստանի և Իսրայելի միջև ազատ առևտրի համաձայնագրի նպատակահարմարության վերաբերյալ ուսումնասիրություններն ավարտելու մասին», – հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Դարչիաշվիլին և Բարկատը նշել են ...

Կարդալ ավելին »

Սյունիքի մարզպետն ու ներկաները դիմավորեցին Կապանում վայրէջք կատարած օդանավի օդաչուներին (ֆոտոշարք, տեսանյութ)

Կապանի «Սյունիք» օդանավակայանում այսօր՝ ապրիլի 26-ին, Երևանի ժամանակով ժամը 10:58-ին, բարեհաջող վայրէջք կատարեց L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը։ Կապանի «Սյունիք» օդանավակայանում ինքնաթիռը դիմավորեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչներ։ Քաղավիացիայի վարչությունը տեղեկացնում է, որ ...

Կարդալ ավելին »

Tesla-ն կենտրոնացել է վաճառք վրա և հետագայում էլ կնվազեցնի գները

Ամերիկյան Tesla ավտոարտադրող ընկերությունը  կշարունակի ակտիվորեն ներդրումներ կատարել բիզնեսի աճի մեջ: Ընկերությունը կենտրոնացել է վաճառքների աճի վրա և պատրաստ է հետագայում էլ նվազեցնել գները: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»-ը, այս մասին ասել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը՝ առաջին եռամսյակի արդյունքների ամփոփմանը հաջորդած համաժողովի ժամանակ։ «Հիմա ճիշտ ժամանակն է մեր առաջնորդությունն ամրապնդելու համար, և մենք կշարունակենք հնարավորինս արագ ներդրումներ կատարել աճի մեջ »,- ...

Կարդալ ավելին »

Twitter-ն անջատել է անվճար մուտքն իր API

Twitter-ն անջատել է անվճար հասանելիությունն իր API-ին, ինչը հանգեցրել է բազմաթիվ հավելվածների և կայքերի աշխատանքի խաթարմանը, որոնք օգտագործում էին API-ը սոցիալական ցանցից բովանդակություն տարածելու համար: WordPress-ը, օրինակ, հայտնել է, որ դրա վրա հիմնված կայքերը որոշ ժամանակ չէին կարողանում Twitter-ից գրառումներ վերցնել «իմբեդ» կոդով: Սակայն որոշ ժամանակ անց խնդիրը լուծվել է։ Նորություններ կարդալու Flipboard հավելվածը զգուշացրել է այս հավելվածի միջոցով թվիթներ ...

Կարդալ ավելին »

Ճապոնական SMBC-ն բանկերի համար մշակում է իր չաթ-բոտը

Ճապոնական Sumitomo Mitsui (SMBC) բանկային խումբը մշակում է արհեստական բանականության վրա հիմնված սեփական չաթ-բոտը, որը կօգտագործվի բանկային փաստաթղթերի ստեղծման եւ անձնակազմին աջակցելու համար: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքը, SMBC-ն աշխատանքներն իրականացնում է Microsoft-ի ճապոնական ստորաբաժանման հետ համատեղ։ Նախատեսվում է, որ չաթ-բոտը կկարողանա պատրաստել բանկային փաստաթղթեր եւ կօգնի կազմակերպել ներքին հաշվառումը։ Այն աշխատելու է ինքնավար՝ առանց արտաքին մուտքի հնարավորության։ SMBC-ն ակնկալում ...

Կարդալ ավելին »

Tesla-ն կթողարկի էժան էլեկտրական բեռնատարներ

Tesla-ն նախատեսել է արտադրել էժան էլեկտրական մեքենաների շարք: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Գործակալության լրագրողներն ուսումնասիրել են Իլոն Մասկի ընկերության գլխավոր հատակագիծը՝ հրապարակված կորպորացիայի կայքում։ Բացահայտված տվյալների համաձայն՝ ավտոարտադրողը մտադիր է սկսել էժան էլեկտրամոբիլների արտադրությունը՝ կրճատված միջակայքով։ Նման առաջին մեքենաներից մեկը կլինի Semi Light էլեկտրական բեռնատարը։ Էլեկտրական բեռնատարը կունենա մոտ 480 կիլոմետր հեռահարություն։ Համեմատության համար նշենք, որ վաճառքի հանված Tesla ...

Կարդալ ավելին »

Tesla-ն Շանհայում կկառուցի Megapack էներգիայի պահեստավորման գործարան

Tesla-ն մտադիր է Megapack էներգիայի պահեստավորման օբյեկտ կառուցել Շանհայում։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է Շանհայի փորձնական ազատ առևտրի գոտու Լինգան շրջանի ղեկավարության և Tesla-ի միջև կիրակի օրը։ Նախնական փուլում գործարանը կարտադրի մինչև 10000 այդպիսի կուտակիչ՝ մինչև 40 ԳՎտ/ժ ընդհանուր հզորությամբ։ Ձեռնարկության շինարարության աշխատանքների մեկնարկը նախատեսված է այս տարվա երրորդ եռամսյակում, իսկ այն պետք է շահագործման հանձնվի 2024 թվականի երկրորդ եռամսյակում։ Շանհայի ...

Կարդալ ավելին »