• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Հետաքրքիր փաստեր

Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ մարջանը

Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում գիտնականները հայտնաբերել են երբևէ գրանցված ամենամեծ մարջանը: «Մեգա մարջանը», որը բազմաթիվ փոխկապակցված, փոքրիկ արարածների հավաքածու է, որոնք միասին կազմում են մեկ օրգանիզմ, կարող է լինել ավելի քան 300 տարեկան: Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Մարջանը հայտնաբերվել է National Geographic նավի տեսանկարահանողի կողմից։ National Geographic-ի թիմն այցելում է Խաղաղ օվկիանոսի հեռավոր հատվածներ՝ տեսնելու կլիմայի փոփոխության ազդեցությունը: Ըստ թիմի՝ ...

Կարդալ ավելին »

Ավստրալիայում ծաղկել է հազվագյուտ «դիակի ծաղիկը»

Ավստրալիայի Ջիլոնգ քաղաքում հազարավոր մարդիկ հերթ են կանգնել, որպեսզի տեսնեն հազվադեպ ծաղկող Տիտանական ամորֆոֆալուս խոշոր արևադարձային ծաղիկը։ Այդ մասին հաղորդում է CNN-ը։  Իր սարսափելի գարշահոտության պատճառով այն ստացել է «դիակի ծաղիկ» անվանումը։ Այն ծաղկում է անկանխատեսելի կերպով, երբեմն նույնիսկ տասը տարին մեկ անգամ, և ծաղկած վիճակում մնում է ընդամենը 24-48 ժամ, այդ պատճառով էլ մեծ բազմություն է գրավում։  Այս ծաղիկը ...

Կարդալ ավելին »

Ռոբոտ-շունը հսկում է Թրամփի Մար-ա-Լագո կալվածքը

ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագո կալվածքի տարածքում նկատվել է ռոբոտ-շուն։ Այդ մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։ Նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Թրամփի անվտանգությունն ուժեղացվել է։ Անվտանգության միջոցառումների շրջանակներում կալվածքի տարածքը հսկում է ոչ միայն ռոբոտ-շունը, այլև զինված պարեկային նավակները։ NBC News-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում ռոբոտ-շներն ավելի հաճախ են սկսել օգտագործվել իրավապահ մարմինների կողմից՝ անվտանգության ապահովման խնդիրների լուծման համար։

Կարդալ ավելին »

NASA․ Յուպիտերի ամենաորակյալ լուսանկարները՝ Juno զոնդով

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (ՆԱՍԱ) հրապարակել է Յուպիտերի լուսանկարները, որոնք ամենաորակյալն են գազային այս հսկայի դիտարկումների պատմության մեջ։ Լուսանկարներն արել է Juno զոնդը արեգակնային համակարգի հինգերորդ մոլորակի կողքով 66-րդ անգամ թռչելիս։ Juno տիեզերանավն արձակվել է 2011-ին և Յուպիտեր է հասել հինգ տարի անց՝ 2016-ին՝ անցնելով 2,735 միլիարդ կիլոմետր տարածություն: Այդ ժամանակից ի վեր զոնդը կանոնավոր կերպով ...

Կարդալ ավելին »

ՀՀ մշտական բնակչությունը կազմում է 3 մլն 67 հազար մարդ

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է մշտական բնակչության վերաբերյալ տեղեկագիր: Ըստ ամփոփագրի՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը կազմում է 3 մլն 67 հազար մարդ: Ամենախիտ բնակեցված համայնքը մայրաքաղաքն է: Երևանում ապրում է 1 մլն 136 հազար մարդ: Վարչակական շրջաններից առավել շատ բնակչություն ունեն Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Էրեբունի վարչական շրջանները: Ամենաքիչ բնակեցված վարչական շրջանը Նուբարաշենն է: Վիճակագրական տվյալների համաձայն՝ ...

Կարդալ ավելին »

«Ոսկե դուբլ»՝ Նիկիտա Սիմոնյանի մարզչական փայլուն կարիերան

Հայաստանում ընթանում են AP Cinema կինոընկերության և START առցանց կինոթատրոնի համատեղ նախագծի՝ «Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները։ «Ոսկե դուբլը» նվիրված է Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի մարզչական փայլուն կարիերայի փուլերից մեկին։ Հենց իր գլխավորությամբ «Արարատ» ֆուտբոլային ակումբը 1973-ին կարողացավ հասնել խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր նվաճմանը՝ անել «Ոսկե դուբլ»՝ մեկ տարում դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր: Նիկիտա Սիմոնյան՝ խորհրդային ֆուտբոլի լեգենդ, խաղացող, մարզիչ, ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի խոշոր սեփականատերերի թոփ 10-ը

Սովորաբար մասնավոր ներդրողների համար դժվար է դառնալ մեծ քանակությամբ բիթքոյնների սեփականատեր: Սա զարմանալի չէ, քանի որ մեկ մետաղադրամն արժե ավելի քան 60,000 դոլար, հետևաբար, բիթքոյնի ամենամեծ սեփականատերերը խոշոր ընկերություններ են: MicroStrategy Առաջին կրիպտոարժույթի ամենամեծ սեփականատերը հանրային ընկերությունների շարքում MicroStrategy-ն է, որը կենտրոնանում է ձեռնարկությունների ծրագրային ապահովման մշակման վրա: Ընկերության բաժնետոմսերը վաճառվում են Nasdaq բորսայում, որտեղ դրանք կարելի է գտնել MSTR ...

Կարդալ ավելին »

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել, հաղորդում է Ռուսաստանի Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը: «Հոկտեմբերի 24-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 6:57-ին, 3869 (S16E76) արևային բծերի խմբի ռենտգենյան ճառագայթների տիրույթում 44 րոպե տևողությամբ X3.3 բռնկում է գրանցվել»,- ասվում է ինստիտուտի տարածած հաղորդագրությունում։ Ինստիտուտը չի տեղեկացնում, թե արդյոք բռնկումն ուղեկցվել է պլազմայի արտանետմամբ և արդյոք այն կառաջացնի մագնիսական փոթորիկ։ Նախորդ անգամ Արեգակի վրա X դասի բռնկում գրանցվել ...

Կարդալ ավելին »

Գիզայի բուրգերը կվերածվեն թանգարանի՝ բաց երկնքի տակ

Գիզայի բուրգերը Forever Is Now ցուցահանդեսի համար կվերածվեն թանգարանի՝ բաց երկնքի տակ: Չորրորդ Forever Is Now ցուցահանդեսը կվերադառնա Գիզայի բուրգեր 2024 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 16-ը՝ խորհրդանշական վայրը վերածելով բացօթյա պատկերասրահի, որը համատեղում է հին պատմությունը ժամանակակից արվեստի հետ, գրում է Hypebeast-ը։ Ցուցահանդեսի համադրողն է Նադին Աբդել Ղաֆարը։ Ցուցահանդեսին ներկայացված են 12 միջազգային արվեստագետների աշխատանքներ, որոնք օգտագործում են բուրգերը ...

Կարդալ ավելին »

«Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ»․ ԿԲ-ն շրջանառում է արծաթե հուշադրամ

2024 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ» արծաթե հուշադրամը: Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆ (1874–1947 թթ.)՝ ֆրանսահայ անվանի գեղանկարիչ, փորագրանկարիչ, գծանկարիչ և նկարազարդող: Ծնվել է Վիեննայում: Սովորել է Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանում, այնուհետև Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ 1893 թ. մեկնել է Փարիզ, հաճախել է Ժյուլիանի գեղարվեստի ակադեմիան։ 1896 թ-ից գեղանկարչական աշխատանքներով («Մուրացկանը», «Փողոցի մի անկյուն», «Շնչահեղձը») մասնակցել ...

Կարդալ ավելին »