• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

IT

Ձայնային ֆիշինգից պաշտպանության հարթակ՝ Հարավային Կորեայում

Հարավային Կորեայում ներկայացրել են ձայնային ֆիշինգի կիրառմամբ խարդախության դեմ պաշտպանության նոր համակարգ՝ հիմնված արհեստական բանականության տեխնոլոգիաների վրա:  AI-based Anti-Phishing Sharing & Analysis Platform (ASAP) անունը կրող հարթակը համատեղ մշակվել է ֆինանսական հաստատությունների եւ պետական մարմինների կողմից՝ տարբեր ոլորտներում կասկածելի գործունեության վերաբերյալ իրական ժամանակում տվյալների փոխանակումը ապահովելու համար։ Ֆինանսական անվտանգության ինստիտուտի կողմից կառավարվող ASAP-ը ապահովում է ֆիշինգային տեղեկատվության փոխանակումը 130 ֆինանսական ...

Կարդալ ավելին »

Grokipedia․ Իլոն Մասկն առցանց հանրագիտարան է թողարկում

Ամերիկացի գյուտարար և միլիարդատեր Իլոն Մասկը գործարկել է Grokipedia-ն՝ քրաուդսորսինգով մշակված առցանց հանրագիտարան, որը միլիարդատերը նպատակ ունի ներկայացնել որպես Վիքիպեդիայի մրցակից, հայտնել է Associated Press-ը։ Սոցիալական ցանցերում իր գրառման մեջ Մասկը հայտարարել է, որ «Grokipedia.com-ի 0.1 վարկածն արդեն գործարկվել է» և խոստացել է, որ «1.0 վարկածը 10 անգամ ավելի լավը կլինի»։  «Grokipedia-ի նպատակը ճշմարտությունն է, միայն ճշմարտությունը և ոչինչ՝ բացի ...

Կարդալ ավելին »

Nvidia-ն մոտ 500 մլրդ դոլար կներդնի AI տեխնոլոգիաների համար ԱՄՆ-ում

Ամերիկյան Nvidia Corp. ընկերությունն իր գործընկերների հետ առաջիկա 3-4 տարվա ընթացքում կարող է ԱՄՆ-ում ստեղծել և տեղադրել արհեստական բանականության գերհաշվարկային տեխնոլոգիաներ՝ շուրջ 500 միլիարդ դոլարի արժեքով: Fox News-ին այս մասին հայտնել է չիպարտադրողի գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանը։ Նրա խոսքով՝ երկրում սկսվել է նոր արդյունաբերական հեղափոխություն, որի շարժիչ ուժը արհեստական բանականությունն է։ Անցած շաբաթ Nvidia-ն հայտարարեց, որ Թայվանի Taiwan Semiconductor ...

Կարդալ ավելին »

iPhone 17-ի վաճառքն առաջին 10 օրում 14%-ով գերազանցել է iPhone 16-ին

iPhone 17-ի վաճառքներն ԱՄՆ-ում և Չինաստանում առաջին 10 օրում 14%-ով բարձր են եղել, քան iPhone 16-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Այս մասին հայտնում է Counterpoint վերլուծական ընկերությունը։ Միևնույն ժամանակ, նոր սմարթֆոնի հիմնական մոդելի վաճառքները Չինաստանում գրեթե կրկնապատկվել են նախորդ տարբերակի համեմատ, իսկ երկու շուկաներում միասին աճել են 31%-ով։ «iPhone 17 շարքի հիմնական մոդելն ունի գնի և որակի գերազանց հարաբերակցություն և չափազանց ...

Կարդալ ավելին »

Ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումներ՝ AI կենտրոնների պատճառով

Արհեստական բանականության (ԱԲ) տվյալների մշակման կենտրոնների թվի արագացող աճը լուրջ խնդիրներ է առաջացրել ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարման համար՝ աշխարհի տարբեր մասերում։ Այդ մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը։ Այսպիսով, Մեքսիկայում տվյալների կենտրոնի բացումը, ըստ նրանց տվյալների, հանգեցրել է էլեկտրաէներգիայի անջատումների հաճախակիացման, իսկ ջրի խափանումները, որոնք նախկինում տևում էին օրեր, այժմ կարող են շաբաթներ տևել։ Ջրի պակասը հանգեցրել ...

Կարդալ ավելին »

Dacia Spring․ Եվրոպայի ամենաէժան էլեկտրաքարն ունի նոր մարտկոց և ավելի հզոր‌ է

Էլեկտրական հեթչբեքը՝ Dacia Spring-ը չորս տարվա ընթացքում չորրորդ անգամ է թարմացվել։ Այժմ այն ունի LFP տիպի մարտկոց, մինչև 100 ձիաուժ հզորություն և արագացված լիցքավորում՝ նույն՝ 16.900 եվրոյից սկսվող գնով։ Dacia Spring-ը, որը համարվում է Եվրոպայի ամենաէժան նոր էլեկտրամեքենան, կրկին թարմացվել է՝ ընդամենը մեկ տարի անց 2024 թվականի մեծ ռեստայլինգից հետո։ Գլխավոր փոփոխությունն է նոր լիթիում-երկաթ-ֆոսֆատային (LFP) մարտկոցը։ Այն տեղադրված է ...

Կարդալ ավելին »

Samsung-ի օպերացիոն շահույթը հասել է առավելագույնին

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Samsung Electronics-ի օպերացիոն շահույթն ավելացել է 32%-ով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ հասնելով 12.1 տրիլիոն վոնի (8.48 միլիարդ դոլարի): Այս մասին նշվում է ընկերության նախնական հաշվետվությունում։ Ցուցանիշը կրկնակի գերազանցում է նախորդ եռամսյակի արդյունքը և ամենաբարձրն է՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակից ի վեր։ Samsung-ի եռամսյակային եկամուտն աճել է 8.7%-ով՝ հասնելով ռեկորդային 86 տրիլիոն վոնի։ FactSet-ի հարցված ...

Կարդալ ավելին »

Nvidia-ն և AMD-ն ստիպված կլինեն սահմանափակել AI չիպերի արտահանումը Չինաստան

ԱՄՆ-ն սահմանափակել է Nvidia և AMD ընկերությունների արհեստական բանականության չիպերի արտահանումը Չինաստան, սակայն փորձագետները դա համարում են սխալ քայլ: ԱՄՆ Սենատը ընդունել է նոր օրենք, որը պարտավորեցնում է առաջատար արհեստական բանականության չիպերի արտադրողներին՝ հիմնականում Nvidia-ին և AMD-ին, առաջնահերթություն տալ ամերիկյան ընկերություններին՝ արտասահմանյան պատվիրատուների, այդ թվում՝ չինական ընկերությունների փոխարեն։ Սակայն ոլորտի փորձագետների շրջանում կարծիքները բաժանվել են։ Օրինագիծը նպատակ ունի ուժեղացնել ԱՄՆ-ի ...

Կարդալ ավելին »

Silicon Mountains 2025․ Նուբար Աֆեյանը՝ AI-ի մասին

Արհեստական բանականությունը փոխում է գիտական մտածողության սահմանները՝ մարդուն դարձնելով առավել ստեղծագործ և արդյունավետ էակ։ Այդ մասին  Silicon Mountains 2025թ. տեխնոլոգիական գագաթնաժողովի իր ելույթում  նշեց Flagship Pioneering ընկերության հիմնադիրն և գլխավոր գործադիր տնօրեն, Moderna-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը: Աֆեյանի խոսքով՝ մարդկությունը կանգնած է նոր դարաշրջանի շեմին, որտեղ գիտությունը վերածվելու է ծառայության, և գիտական փորձարկումները հնարավոր են դառնալու արագ, բազմակի և ինքնավար կերպով: «Գիտությունը ...

Կարդալ ավելին »

Google-ը 5 մլրդ եվրո կներդնի Բելգիայի IT ոլորտում

Google ընկերությունը հայտարարել է հաջորդ երկու տարիների ընթացքում Բելգիայում իր ենթակառուցվածքների զարգացման մեջ 5 միլիարդ եվրո ներդնելու ծրագրի մասին։ Ընկերությունը կընդլայնի Սեն-Գիսլեն քաղաքում գտնվող իր տվյալների մշակման կենտրոնը՝ ստեղծելով ևս 300 մշտական ​​աշխատատեղ՝ արդեն գոյություն ունեցող մոտ 600 աշխատեղին զուգահեռ։ Ներդրումը նպատակ ունի զարգացնել արհեստական ​​բանականության տեխնոլոգիաները և բավարարել Google Cloud-ի նկատմամբ աճող պահանջարկը։ Տվյալների կենտրոնի հզորությունների ավելացումը կօգնի նաև ...

Կարդալ ավելին »