• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Tag Archives: ՀՀ

ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի ԱԳ նախարարին

Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ հայտնելով, որ այդ հարցում Հայաստանն ակնկալում է նաև Լատվիայի Հանրապետության օգնությունը: Խոսելով Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այդ ծրագիրը նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցությունների ...

Կարդալ ավելին »

ԼՂ ԱԱԾ-ում պաշտոն զբաղեցրած անձինք հնարավորություն կստանան շարունակելու ծառայությունը ՀՀ ԱԱԾ-ում

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում հավանություն տվեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի փոփոխություններին, որով որով Արցախի ԱԱԾ-ում պաշտոն զբաղեցրած անձինք հնարավորություն կունենան շարունակելու ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության մարմիններում, եթե բավարարեն տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջներին: Որոշման հյիմնավորման մեջ նշվում է, որ եթե նույնիսկ ԼՂ ԱԱԾ նախկին ծառայողները ձեռք բերեն ՀՀ քաղաքացիություն, ապա վերջիններս՝ ...

Կարդալ ավելին »

Արժույթի միջազգային հիմնադրամը բացել է ՀՀ հասանելիությունը $24.5 մլն Stand-By վարկին

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդն ավարտեց Հայաստանի հետ «Պահուստային ծրագրի» (Stand-By Arrangement) (SBA) երրորդ ամփոփիչ ստուգումը։ Ամփոփիչ ստուգման ավարտով հասանելի է դառնում 18.4 միլիոն ՓՀԻ (շուրջ 24.5 միլիոն ԱՄՆ դոլար)՝ ընդհանուր հասանելիությունը հասցնելով 73.6 միլիոն ՓՀԻ (շուրջ 97.7 միլիոն ԱՄՆ դոլար)։ «Պահուստային ծրագիրը» ԱՄՀ խորհուրդը հաստատել է 2022 թ.-ի դեկտեմբերի 12-ին (տե’ս մամուլի հաղորդագրությունը՝ Press Release No. 22/429)։ ՀՀ ...

Կարդալ ավելին »

ՉԺՀ-ի հետ հարաբերությունները ՀՀ-ի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից են. Արշակյանը՝ Լոու Ցինծյանին

ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինում հունիսի 19-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինծյանի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից: «Հայաստանի Հանրապետությունը Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից մեկը: Այն ընդգրկված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում»,- նշել ...

Կարդալ ավելին »

Նոր հնարավորություններ՝ ՀՀ բուհերի համար. անցկացվեց «Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024»-ը

 «Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառմամբ հունիսի 20-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և էրազմուս+ ազգային գրասենյակը ներկայացրին Էրազմուս+ ծրագրի կողմից 2023-ի դրամաշնորհ ստացած բուհերի և ՄԿՈւ հաստատությունների կողմից իրականացվող նախագծերի հիմնական նպատակները, ակնկալվող արդյունքները:   Միջոցառմանը ծավալվեցին քննարկումներ՝ ուղղված ոլորտի մարտահրավերներին ու դրանց լուծման ուղիների բացահայտմանը։  Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ասաց, որ ակադեմիական հանրությունը կծանոթանա 12 ծրագրի: «Ութ ...

Կարդալ ավելին »

ՀՀ քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ին

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ին (Բանտերի և ուղղիչ հիմնարկների եվրոպական կազմակերպություն): Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը կառույցին անդամակցելու հայտը ներկայացրել է կազմակերպության նախագահին: Հայտում Գրիգորյանը ներկայացրել է քրեակատարողական ծառայության ներկա վիճակը, նախատեսված բարեփոխումների ծրագրերն ու ուղղությունները, դրանց ընթացքը, կազմակերպությանն անդամակցելու ակնկալիքները: EuroPris-ի տնօրենների խորհրդում Քրեակատարողական ծառայության՝ կազմակերպությանն անդամակցելու ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում ընդգծվել է «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի» կարևորությունը

Երևանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ԵՄ-Հայաստան Գործընկերության կոմիտեի հինգերորդ հանդիպումը՝ քննարկելու ՀԸԳՀ իրականացումը և ԵՄ-Հայաստան երկկողմ համագործակցությունը։  Ինչպես տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ԵՄ-ն և Հայաստանն ընդգծել են գործընկերության զարգացման դինամիկ ընթացքը։ Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ՀԸԳՀ-ի իրականացման և սոցիալ-տնտեսական մարտահրավերների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը և բացահայտել ամբողջ ներուժը: ԵՄ-ն ողջունել է ...

Կարդալ ավելին »

Փաշինյանը վստահեցնում է՝ ՀՀ ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր սակարկման ենթակա չէ

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր չի զիջվել և չի զիջվելու։ Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով Տավուշի հատվածում իրականացված սահմանազատմանը՝ Փաշինյանը վստահեցրեց, որ ոչ մի բան չի զիջվել, ոչ մի բան չի փոխանակվել: «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր չի զիջվել և չի զիջվելու: Հայաստանի ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր սակարկման ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն և ԱՄՆ-ը ստորագրել են մաքսային օգնության համաձայնագիր

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ավարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի ներկայությամբ տեղի ունեցավ «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրի ստորագրման արարողություն: Այդ մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից: Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեցին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ամերիկյան կողմից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

Կարդալ ավելին »

ՀՀ-ում գորշ արջերի պոպուլյացիան կարիք ունի պահպանության․ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

Օրերս տեսախցիկները նկարահանել են, թե ինչպես է մայր գորշ արջն ապահով շրջում իր ձագերի հետ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հրապարակել է վերոնշյալ տեսանյութը: Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN) նշում է, որ աշխարհում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է գորշ արջի 44 ենթապոպուլյացիա: Դրանցից շատերը փոքր են, իզոլացված և կարիք ունեն պահպանության, ուստի IUCN կողմից ...

Կարդալ ավելին »