Երևանի քաղաքապետարանում մի շարք նոր նշանակումներ են արվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նոր փոփոխություններով Սիրեկան Օհանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական, Լիլիթ Յավուրյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Դավիթ Կարապետյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Բացի այդ, Անդրանիկ Սեդոյանը նշանակվել է «Երևան նախագիծ» ...
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
Ապրիլի 25-28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից Հանրապետության տարածքում ապրիլի 25-ի և 26-28-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին շրջանների ...
Կարդալ ավելին »Այսօր՝ մրցումային 7-րդ օրը․ ցուցանիշներ
Ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն՝ Երևանում ընթացող առաջնությունում երկամարտի 374 կգ արդյունքով դառնալով արծաթեմեդալակիր: Պոկում վարժությունում հայ ծանրորդը Եվրոպայի ռեկորդ է սահմանել և արժանացել է փոքր ոսկե մեդալին՝ 178 կգ արդյունքով: Նա հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները: Հրում վարժությունում Կարապետյանը հաջող է կատարել առաջին երկու մոտեցումները և գլխավերևում պահելով 196 կգ կշռող ծանրաձողը՝ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Այս քաշային կարգում երկամարտի ոսկե մեդալը նվաճել է Բուլղարիայի ներկայացուցիչ, 18-ամյա Նասար Կարլոս Մեյը ՝ ...
Կարդալ ավելին »1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում նպաստները կվճարվեն անկանխիկ
«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ կառավարությունն ընդունել է որոշում: Օրենքով՝ սահմանվել են ընտանեկան, սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարման անկանխիկ եղանակով վճարման համակարգին անցնելն ապահովող հիմնական կարգավորումները։ Մասնավորապես, նոր կարգավորումների համաձայն՝ ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարները վճարվում են անկանխիկ եղանակով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված սոցիալական ապահովության ...
Կարդալ ավելին »Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում առաջին անգամ ֆրանսերեն հնչել են Ալեքսանդր Սպենդիարյանի ռոմանսները
Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 18-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում կայացել է «Ալեքսանդր Սպենդիարյան. հինգ ռոմանս սիրո լեզվով» խորագրով համերգ-բանախոսությունը: Համերգին առաջին անգամ ֆրանսերենով հնչել են Սպենդիարյանի երգային ստեղծագործական ժառանգությունից հինգ ռոմանս՝ երգահան-կատարող Լիլիթ Բլեյանի բարձրարվեստ թարգմանությամբ: Ընտրված «Այ վարդ», «Գիշերն է նույն», «Դանդաղ իջնում է իրիկունը», «Ինչո՞ւ ես չգիտեմ» և «Հմայված եմ քո գեղեցկությամբ» երգերի ստեղծման պատմությունը ներկայացրել է տուն-թանգարանի գլխավոր ...
Կարդալ ավելին »Հայաստանի և Հնդկաստանի գործակցությունը պաշտպանության ոլորտում թևակոխել է զարգացման նոր փուլ
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 19-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունաշատ աշխատանք: Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկա մակարդակը՝ նշելով, որ երկկողմ ...
Կարդալ ավելին »ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ժամանել է Հայաստան
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը ժամանել է Հայաստան։ Այդ մասին հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ Ապրիլի 17-18-ի այցի ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ՝ քննարկելու հայ-ամերիկյան երկկողմ փոխգործակցությունը և ԱՄՆ աջակցությունը հայ-ադրբեջանական դիվանագիտական բանակցություններին` միտված համընդգրկուն խաղաղության համաձայնագրին։
Կարդալ ավելին »Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 3-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ
Ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնի մեկ ներկայացուցիչ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնությունում կկայանան 59 կգ քաշային կարգի կանանց A, B և տղամարդկանց 67 կգ քաշային կարգի A, B ենթախմբերի մրցելույթները: Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Սահակյանը հանդես կգա 67 կգ քաշային կարգի A ենթախմբում: Մրցելույթը կմեկնարկի ժամը 20:00-ին: Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչ ...
Կարդալ ավելին »Գյումրիում պատրաստված փայտե ակնոցները լայն ճանաչում են ստանում Հայաստանից դուրս
Գյումրիում ստեղծված փայտե ակնոցները լայն ճանաչում են ստանում Հայաստանի սահմաններից դուրս: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վերջերս Խաչատրյան եղբայրների ստեղծված ակնոցները ներկայացած էին Մոսկվայի Միջազգային օպտիկական ֆորումին, ինչի արդյունքում նոր գործընկերներ են ձեռք բերվել ու նոր առաջարկներ ստացվել: Արդեն ութերորդ տարին է` Բաբկեն ու Դավիթ Խաչատրյանները փայտից ակնոցներ են պատրաստում: Գաղափարը նոր չէ, բայց եղբայրների ստեղծածը տարբերվում է մյուսներից՝ ակնոցները բացարձակապես ձեռագործ ...
Կարդալ ավելին »Ակնկալում եմ՝ Հայաստանի հավաքականը 3 ոսկե մեդալ կնվաճի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ակնկալում է, որ Հայաստանը երեք ոսկե մեդալ կնվաճի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Նախարարի տեղակալը վստահեցրեց, որ հավաքականների մարզիչներն առաջնության մեկնարկին ընդառաջ արդեն վերջին հետևություններն արել են: «Ծանրամարտի պարագայում մենք չենք մասնակցելու միայն մասնակցության համար: Մենք մասնակցելու ենք «հնարավորինս շատ մեդալներ և մի քանի տիտղոս նշանաբանով»: Երկու հավաքականներն էլ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ