ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. Առաջին կիսամյակում Հայաստան ժամանած1 զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,002,878։ 2022թ. Համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 70.3%-ով։ Հայաստան ժամանակ զբոսաշրջիկներից 309,336-ը (+19.9%) հանգրվանել է հյուրանոցներում, իսկ 693,542 (+2.1 անգամ) զբասաշրջիկ՝ բարեկամի կամ հարազատի տանը, նաև վարձով տրվող բնակարաններում։ Միևնույն ժամանակ, Հայաստանից մեկնած1 զբոսաշրջիկների թիվը 679,272 է։ 2022թ. Համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 97.7%-ով։ Մասնավորապես, ...
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
Հայաստանում գինու արտադրությունն աճել է 86.3%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 8,405.2 հազար լիտր գինի, որից 676.1 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալներն աճել են 86.3%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 2.1 անգամ։ Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունն աճել է 3.3 անգամ և կազմել 471.5 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունը ...
Կարդալ ավելին »Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից ևս 10 բուժառու է տեղափոխվել Հայաստան
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 3 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ «Արևիկ» բուժմիավորումում ...
Կարդալ ավելին »Հայաստանն առաջին մեդալն է նվաճել ծանրամարտի աշխարհի ընթացիկ առաջնությունում
Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի չեմպիոն 20-ամյա Գոռ Սահակյանը դարձավ բրոնզե մեդալակիր։ Ինչպես տեղեկացնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Սահակյանը երկամարտում գրանցեց 312 կգ արդյունք։ Պոկում վարժությունում նա 3-րդ փորձից բարձրացրեց 142կգ ծանրաձողը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ։ Հրում վարժությունում նա կրկին 3-րդ փորձից կարողացավ բարձրացնել 170կգ ծանրաձողը։ Սա Հայաստանի առաջին մեդալն է ծանրամարտի աշխարհի ընթացիկ առաջնությունում։
Կարդալ ավելին »Հայաստանում 12-ամսյա գնանկումը կազմել է 0․2%
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը (2023թ. օգոստոսը 2022թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 0.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.1% գնաճ: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 4.0%, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ 0.4% գնանկում։ Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.7% գնանկում, իսկ 2023թ. հուլիսի ...
Կարդալ ավելին »FAF-ը ներկայացնում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականին նվիրված նոր երգ և տեսահոլովակ
Սեպտեմբերի 8-ին և 11-ին կայանալիք կարևորագույն խաղերին ընդառաջ՝ FAF-ը, համագործակցելով Արամ MP3-ի հետ, ներկայացնում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին նվիրված նոր երգ և տեսահոլովակ: Ինչպես տեղեկացնում է FAF-ի «Ֆեյսբուք»-ի էջը, ամիսներ տևած աշխատանքի արդյունքն, ըստ հեղինակների, կսիրվի հայ երկրպագուների կողմից և լրացուցիչ ուժ կհաղորդի հավաքականի տղաներին առաջիկա խաղերից առաջ: Նմանատիպ նախագծերն, ըստ FAF-ի, ուղղված են Հայաստանում ֆանատական մշակույթի տարածմանը և լինելու են ...
Կարդալ ավելին »ԿԽՄԿ ուղեկցությամբ 10 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան
Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ...
Կարդալ ավելին »Հայաստանը Պանամայի քաղաքացիների համար սահմանում է առանց մուտքի վիզայի ռեժիմ
Կառավարությունը Պանամայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանեց Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ։ Hամապատասխան որոշման նախագիծը ընդունվել է կառավարության` սեպտեմբերի 7-ի նիստի օրակարգում։ Նախագծի հիմնավորվման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության և Պանամայի Հանրապետության հետ մուտքի վիզային ռեժիմի վերացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և այդ երկրի միջև համագործակցային հարաբերությունների զարգացման և ամրապնդման քայլերով: Այն նաև փոխադարձում է Պանամայի Հանրապետության կողմից Հայաստանի ...
Կարդալ ավելին »Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Թուրքիա
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Թուրքիա։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակներում սեպտեմբերի 8-ին արտագնա հանդիպում կանցկացնի Թուրքիայի հավաքականի հետ։ Խաղը կկայանա Էսքիշեհիր քաղաքի «Աթաթուրք» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։ Երևանում կայացած խաղում Հայաստանի հավաքականը 1-2 հաշվով զիջել էր Թուրքիայի հավաքականին։ Հայաստանի ազգային հավաքականը որակավորման փուլի շրջանակներում անցկացրած երեք խաղերից ...
Կարդալ ավելին »Ադրբեջաննը զորք է կուտակում ԼՂ շփման գծի և Հայաստանի սահմանի երկայնքով․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում էականորեն սրվել է։ Փաշինյանն այդ մասին ասաց կառավարության նիստի ժամանակ։ «Պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։ Ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը։ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ