2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 13,739.5 մլն ԱՄՆ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 47.2%-ով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 3,150.8 մլն ԱՄՆ դոլարով: Այսպես, 2023թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանն արտահանել է 5,251.4 մլն ԱՄՆ դոլարի ...
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
Հայաստանում ՌԴ ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական վարժանք են կատարել և ուսումնական թռիչքներ իրականացրել
Հայաստանում Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ռազմաբազայի հակաահաբեկչական խմբի զինծառայողները վարժանքների շրջանակում հետ են մղել պայմանական հակառակորդի հարձակումը Գյումրու կայազորի տարածքում: Ինչպես տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքի մտահղացմամբ՝ պայմանական ահաբեկչական խմբավորումը փորձել է ներթափանցել կայազորի տարածք։ Մարտական մեքենայի կրակի աջակցությամբ զինծառայողները վնասազերծել են պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը, իրականացվել է նաև ավտոմոբիլային տեխնիկայի պայթուցիկ սարքերի և հարակից տարածքի ...
Կարդալ ավելին »Հնդկաստանը քննարկում է Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու հարցը
Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը։ Այդ մասին գրում է The Economic Times պարբերականը։ «Հնդկաստանը մտածում է Հարավային Կովկասում իր ռազմավարական դաշնակցին՝ Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու մասին՝ անցած տարվա ընթացքում սպառազինության առաջին խմբաքանակի հաջող մատակարարումից հետո»,- գրում է պարբերականը։ Նշվում է, որ վերջերս Հայաստանից բարձրաստիճան պաշտոնյա է ժամանել Նյու Դելի և քննարկումներ անցկացրել այս առնչությամբ։ Պարբերականն ...
Կարդալ ավելին »ԵԶԲ պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում
Հոկտեմբերի 26-ից Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) անվանական արժեկտրոնային պարտատոմսերը առաջին անգամ կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Տեւական ընդմիջումից հետո Հայաստանի ֆոնդային բորսայում սրանք առաջին միջազգային պարտատոմսերն են։ ԵԶԲ-ն Հայաստանի ֆոնդային բորսայում կցուցակի շուրջ $20 մլն ընդհանուր անվանական ծավալով, $1000 անվանական արժեքով, 36 ամիս շրջանառության ժամկետով եւ տարեկան 6% տոկոսադրույքով 20,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմսեր։ Դրանցով թույլատրվել է ...
Կարդալ ավելին »Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը «Փյունիկն» է
Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարն անփոփոխ է: Հայկական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրից հետո Հայաստանի առաջնության առաջատարը մնում է «Փյունիկ»-ը: Եղիշե Մելիքյանի թիմն ունի 33 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը 26-ական միավորով կիսում են «Ուրարտու»-ն և «Արարատ-Արմենիա»-ն: «Ալաշկերտ»-ն ունի 25, «Նոա»-ն` 24, «Արարատ»-ը` 17, ԲԿՄԱ-ն` 13, «Շիրակ»-ը` 10 միավոր: Եվ վերջին երկու հորիզոնականներում են «Վեստ Արմենիա»-ն և «Վան»-ը` 7 միավոր: Հայաստանի առաջնության ...
Կարդալ ավելին »Հայաստանում ամենաշատ զբաղվածները առևտրի և կրթության ոլորտներում են
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հուլիսի դրությամբ Հայաստանում գրանցված աշխատողների թվաքանակը 725,711 է։ ՀՀ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածներում և տնտեսական գործունեության տեսակներում պատկերը հետևյալն է. Հայաստանում ամենաշատ աշխատողները մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում են՝ 122,026։ Երկրորդ տեղում կրթության ոլորտն է՝ 113,204 աշխատող։ Եռյակը եզրափակում է մշակող արդյունաբերությունը՝ 88,925 աշխատող։ Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 50,515 ...
Կարդալ ավելին »Հայաստանը տվել է համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանի Հանրապետությունը տվել է իր համաձայնությունը։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը; «Իսկապես, ռուսական կողմը սահմանված կարգով դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար, և Հայաստանի Հանրապետությունը սահմանված կարգով, դիտարկելով հնարավոր բոլոր նրբերանգները, տվել է իր դրական եզրակացությունը և համաձայնությունը։ Կդժվարանամ ասել, ...
Կարդալ ավելին »Հայաստանի և Կանադայի հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա․ Միրզոյան
Հայաստանի և Կանադայի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը։ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Սա համագործակցության լայն դաշտ է ստեղծում՝ ի նպաստ Հայաստանում ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդման և բարեկեցության ավելացման։ Առևտրի և տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով մենք ...
Կարդալ ավելին »Հայաստանում պաշտոնապես բացվեց Կանադայի դեսպանատունը
Երևանում տեղի ունեցավ Կանադայի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը։ Դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլիի մասնակցությամբ։ Դեսպանատան բացման արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Կարդալ ավելին »Հայաստանում կարմրուկով վարակված երեխա է մահացել
Հայաստանում գրանցվել է կարմրուկով վարակված երեխայի մահվան դեպք: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Մենք ունեցել ենք կարմրուկով վարակված երեխայի մահվան դեպք, բայց երեխան ունեցել է նաև այլ հիվանդություններ, կարմրուկի հանգամանքը ծանր ելքի է հանգեցրել»,- ասաց նախարարը: Ավանեսյանն ընդգծեց, որ պետք է ձեռնարկել գործուն քայլեր, պատվաստման բոլոր էտապները պատշաճ անցնել: Նախարարը հորդորեց ճիշտ ժամանակին ստանալ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ