Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան։ Իրանի ԱԳ նախարարի օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում։ Սյցի շրջանակներում նախատեսված է Իրանի ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական շփումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։Այդ մասին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:«ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ։ Քննարվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձեւաչափով«։
Կարդալ ավելին »Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ու ԵՊՀ-ի միջև կկնքվի գործակցության հուշագիր
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն օրերս հյուրընկալել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանին, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանին, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ու միությունում նրա խորհրդական Հայկ Ակարմազյանին։ Այդ մասին ռեկտորը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ «Մեր գործընկերներին ներկայացրել եմ ԵՊՀ-ում տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխման ծրագրերն ու նախաձեռնությունները և նրանց հետ քննարկել ...
Կարդալ ավելին »Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9,4 տոկոսով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 9.4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2.1 տոկոսով: Շինարարության ծավալը 2023-ի 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 15.6 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-նոյեմբերին 2022-ի հունվար-նոյեմբերի նկատմամբ ...
Կարդալ ավելին »Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը մասնակցել է ՀԱԳՄ ամփոփիչ նիստին
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհուրդը տարեվերջյան ամփոփիչ ընդլայնված նիստ է անցկացրել, որին մասնակցել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը։ Նիստին ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարարներ։ Ինչպես տեղկացնում է umba-ը, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը նման ձևաչափի ընտրությունը պայմանվորեց նրանով, որ տարվա արդյունքներն ամփոփելիս շատ կաևոր է հասկանալ ոչ միայն տնտեսությունում, ձեռնարկություններում արձանագրված ցուցանիշները, այլ նաև այն ...
Կարդալ ավելին »ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց վիզայի Էմիրություններ գնալ. ԱԺ-ն վավերացրեց արձանագրությունը
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց արձանագրություն, որի վավերացման դեպքում Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան առանց մուտքի արտոնագրի մուտք գործել Արաբական Միացյալ Էմիրություններ: Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ԱԺ նիստում ներկայացրեց Արտաքին գործերի ...
Կարդալ ավելին »Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են մնում՝ չնայած առկա տարաձայնություններին. Կոպիրկին
Հայաստանը և Ռուսաստանը շարունակում են մնալ ռազմավարական դաշնակիցներ, և այդ դաշնակցային հարաբերությունները համապատասխանում են երկու երկրների առանցքային շահերին՝ չնայած առկա որոշակի տարաձայնություններին։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը շարունակում են մնալ գործընկերներ և ռազմավարական դաշնակիցներ, որոնց միավորում են ընդհանուր շահերը, ընդհանուր պատմությունը և միջազգային հարցերի շուրջ ...
Կարդալ ավելին »Հայաստանն իր վրա կվերցնի ԼՂ կառավարության և քաղաքացիների ֆինանսական պարտավորությունների մեծ մասը
Լեռնային Ղարաբաղի կառավարության, վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական և ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները (պարտատոմսեր և վարկեր) Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի հանդեպ կազմում են շուրջ 315 մլրդ դրամ, Հայաստանի կառավարությունը պատրաստվում է իր վրա վերցնել այդ բեռի մեծ մասը: «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց Հայաստանի ֆինանսների նախարար Վահե ...
Կարդալ ավելին »Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, հրապարակել է 2023 թվականի վերջին վարկանիշային աղյուսակը:Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը և տարին կեզրափակի 93-րդ հորիզոնականում:Դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Արգենտինան է: Երկրորդ տեղում Ֆրանսիայի ընտրանին է, իսկ լավագույն տասնյակում են նաև Անգլիայի, Բելգիայի, Բրազիլիայի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի, Խորվաթիայի հավաքականները:
Կարդալ ավելին »Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումն արգելվում է 6 ամսով
Հայաստանից 6 ամիս ժամկետով արգելվում է սիգի ձկնկիթի արտահանումը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստին։ Նշվում է, որ այս որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թ. հունվարի 2-ից և գործում է վեց ամիս ժամկետով։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, սիգի կայուն ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ