• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Tag Archives: ԱՄՆ

Վարչապետը հաստատեց՝ կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ ԱՄՆ-ից առաջարկներ ստացվել են

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ ստացվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներից։  Ասուլիսի ընթացքում վարչապետը ընդգծել է՝ որևէ քննարկում չի կարող լինել առանց ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման սկզբունքի։  Լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ից Սյունիքի ճանապարհի վերաբերյալ կոնկրետ առաջարկ ստացե՞լ են, վարչապետը պատասխանեց․ «Միացյալ Նահանգներից, այո, առաջարկներ ստացել ենք»։ Միաժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, ...

Կարդալ ավելին »

Օգոստոսի 1-ից՝ պղնձի 50% մաքսատուրք․ Թրամփն ԱՄՆ ներմուծվող մետաղի համար հարկ է սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգներ պղնձի ներմուծման 50-տոկոսանոց մաքսատուրք  սահմանելու մասին: Այդ մասին նախագահը գրել է Truth Social սոցցանցի իր էջում: «Ստանալով մեր ազգային անվտանգության հանգամանալից գնահատականը՝ ես հայտարարում եմ 2025 թվականի օգոստոսի 1-ից պղնձի 50% մաքսատուրքի սահմանման մասին»,- ասել է Թրամփը:  Նախագահի խոսքով՝ պղինձն ԱՄՆ-ին անհրաժեշտ է՝  կիսահաղորդիչների, ինքնաթիռների, նավերի, զինամթերքի, կուտակիչների, ռադարային համակարգերի, հակահրթիռային պաշտպանության ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը մաքսատուրքեր կսահմանի ևս մի քանի երկրի նկատմամբ

ԱՄՆ-ն պատրաստվում է մաքսատուրքեր սահմանել ՀԱՀ-ի, Մալայզիայի, Մյանմայի և Լաոսի նկատմամբ։ Մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից, ինչի մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։ Մասնավորապես նշվում է, որ Վաշինգտոնը 40% մաքսատուրք կսահմանի Լաոսից և Մյանմայից ներկրվող բոլոր ապրանքների վրա, 30% էլ ՀԱՀ-ից ներկրվող ապրանքների վրա։ Բացի այդ, Մալայզիայից ներկրվող ապրանքները հաջորդ ամսվանից կհարկվեն 25% ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն կոչ է արել հութիներին անհապաղ ազատ արձակել Eternity C նավի անձնակազմին

մենում ԱՄՆ դեսպանատությունը հայտարարել է, որ հութիներն «առևանգել են Eternity C նավի անձնակազմի ողջ մնացած անդամներին» և կոչ է արել նրանց անհապաղ ազատ արձակել։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ «Հութիները շարունակում են ապացուցել, որ ԱՄՆ-ն ճիշտ էր՝ իրենց դասակարգելով որպես ահաբեկչական կազմակերպություն», – նշվել է դեսպանության հաղորդագրության մեջ։ Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Eternity C նավը հուլիսի 7-ին հարձակման է ենթարկվել ...

Կարդալ ավելին »

Անհամբեր սպասում ենք ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ՝ ակնկալելով խորացնել Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերությունը։ Այս մասին ասված է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում։ «Մեր սրտանց շնորհավորանքներն ենք հղում ԱՄՆ-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Անհամբեր սպասում ենք ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը և գալիք տարիներին ավելի ամուր կապերի ձևավորմանը։ Այս հատուկ օրը մեր ...

Կարդալ ավելին »

Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկե­րության խորացումը. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձից, նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի, ինչպես նաև իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանին և Միացյալ Նահանգներին ...

Կարդալ ավելին »

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատասխանատու է իսրայելական հարվածների համար

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հասցված իսրայելական հարվածների համար պատասխանատվությունն ընկած է այդ թվում Միացյալ Նահանգների վրա։ Այդ մասին նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։  «Իրանի դեմ սիոնիստական ​​ռեժիմի կողմից ագրեսիայի նման գործողությունները չէին կարող տեղի ունենալ առանց Միացյալ Նահանգների համակարգման և թույլտվության։ Հետևաբար, ԱՄՆ-ի կառավարությունը, որպես ռեժիմի գլխավոր հովանավոր, նույնպես պատասխանատվություն կկրի սիոնիստական ռեժիմի ...

Կարդալ ավելին »

Այսօրվանից արգելված է 12 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որով արգելվում է 12 երկրների քաղաքացիների մուտքն Ամերկայի Միացյալ Նահանգներ: Այդ մասին հայտնում է Reuters–ը: Թրամփը նշել է, որ այս քայլն անհրաժեշտ է օտարերկրյա ահաբեկիչներից և անվտանգային այլ սպառնալիքներից պաշտպանվելու համար։ Այդ երկրներն են Աֆղանստանը, Մյանման, Չադը, Կոնգոն, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Հայիթին, Իրանը, Լիբիան, Սոմալին, Սուդանը և Եմենը։ Մասամբ կարգելվի նաև 7 այլ ...

Կարդալ ավելին »

Սպիտակ տունը հայտարարել է Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմավարական հետաքրքրության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը «լավ և արդյունավետ զրույց» են ունեցել, երկու երկրները  հետաքրքրված են միմյանց շուկաներով: Այդ մասին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Դա լավ, արդյունավետ զրույց էր։ Նա (խմբ.՝ Թրամփը) միշտ բարձր է գնահատել Չինաստանի նախագահի հետ ունեցած հարգալից վերաբերմունքը», – ասել է Լևիթը։ Ինչպես նշել ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ դատավորն արգելափակել է Հարվարդի օտարերկրյա ուսանողների մուտքի՝ Թրամփի սահմանած արգելքը

Բոստոնի դաշնային դատավորը ժամանակավորապես արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Հարվարդի համալսարանում սովորելու կամ փոխանակման ծրագրերին մասնակցելու ցանկություն ունեցող օտարերկրյա քաղաքացիների ԱՄՆ մուտքն արգելելու վերաբերյալ։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։ Դատավոր Էլիսոն Բարոուզը կասեցրել է Թրամփի հռչակագրի ուժի մեջ մտնելը՝ մինչև հարցի վերաբերյալ հետագա դատավարությունը։ Դատավորի որոշման համաձայն՝ Թրամփի հրահանգը, որն արգելում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ առաջիկա ...

Կարդալ ավելին »