• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2024-ի ապրիլի 1-ը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքում ընդունված որոշման համաձայն, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար սահմանված առցանց անմաքս առևտրի շեմը (միջազգային փոստային առաքանիներով և (կամ) փոխադրողի կողմից տեղափոխվող ապրանքներ) կգործի մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը։ Միաժամանակ, կոմիտեն հիշեցնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշմամբ սահմանված է, որ ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ի բյուջեն կաճի 7,3 տոկոսով եւ կկազմի 555 մլրդ դրամ

ՀՀ պաշտպանության նախարարության ծախսերի ապահովման համար 2024 թ. կհատկացվի 555 մլրդ դրամ, որը 37.7 մլրդ դրամով կամ 7.3 տոկոսով ավելի է 2023 թ. ցուցանիշից։ Այդ մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։ Ինչ վերաբերում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` 2024 թ. բյուջեին, ապա այն կկազմի 311,6 մլրդ դրամ։ «Ըստ առանցքային ուղղությունների` ...

Կարդալ ավելին »

2024-ին պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 48,4 տոկոսը, դեֆիցիտը՝ 3,2

ՀՀ 2024 թ. պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի 340 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 3.2 տոկոսը, որի արդյունքում պարտք–ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թ. տարեվերջին կկազմի 48.4 տոկոս։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։ «Այսպիսի մակարդակում պարտքի պահպանումը հնարավորություն է ընձեռնում պահպանել ՀՀ վարկանիշի դրական միտումները, ստեղծել լրացուցիչ կայունության պաշար` ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար ավելի քան 800 կամավոր է հերթագրվել 

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործարկած կամավորների հավաքագրման հարթակում գրանցվել է ավելի քան 800 քաղաքացի: Այդ մասին սեպտեմբերի 28-ի կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: «Գործարկել ենք հարթակ, որտեղ մեր քաղաքացիները, որոնք ցանկանում են ներառվել այս կամ այն աշխատանքում, կարող են հերթագրվել: Ունենք ավելի քան 800 հերթագրված: Շուտով պլանավորված աշխատանքները ...

Կարդալ ավելին »

2024-ին կառավարությունը ՊՆ-ին կհատկացնի 37,7 մլրդ դրամով ավելի գումար

ՀՀ պաշտպանության նախարարության ծախսերի ապահովման համար 2024 թվականին կհատկացվի 555 մլրդ դրամ, որը 37.7 մլրդ դրամով կամ 7.3 տոկոսով ավելի է 2023 թվականի ցուցանիշից: Այդ մասին սեպտեմբերի 28-ի կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:  Ինչ վերաբերում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` 2024 թվականի բյուջեին, ապա այն կկազմի 311,6 մլրդ դրամ: «Ըստ առանցքային ուղղությունների` ճանապարհային ոլորտում` ներքին աղբյուրների ...

Կարդալ ավելին »

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանվածների թիվը հասել է 70 հազար 500-ի

Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 28-ի ժամը 14:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 70 հազար 500 բռնի տեղահանված անձ: Այդ մասին Հումանիտար կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, հավելելով, որ նրանցից 50 հազար 866-ն արդեն հաշվառված է: Նրա խոսքով՝  ինտենսիվությունը չի նվազել և շարունակվում է ժամում մոտավորապես  1000 անձի սպասարկումը, ուղղորդումն ու հաշվառումը:

Կարդալ ավելին »

Վարչապետի աշխատակազմին կամրացվի ևս 10 մեքենա՝ տարբերանշանով

ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել պետական պաշտոնյաներին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների գործող կարգում: Մասնավորապես, սահմանվել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ վարչապետի կողմից իրականացվող գործառույթների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով, բացի սույն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված դեպքերից ամրացվում է ևս 10 տարբերանշանով սպասարկման ավտոմեքենա։ Նույն նախագծով սահմանվում է, որ պաշտոնյային կամ գերատեսչությանը ծառայողական պարտականությունները կատարելու համար պաշտոնյայի ցանկությամբ կարող է տրամադրվել ոչ թե ավտոմեքենան, ...

Կարդալ ավելին »

2024-ի բյուջեում հարկային եկամուտները կաճեն 15,4 տոկոսով, կապիտալ ծախսերը՝ 22 տոկոսով. նախարար

2024 թ. ՀՀ կառավարությունը թիրախավորում է ապահովելու 7 տոկոսանոց տնտեսական աճ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։ «2024-ին կանխատեսվում է հարկեր/ՀՆԱ  ցուցանիշի բարելավում շուրջ 0,75 տոկոսային կետով, ինչի արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2 տրլն 566 մլրդ դրամ, որը 2023 թ. ճշտված բյուջեի հարկային եկամուտներից ավելի ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում կեցության պայմաններ է տրամադրվել ԼՂ-ից բռնի տեղահանված 336 ընտանիքի

2023  թվականի սեպտեմբերի 28-ի  դրությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում կեցության պայմաններ է տրամադրվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 336 ընտանիքի։ Նրանք արդեն տեղավորվել են  հյուրանոցներում, հյուրատներում, մասնավոր  բնակարաններում, հյուրընկալող ընտանիքներում։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ համայնքներում ստեղծված հումանիտար կենտրոններում շարունակվում են համակարգված ու շուրջօրյա աշխատանքները՝ տեղահանված ընտանիքներին ընդունելու, հաշվառելու, ներուժը գույքագրելու, կեցության, սննդի, հագուստի, դեղորայքի և այլ ...

Կարդալ ավելին »

Համակարգչային խաբեությամբ հափշտակել են 19 մլն դրամ. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Հանցավոր կազմակերպության անդամներ Ա.Զ.-ն, Վ.Զ.-ն, Ի.Վ.-ն և քննությամբ չպարզված այլ անձինք 2022-2023 թվականների ընթացքում, «Whatsapp» հավելվածի միջոցով, կապ են հաստատել «List.am» կայքում ապրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման հայտարարություններ տեղադրած անձանց հետ, հանդես են եկել որպես գնորդներ կամ ծառայությունների մատուցման պատվիրատուներ և, վաճառողի գտնվելու վայրից հեռու լինելու պատրվակով, առաջարկել են նախօրոք կատարել վճարը՝ առցանց եղանակով փոխանցելու միջոցով, իսկ ապրանքները ստանալ «ՀայՓոստ», «Սուրհանդակ», «Իդրամ» առաքանիների միջոցով: ...

Կարդալ ավելին »