ԼՂ-ից բռնի տեղահանված 10 հազար 967 քաղաքացի ժամը 8:00-ի դրությամբ ապահովվել է կացարանով: Այդ մասին սեպտեմբերի 28-ի Կառավարության նիստում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «ժամը 08։00-ի դրությամբ 10 հազար 967 քաղաքացի մարզպետարանների կողմից հաշվառվել և տեղակայվել է հիմնականում հյուրանոցներում, հյուրատներում կամ հարմարեցված այլ շենք-շինություններում: Գործընթացն անընդհատ շարունակելով՝ ՀՀ-ի 64 համայնքներում իրականացվում է 24-ժամյա հերթապահություն: Աշխատանքային խմբեր են ստեղծվել ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանը մեծ ավտոբուսներ կուղարկի Ստեփանակերտում մնացած բռնի տեղահանվածներին տեղափոխելու համար
Գորիսում մոբիլիզացված են 35 մեծ տարողությամբ ավտոբուսներ, որոնք պետք է ուղևորվեն դեպի Ստեփանակերտ՝ այնտեղ մնացած բռնի տեղահանված անձանց Հայաստան տեղափոխելու համար։https://www.youtube.com/embed/1bEMlAM0tdU?si=u_ETT88FANk39K7T Այս մասին սեպտեմբերի 28-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի գործընկերներից տեղեկացված են՝ բավական մեծ թվով մարդիկ կան, որ սեփական տրանսպորտային միջոցներ չունեն՝ դեպի Հայաստան ուղևորվելու համար։ «Կա պայմանավորվածություն, որ այդ անձանց կաջակցենք ավտոբուսներ ...
Կարդալ ավելին »360 միլիոն դրամ կհատկացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել 360 միլիոն դրամ գումար հատկացնել մարզպետների աշխատակազմերին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար առաջին անհրաժեշտության ապրանքների հրատապ ձեռքբերման գնումների ֆինանսավորման նպատակով: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի զեկուցմամբ՝ սեպտեմբերի 28-ին ՀՀ կառավարության նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում կատարելու և ՀՀ մարզպետների աշխատակազմերին գումար հատկացնելու մասին ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար դիտարկվում է սննդի քարտերի թողարկման հարցը. թոշակառուները կվճարվեն ՀՀ համակարգին համապատասխան
ԼՂ-ի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված անձանց համար կառավարությունը դիտարկում է սննդի քարտերի թողարկման հարցը: Այդ մասին սեպտեմբերի 28-ի կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բացի օթևանի տրամադրման ծրագրից՝ կառավարությունը դիտարկում է նաև սննդի քարտերի թողարկման հարցը: Մեր տրամադրած օթևաններում կտեսնենք, թե էլ ինչ լրացուցիչ անհրաժեշտություններ և կարիքներ կան և հաջորդ փուլում կփորձենք հնարավորինս արագ սոցիալական որոշակի ծառայությունների ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 2024-ի պետբյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար 2024 թվականին ՀՀ պետբյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար 2024 թվականին ՀՀ պետբյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի: Այդ մասին սեպտեմբերի 28-ի Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը: «Մենք բյուջեն հաստատում ենք այնպիսի միջավայրում, երբ ունենք տասնյակ հազարավոր բռնի տեղահանված փախստականներ, ...
Կարդալ ավելին »ՄԻՊ աշխատակազմը Գորիսում և Վայքում հավաքագրում է բռնի տեղահանվածների բարձրացրած խնդիրները
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ձևավորված արագ արձագանքման աշխատանքային խմբերը շարունակում են աշխատանքը Գորիսի և Վայքի հաշվառման կենտրոններում։ Ինչպես տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից, պաշտպանի ներկայացուցիչները տեղում իրականացնում են փաստահավաք աշխատանքներ, զրուցում բռնի տեղահանվածների հետ, հավաքագրում նրանց կողմից բարձրացված խնդիրները։ Ուսումնասիրվում են կացարանով ապահովման, հաշվառման, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը հասել է 68386-ի
Ժամը 12:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 68386 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այդ մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է»,- ի հավելումն տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Կարդալ ավելին »Ռուս-ամերիկյան անձնակազմը 6 ամիս ուշացումով Միջազգային տիեզերակայանից վերադարձել է Երկիր
«Սոյուզ ՄՍ-23» տիեզերական պարկուճը, որում եղել են տիեզերագնացներ Սերգեյ Պրոկոպևը, Դմիտրի Պետելինը և NASA-ի տիեզերագնաց Ֆրանցիսկո Ռուբիոն, Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ) բարեհաջող վայրէջք է կատարել Ղազախստանում։ Այդ մասին Թռիչքների կառավարման կենտրոնից հաղորդել է «Ինտերֆաքսի» թղթակիցը : Վայրէջքը տեղի է ունեցել Ղազախստանի Ժեզկազգան քաղաքից 148 կմ դեպի հարավ-արևելք գտնվող շրջանում։ Տիեզերագնացներին դիմավորելու են գնացել մոտ 200 զինվորական, ուղղաթիռներ, որոնողական-տարհանման մեքենաներ։ Տիեզերագնացները պետք է ...
Կարդալ ավելին »Վրաստանը վառելիքի 81 տոկոսը ներկրում է Ռուսաստանից
2023 թվականի 6 ամսում Ռուսաստանից Վրաստան վառելիքի ներկրումը հասել է առավելագույնին։ Այդ մասին հաըտնում է aliq.ge-ն՝ հղում անելով BusinessPressNews-ին: Ըստ տվյալների՝ Վրաստանում սպառվող վառելիքի 81 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից, իսկ 2012 թվականին Ռուսաստանից ներմուծումը կազմել է սպառված վառելիքի ընդամենը 8 տոկոսը։ «Միաժամանակ նկատենք, որ վերջին 10 տարիների ընթացքում Վրաստանն անշեղորեն սպառում է 1,0-1,1 մլն տոննա վառելիք, ինչը նշանակում է, որ ...
Կարդալ ավելին »2025-ից շրջանառության հարկով աշխատող բիզնեսը ստիպված կլինի փաստաթղթավորել բոլոր գործարքները
2025 թվականի հունվարի 1-ից պետությունը շրջանառության հարկի ռեժիմով աշխատող բիզնեսին կպարտավորեցնի փաստաթղթավորել ապրանքների ձեռքբերման բոլոր գործարքները։ Համապատասխան օրինագիծը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը: Նա պարզաբանել է, որ, եթե համալիր ստուգումների եւ ուսումնասիրությունների ժամանակ հարկային մարմինները չհայտարարագրված ապրանքներ հայտնաբերեն, ապա տնտեսվարող սուբյեկտը պարտավոր կլինի եկամտահարկ վճարել այդ ապրանքների ընդհանուր արժեքի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ