Հայաստանի պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ կազմում է 4 տրլն 289 մլրդ դրամ, ԱՄՆ դոլարով՝ 11 մլրդ 103 մլն դոլար: Այդ մասին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստին՝ 2023 թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը: «Դրամային արտահայտությամբ պետական պարտքն առաջին կիսամյակում աճել է 2.5 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով աճել է ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանի պետական գանձարան մուտքագրվել են 14,5%-ով ավելի հարկեր
2023 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջե է մուտքագրվել 1 տրիլիոն 584 մլրդ դրամ հարկային եկամուտ, որը կազմում է 9 ամսվա հաստատված 1 տրլն 597 մլրդ դրամի ցուցանիշի 99.2%-ը։ Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակը, վկայակոչելով օպերատիվ տվյալները, հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական գանձարան հարկային մուտքերը 14.5%-ով կամ 200.8 մլրդ դրամով գերազանցել են 2022 թվականի նույն ժամանակահատվածի ...
Կարդալ ավելին »Financial Times․ Սաուդյան Արաբիան արդարացրել է նավթի արդյունահանումը կրճատելու որոշումը
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը պաշտպանել է թագավորության որոշումը՝ երկարաձգելու նավթի արդյունահանման կրճատումները՝ նշելով, որ այդ քայլը չի եղել գները բարձրացնելու փորձ։ Այս մասին հաղորդում է Financial Times պարբերականը։ Էր Ռիադը և Մոսկվան այս ամսվա սկզբին հայտարարել էին, որ նավթարդյունահանման և արտահանման ծավալների կրճատումը կպահպանեն մինչև 2023 թ․վերջը։ Այդ հայտարարությունից հետո Brent նավթի գինն աճել է ավելի քան 6 %-ով՝ հասնելով ...
Կարդալ ավելին »Երևանում անցկացվել է «Ընդհանուր լեզու գտնել» կարգախոսով փառատոնը
Երևանում սեպտեմբերի 22-24-ն անցկացվել է «Ընդհանուր լեզու գտնել» կարգախոսով մանկապատանեկան փառատոնը։ Նախագիծն իրականացնում է գերմանական High Art Bureau ընկերությունը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Փառատոնի գործընկերներն էին RBB München Iguanas e.V., Upsala Zirkus, «Ունիսոն» ՀԿ-ն և «Անտարես» մեդիա հոլդինգը։ Նախորդ երկու փառատոներն անցկացվել են Գերմանիայի Մյունխեն և Ցայտց քաղաքներում։ Փառատոնի մեկնարկը տրվել է Գյոթե կենտրոնում կազմակերպված հանդիպմամբ: Ցուցադրվել են տեսանյութեր և ռեպորտաժներ ...
Կարդալ ավելին »Հայաստան տեղափոխված արցախցիները հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ են. Գորիսի փոխքաղաքապետ
Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող բոլոր նրանք, ովքեր Կոռնիձոր հասնելուց հետո ցանկություն են հայտնում ճանապարհը չշարունակել, տեղի իշխանություններն ընդունում և տեղավորում են Գորիսում: Այդ մասին տեղեկացրեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը: «Այստեղ գնահատվում են նրանց կարիքները: Նրանք, ովքեր բժշկական օգնության կամ որևէ այլ ծառայության կարիք են ունենում՝ տեղում դա կազմակերպվում է, մինչև իրենց կարիքները գնահատվեն և դրա արդյունքում համապատասխան օժանդակություն ստանան: Նրանք, ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից Երևան տեղափոխված 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
Լեռնային Ղարաբաղից տեղափոխված, Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններում բուժում ստացող 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ժամը 12:00-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր: Այդ մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից: 16 վիրավորի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, 3-ի առողջական վիճակը միջին ծանրության է:
Կարդալ ավելին »Ստեփանակերտի 5 բենզալցակայաններում անվճար վառելիք կտրամադրվի
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախից ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը: «Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տեղափոխվելու համար սահմանված ժամկետներ չկան, և ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ առաջնահերթորեն ՀՀ են տեղափոխվում ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և ցանր կացության մեջ հայտնված ու ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիները: Արցախի իշխանությունները շարունակելու են մնալ տեղերում և պետական կառավարում իրականացնել ...
Կարդալ ավելին »Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են անվտանգությանն առնչվող հարցեր
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիան, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնածավալ ռազմական հարձակումը, որին նախորդել էր Լաչինի միջանցքի 9-ամսյա արգելափակումն ու ԼՂ լիակատար ...
Կարդալ ավելին »Հայ հաճախորդները Revolut Lite-ի միջոցով փոխանցել են 100 մլն դրամ
Revolut-ը հայտարարել է, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը կպահպանի Revolut Lite հավելվածի միջոցով իրականացվող բանկային եւ քարտային փոխանցումների զրոյական միջնորդավճարը։ Հոկտեմբերի 1-ից Revolut-ին չպատկանող բանկային հաշիվներին փոխանցումների միջնորդավճարը կկազմի 1%, քարտային հաշիվներին՝ 3%: Revolut-ի հաճախորդների միջեւ փոխանցումները կիրականացվեն առանց միջնորդավճարի։ «Զրոյական միջնորդավճարի ժամկետը երկարաձգելու որոշումը մեր պատասխանն է Հայաստանում հաճախորդների աճող բազային, որը հասել է մի քանի հազար մարդու՝ ամեն շաբաթ ...
Կարդալ ավելին »Առողջապահության նախարարը տեսակցել է ԼՂ-ից տեղափոխված 13-ամյա տղային․ վիճակը կայուն ծանր է
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 24-ին Հայաստան տեղափոխված 13-ամյա տղային։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Նախարար Անահիտ Ավանեսյանը քիչ առաջ տեսակցել է Լեռնային Ղարաբաղից այսօր Երևան տեղափոխված 13-ամյա մեր տղային։ Նա անցնում է հետազոտություններ, տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն։ Առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է. կյանքին վտանգ չի սպառնում»,- ասվում է նախարարության հաղորդագրության ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ