• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Հակառուսական պատժամիջոցների պատճառով ՊԵԿ նախագահը մաքսային եկամուտների նվազում է կանխատեսում

9 ամսվա արդյունքներով Հայաստանում էապես կկրճատվեն մաքսային եկամուտները։ Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Որպես հիմնական պատճառ ՊԵԿ նախագահը նշել Է ԵԱՏՄ-ում որոշակի փոփոխությունները և միջազգային պատժամիջոցների հետ կապված խստացումները: Այս առումով նա որպես օրինակ նշել է ավտոմեքենաների արտահանման հետ կապված իրավիճակը, ինչը էապես կնվազեցնի մաքսային մարմինների կողմից հավաքագրված ...

Կարդալ ավելին »

Եգիպտոսում նախագահի ընտրությունը տեղի կունենան դեկտեմբերի 10-12-ը

Եգիպտոսում նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 10-12-ը, հայտնել է ընտրական հանձնաժողովը:  Սպասվում է, որ նախագահ Աբդել Ֆաթթահ Աս Սիսին կվերընտրվի երրորդ ժամկետով։   68-ամյա Սիսին կարող է առաջադրվել երրորդ ժամկետով՝ շնորհիվ 2019 թվականին կատարված սահմանադրական փոփոխությունների, որոնք ավելացրել են նախագահական ժամկետների տեւողությունը՝ չորսից մինչեւ վեց տարի։ Ակնկալվում է, որ ընտրությունների արդյունքները կհայտարարվեն դեկտեմբերի 23-ին, իսկ երկրորդ փուլի դեպքում վերջնական արդյունքները կհայտարարվեն ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ

 Լեռնային Ղարաբաղից Հայաստան սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ։ Ինչպես տեղեկացնում են կառավարությունից, նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: 2100 հաշվառվածներից մոտ 1000 անձ մեկնել է իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ մյուս 1100-ին կառավարությունն ապահովել է կեցության վայրով (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է)։ ...

Կարդալ ավելին »

Վրաստանից Հայաստան էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է

2023 թվականին Վրաստանից ռեկորդային քանակությամբ էլեկտրաէներգիա է արտահանվել: Այդ մասին, ըստ aliq.ge-ի՝ գրում է տնտեսական լուրեր լուսաբանող BusinessMediaGeorgia-ն: Համաձայն տվյալների՝ 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանից արտահանվել է 1336,3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որից երկիրը ստացել է ավելի քան 94 մլն դոլար։ Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ արտահանումից ստացված եկամուտն աճել է 23 տոկոսով։ 2023 թվականի 8 ամսում Թուրքիա է արտահանվել գրեթե ...

Կարդալ ավելին »

Իրանն ԱՄՆ-ից վերադարձրել է Աքեմենյան շրջանի 3500-ից ավելի արձանագրություն

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ ավելի քան 85 տարի անց Թեհրանն ԱՄՆ-ից վերադարձրել է Աքեմենյան ժամանակաշրջանի 3506 արձանագրություն։ Այդ մասին հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը։ Նշվում է, որ Ռայիսին այդ մասին հայտնել է ԱՄՆ եռօրյա ուղևորությունից վերադառնալիս․ Նյու Յորքում Իրանի նախագահը մասնակցում էր ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանին։ Ռայիսին նշել է, որ այցի ընթացքում 20 հանդիպում և շփում է ունեցել տարբեր ...

Կարդալ ավելին »

Գերագույն հոգևոր խորհուրդը հետաձգել է Մյուռոնօրհնեքը և հոկտեմբերի 1-ը հայտարարել Արցախի համար համազգային աղոթքի օր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության է առնվել հոկտեմբերի 1-ին Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության անցկացման հարցը։ Ինչպես հայտնեցին Մայր Աթոռից, նկատի առնելով Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում է կայացվել հետաձգել Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները։ Որոշվել է նաև հոկտեմբերի 1-ը հռչակել Արցախի համար համազգային աղոթքի ...

Կարդալ ավելին »

Չինական Alibaba-ն 2 մլրդ դոլարի ներդրում կանի Թուրքիայում

Ինտերնետային տիրությում վաճառք իրականացնող Չինական «Alibaba group» ընկերությունը առաջիկայում պլանավորում է խոշոր ներդրում կատարել Թուրքիայում: Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի, սեպտեմբերի 16-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է ընկերության նախագահ Մայքլ Էվանսը: «Ապագայում պլանավորում ենք 2 մլրդ դոլար արժողությամբ ներդրում կատարել»: Սակայն ներդրումների համար հստակ ժամանակահատված այդպես էլ չի նշվել: Ըստ Էվանսի՝ «Alibaba group»-ը արդեն իսկ ...

Կարդալ ավելին »

Հայկական բանկերը կարող են մասնակցել արտարժույթի առևտրին ՌԴ-ում

Ռուսաստանի կառավարությունը հաստատել է ավելի քան 30 բարեկամ եւ չեզոք երկրների ցանկը, որոնց բանկերին ու բրոքերներին թույլատրվելու է առևտուր անել Ռուսաստանի արժույթի շուկայում, ինչպես նաև ածանցյալ գործիքների շուկայում։ Որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Ցանկում, ներառվել են, մասնավորապես, Ադրբեջանը, Հայաստանը, Բրազիլիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իրանը, Կատարը, Չինաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Սերբիան, Թաիլանդը, Թուրքիան։

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսները նվազել են

Ասիական ֆոնդային բորսաների սեպտեմբերի 22-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 1.88%-ով և կազմել 32402.41 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 1.24%-ով և կազմել 2376.27 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.77%-ով և կազմել 3132.43 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.96%-ով և կազմել 18057.45 կետ:

Կարդալ ավելին »

ԱԱ. Գևորգ Ղարիբյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը (60կգ) ադրբեջանցու նկատմամբ հաղթանակով դուրս եկավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Գեւորգ Ղարիբյանը քառորդ եզրափակիչում մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամադլիի հետ եւ հաղթանակի հասավ 1:1 հաշվով վերջին միավորի առավելությամբ։ Մրցակիցները միավորները վաստակել էին պասիվության շնորհիվ, բայց չէին կարողացել պարտերում հաշվի մեջ առաջ անցնել։ Գեւորգ Ղարիբյանը համառ պայքարում ադրբեջանցուն հնարավորություն չտվեց միավոր ...

Կարդալ ավելին »