• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

150 մասնակից՝ տարբեր երկրներից. Երևանը հյուրընկալում է Համաշխարհային զբոսաշրջային ներդրումային ֆորումը

Երևանում սեպտեմբերի 6-8-ը Երևանում կանցկացվի Համաշխարհային զբոսաշրջային ներդրումային ֆորումը, որը կազմակերպել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ։ Հրավիրած ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշեց, որ  ֆորումի հիմնական նպատակն է ներկայացնել համավարակից հետո համաշխարհային մակարդակով զբոսաշրջության ոլորտում ներդրումային միտումները, մարտահրավերները։ «Իհարկե, գլոբալ միտումներն են ներկայացվելու, բայց առանձին անդրադարձ է կատարվելու նաև Հայաստանին։ Սա ...

Կարդալ ավելին »

Դպրոցներում վրացերենի, պարսկերենի, թուրքերենի և ադրբեջաներենի ուսուցումը կշարունակվի նաև այս ուսումնական տարում՝ կամավորության սկզբունքով

Հանրակրթական դպրոցներում տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագրի շրջանակում  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է վրացերենի ուսուցման  առարկայական ծրագրերը՝ 8-րդ և 11-րդ դասարանների համար: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։ Ավելի վաղ՝ ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատվել էին նաև պարսկերենի, վրացերենի, թուրքերենի և ադրբեջաներենի առարկայական ծրագրերը, այս ուսումնական տարում գործընթացը շարունակելու համար․ անհրաժեշտություն կար հաստատելու միայն վրացերենի 8-րդ և ...

Կարդալ ավելին »

Օգոստոսին Գեղարքունիքում ծնվել է 173 երեխա

 2023 թվականի օգոստոս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 173 երեխա՝  88 տղա, 85 աղջիկ: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 173 երեխաներից 36-ը ծնվել են Գավառի, 27-ը՝ Սևանի, 14-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 95-ը՝ Մարտունու ծննդատանը և 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Կարդալ ավելին »

Ինժեներական աշխատանքների ընթացքում պայթյունից 2 զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

2023 թվականի սեպտեմբերի 2-ին, ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտու՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքեր տանող ճանապարհահատվածում ինժեներական աշխատանքեր կատարելու նպատակով ժայռերի պայթեցման ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են նույն զորամասի զինծառայողներ մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող, շարքային Արթուր Հայկի Պողոսյանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։  Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր ...

Կարդալ ավելին »

Արարատի մարզի Զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետը ստացել է խոշոր կաշառք՝ զորակոչիկին զինվորական ծառայությունից ազատելու համար

Հայաստանի դատախազությունը հայտնում է, որ Արարատի մարզի Զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետը ստացել է խոշոր չափերով կաշառք՝ զորակոչիկին զինվորական ծառայությունից ազատելու համար։  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։ «Ա.Թ.-ն, լինելով Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ, 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք: Մասնավորապես՝ քրեական վարույթով պարզվել ...

Կարդալ ավելին »

Բուքինգհեմյան պալատում տեղի է ունեցել կորգիների թագերով շքերթ՝ ի հիշատակ Մեծ Բրիտանիայի թագուհու

Բուքինգհեմյան պալատում պահակախմբի փոփոխությունը կարող է գրավել զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից, սակայն կիրակի օրը Լոնդոնի տեսարժան վայրերի այցելուներին այլ տեսակի տեսարան էր սպասվում՝ կորգի շքերթ՝ հագնված թագերով և թագավորական զգեստներով, հաղորդում է The Associated Press-ը: Թագավորական մոտ 20 երկրպագուներ իրենց շներին զբոսանքի են հանել Լոնդոնի կենտրոնում գտնվող պալատում՝ հարգելու թագուհի Եղիսաբեթ II-ի հիշատակը նրա մահից մեկ տարի անց: Կորգիները մանկուց եղել են հանգուցյալ թագուհու մշտական ​​ուղեկիցները, և իր ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանում առնվազն 12 մարդ է զոհվել կայծակի հարվածներից

Հնդկաստանի արևելյան Օդիշա նահանգում կայծակի հարվածներից առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 14-ը տուժել են։ Այդ մասին հաղորդում է The Times of India պարբերականը։ Կայծակի հարվածները տեղի են ունեցել սեպտեմբերի 2-ին, երբ երկու ժամվա ընթացքում նահանգի տարածքում արձանագրվել է կայծակի առնվազն 61 000 հարված։ Հնդկաստանի օդերևութաբանական ծառայությունն ավելի վաղ նախազգուշացրել էր Բենգալյան ծոցում ցիկլոնների պատճառով երկրի արևելքում եղանակի վատթարացման և հորդառատ ...

Կարդալ ավելին »

Հնդկական լուսնագնացն ավարտել է 14-օրյա գիտական ​​ծրագիրը և բերվել քնի ռեժիմի․ կարթնացնեն հաջորդ լուսնային օրը

Հնդկական Pragyan լուսնագնացը, որը տիեզերական առաջին սարքն է, որ վայրէջք է կատարել Լուսնի հարավային բևեռում, ավարտել է հետազոտությունների և փորձերի երկշաբաթյա ծրագիրը, որից հետո այն բերվել է քնի ռեժիմի, հայտնել է Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO): «Լուսնագնացն ավարտել է իր առաջադրանքները: Այն այժմ ապահով կայանված է և բերվել է քնի ռեժիմի»,- ասվում է X սոցցանցում (նախկինում՝ Twitter) ISRO-ի էջում արված հրապարակման մեջ: ...

Կարդալ ավելին »

HONOR. ապագայի սմարթֆոնները` IFA2023-ում

Ապրանքանշանը ցուցադրում է նոր ու ցնցող «Հեռախոս-դրամապապանակ» կոնցեպտը և HONOR V Purse-ը, ինչպես նաև ներկայացնում է HONOR Magic V2 մոդելն ու HONOR 90 մոդելի նոր գունային լուծումը։ Համաշխարհային ճանաչում ունեցող HONOR տեխնոլոգիական բրենդը IFA 2023 շրջանակներում այսօր ներկայացրեց սմարթֆոնների ապագայի վերաբերյալ իր ռազմավարական տեսլականը։ Ընկերության կողմից կազմակերպած «Unfold Tomorrow» ծրագրային սեսիայի ընթացքում HONOR-ի գլխավոր տնօրեն Ջորջ Ժաոն հայտարարեց, որ ապրանքանշանը ձգտում է ...

Կարդալ ավելին »

Վրաստանի հայ համայնքը Թբիլիսիում քննարկել է Արցախում ստեղծված վիճակը

Թբիլիսիում կայացել է հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հավաքը, որի ընթացքում քննարկվել է Արցախում արդեն 9 ամսից ավելի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Jnews-ի հաղորդմամբ, քննարկմանը մասնակցել է նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վրդ Դավթյանը։ Հանդիպման մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին և արցախցիներին` մաղթելով ոգու ամրություն և տոկունություն` նման ծանր պայմաններին դիմագրավելու համար: Միաժամանակ ներկաների կողմից ընդգծվել է Վրաստանի լրատվականների կողմից ...

Կարդալ ավելին »