Տարոնի քրեական հետախույզները տեղեկություն են իրացրել սեպտեմբերի 3-ին: Երեկոյան ժամը 7.30-ին ձեռնարկած միջոցառումների արդյունքում Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալվել և ոստիկանության Տարոնի բաժին է բերվել 43-ամյա մի տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ` դեղնականաչավուն զանգվածով: Ոստիկանությունը հայտնում է, որ դպրոցի փոխտնօրեն տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Գիտնականները վերստեղծել են 3500 տարի առաջ Եգիպտոսում օգտագործված մումիֆիկացման բալզամի բույրը
Ժամանակակից գիտնականները վերստեղծել են հին եգիպտացիների կողմից օգտագործվող մումիֆիկացիոն բալզամների բույրը, հայտնում է CNN-ը։ Գերմանական Մաքս Պլանկի երկրաբանության ինստիտուտի գիտնականներն ուսումնասիրել են բալզամի մնացորդները, որոնք մնացել են անոթների ներսում, որոնք օգտագործվում էին ավելի քան 3500 տարի առաջ մահացած Սենեթնի անունով ազնվական կնոջ մումիֆիկացված օրգանները պահելու համար: Բուրավետ բալզամները ներառում էին մեղրամոմի, բուսական յուղերի և հեռավոր երկրներից հազվագյուտ ծառերի խեժերի բարդ խառնուրդ, որոնք հավանաբար Եգիպտոս էին բերվել բարդ առևտրային ...
Կարդալ ավելին »Հայ աշակերտները ևս 3 բրոնզե մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային 35- րդ օլիմպիադայում
ունգարիայի Սեգեդ քաղաքում 2023 թ․ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 4-ը անցկացվել է Ինֆորմատիկայի միջազգային 35-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 89 երկրի 355 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Ինչպես հայտնում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի (Սամվել Աբելյան, 12-րդ դասարան և Ծովակ Եգորյան, 10-րդ դասարան) ...
Կարդալ ավելին »Նավթի գները կայուն են
Երկուշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները, ընդհանուր առմամբ, գրեթե չեն փոխվում, ներդրողները զգուշավոր են՝ շուկայի համար նոր գործոնների բացակայության և ԱՄՆ-ում հանգստյան օրվա ֆոնին, վկայում են առևտրի տվյալները։ Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,06%-ով՝ հասնելով 88,5 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, իսկ WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսները՝ 0,01%-ով՝ հասնելով 85,54 դոլարի։
Կարդալ ավելին »ՀՀ-ն Եվրամիություն-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում ձեռք կբերի մասնաբաժին
Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված երկրորդ ծրագրի շրջանակում Հայաստանը «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում ձեռք կբերի մասնաբաժին: Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ հիմնավորման՝ ֆոնդը գործում է կոմերցիոն սկզբունքով եւ շահույթ հետապնդող կազմակերպություն է, որի մանդատն ուղղակի ներդրումների կատարումն է երկրում գործող մասնավոր ընկերությունների բաժնետիրական կապիտալի մեջ: ««ԵՄ-Հայաստան ֆոնդի» բնականոն գործունեության համար վերջինիս ...
Կարդալ ավելին »Տաթև համայնքի նախկին ղեկավարի` համայնքապատկան 4,5 մլն դրամի հափշտակության դեպքի cն ավարտվել է
Ավարտվել է Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավարի կողմից՝ իրեն վստահված խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ «ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Տաթև համայնքի նախկին ղեկավարը, 2016թ. փետրվարից մինչև 2021թ. փետրվարն ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 04-09-23
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները սեպտեմբերի 4-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.54%-ով և կազմել 10,015,995.91 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.54%-ով և կազմել 25,954.90 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 0.25%-ով և կազմել 1,637.25 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.063080382 (-0.28%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 2.42%-ով և կազմել 194.66 դոլար, BCH/BTC ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 04-09-23
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները սեպտեմբերի 4-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 383.50 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 388.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 412.00 դրամ (-3.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 420.00 դրամ (-2.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 3.98 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.08 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 385.00 դրամ (+1.00 ...
Կարդալ ավելին »Ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք
Սեպտեմբերի 4- ին, ժամը 10:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Ինչպես տեղեկանում ենք ԱՀ ՊԲ տարածած հաղորդագրությունից, ադրբեջանական զինուժը հերթական անգամ թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։
Կարդալ ավելին »Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ է
Սեպտեմբերի 4-ին, ժամը 09։00-ից 18։00-ն Դիլիջանի թունելը, ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես փակ է․ գործում է Ծովագյուղ-Սեմյոնովկա այլընտրանքային ավտոճանապարհը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ