Սևանա լճի էկոհամակարգի կենսաբազմազանության պահպանման շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության և «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» համագործակցությամբ մեկնարկել է Սևանի կողակի արհեստական վերարտադրության փորձնական փուլը։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում գործող Սևանի իշխանի մանրաձկան գործարանի տնօրեն Տիգրան Վարդանյանը, գործարանի ինկուբացիոն տեղամասում արդեն մոնտաժվել է կողակի վերարտադրման համար նախատեսված ժամանակակից ինկուբատոր, որը ձեռք է բերվել տարեսկզբին։ Ներկայում իրականացվում ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի առաջարկած հարկերի կրճատման և ծախսերի օրինագիծը
ԱՄՆ Սենատն ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ ընդունել է նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած հարկերի կրճատման և ծախսերի մասին օրինագիծը, որով մեծապես կրճատվում են մի շարք հարկեր, սահմանափակվում սոցիալական ապահովության ծրագրերը և ավելանում ռազմական և միգրացիայի դեմ պայքարի ծախսերը։ Reuters-ը հաղորդում է, որ այս օրինագիծը կավելացնի ԱՄՆ պետական պարտքը 3,3 տրիլիոն դոլարով։ Օրինագիծն ընդունվել է ձայների 51-50 հարաբերակցությամբ, դրա շուրջ քննարկումները Սենատում ...
Կարդալ ավելին »Այլմոլորակային կյանքը՝ մահացու աստղային ճառագայթմամբ․ անապատային քարաքոս
2025 թվականի հունիսին Astrobiology ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ Մոհավե անապատի քարաքոսերը կարող են դիմակայել ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթմանը, որը նախկինում համարվում էր մահացու: Այս հայտնագործությունը, որը կատարել են Անապատային հետազոտությունների ինստիտուտի և Նևադայի համալսարանի գիտնականները, ենթադրում է, որ ֆոտոսինթեզ իրականացնող օրգանիզմները, ինչպիսիք են քարաքոսերը, կարող են բարգավաճել էկզոմոլորակներում՝ իրենց աստղերից բարձր ճառագայթում ունենալու պայմաններում: «Մենք մոտենում ենք ...
Կարդալ ավելին »Թոփ 7. այս ամռան լավագույն սմարթֆոնները
2025 թվականի ամառը սմարթֆոնների շուկային բերեց բազմաթիվ վառ նորույթներ՝ հզոր ֆլագմաններից մինչև եզակի մոդուլային սարքեր: Ichip-ը ներկայացրել է 2025 թվականի հունիսին թողարկված յոթ ամենահետաքրքիր մոդելները, որոնք առանձնանում են արտադրողականությամբ, նորարարություններով և գնի ու որակի հարաբերակցությամբ: Red Magic-ի խաղային հրեշներից մինչև էկոլոգիապես մաքուր Fairphone 6՝ յուրաքանչյուրը կգտնի իրեն հարմար բան: 1. realme GT7. մատչելի ֆլագման՝ հզոր բնութագրերով Բնութագրեր: Էկրան: 6.78 դյույմ, ...
Կարդալ ավելին »Հիմնանորոգվում է Գավառ քաղաքի Պետրովի փողոցը
ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Գավառ քաղաքի Պետրովի փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Պետրովի փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 229 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է Պետրովի փողոցի երթևեկելի մասի ասֆալտապատում՝ 1231 մետր երկարությամբ և 8538 քմ մակերեսով, մայթերի ...
Կարդալ ավելին »ՀՀ նախագահը հանդիպել է Առևտրի միջազգային պալատի գլխավոր քարտուղարի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման համաժողովի շրջանակներում հանդիպել է Առևտրի միջազգային պալատի (ICC) գլխավոր քարտուղար Ջոն Դենթոնի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Միջազգային առևտրի պալատի հայաստանյան ազգային կոմիտեի Գործադիր խորհրդի անդամ, Առևտրի և ներդրումային հանձնաժողովի նախագահ Հայկ Մարգարյանը: Առևտրի միջազգային պալատը (ICC) աշխարհի խոշորագույն բիզնես կազմակերպությունն է, որը ներկայացնում է ...
Կարդալ ավելին »«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները հանձնուքի միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել քաղաքացուհի Գ․Հ․-ի կողմից կալանավորված անձի անվամբ բերված հանձնուքը։ Հանձնուքում առկա տաբատի փոքր գրպանի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,45 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված։ Գ․Հ․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի ...
Կարդալ ավելին »Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ բարձր է 3 սանտիմետրով
2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 69 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով գերազանցում է նախորդ տարվա նույն օրվա նիշը։ Ինչպես տեղեկացանք ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ոռոգման նպատակներով Սևանա լճից Հրազդանի հունով բաց է թողնվել 39 միլիոն 964 հազար խորանարդ մետր ջուր։ Իսկ 2025 ...
Կարդալ ավելին »Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Սերժ Սարգսյանը, 2000-2018 թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, այնուհետև՝ ՀՀ վարչապետի պաշտոնը, օրենքով սահմանված արգելքին հակառակ, վստահված անձանց միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ հիմնադրելու և առևտրային կազմակերպությունների կառավարմանը մասնակցելու նպատակով օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նպաստել է, որպեսզի օտարերկրյա ներդրումներով ՀՀ կարիքների բավարարման համար Արարատի ...
Կարդալ ավելին »Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է գործակցային հարցեր
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումները և նախանշել են հետագա փոխգործակցության հիմնական ուղղությունները: Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ