• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Կմեկնարկի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման ծրագիրը

Առաջիկայում կմեկնարկի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի նոր մարզաբազան կառուցելու ծրագիրը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։  2027թ. Երևանում կայանալիք մարմնամարզության (սպորտային) Եվրոպայի առաջնության անցկացմամբ և այդ մարզադպրոցի կառուցման հրատապությամբ պայմանավորված՝ 2025 թվականի հունիսի 20-ին ՀՀ կառավարության որոշմամբ մարզադպրոց կառուցելու նպատակով կապալային աշխատանքների և հարակից ծառայությունների գնման պահանջը համարվել է անհետաձգելի և առկա է համաձայնություն գնման գործընթացները ...

Կարդալ ավելին »

Tech Week Vanadzor 2025-ը կունենա 2000-ից ավելի մասնակից

Վանաձորում կայանալիք Tech Week Vanadzor 2025-ը կունենա 2000-ից ավելի այցելու։ Հուլիսի 4-ից 6-ը Վանաձորը կհյուրընկալի հայկական տեխնոլոգիական համայնքի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Tech Week 2025-ը։ Tech Week-ը «հայթեք» Հայաստանի օրացույցի կարևորագույն իրադարձություններից մեկն է։ Այն երբեք Երևանում չի անցկացվել և ապագայում էլ չի անցկացվելու։ Tech Week-ի ողջ իմաստը մեր երկրի տեխնոլոգիական մայրաքաղաքը Երևանից երեք օրով տարհանելն է։ Այս տարի Վանաձորում Tech ...

Կարդալ ավելին »

Օլիվիե Ժիրուն վերադարձավ Ֆրանսիայի առաջնություն

Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու (57 գոլ), աշխարհի չեմպիոն Օլիվիե Ժիրուն վերադարձավ Ֆրանսիայի առաջնություն։ 38-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Լիլի» հետ, հաղորդում է ակումբի կայքը։ Հունիսի 30-ին ավարտվել էր Օլիվիե Ժիրուի պայմանագիրն ամերիկյան «Լոս Անջելեսի» հետ, եւ նա ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Լիլին»։ Ժիրուն 2024թ․ ամռանն էր տեղափոխվել «Լոս Անջելես», որի կազմում անցկացրել է 37 հանդիպում, ...

Կարդալ ավելին »

Հանցավոր խմբի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 107 դրվագով

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է բազմադրվագ, մեծածավալ, նախապես ծրագրված և համատեղ մշակված հանցավոր մեխանիզմներով իրականացված խարդախությունների և կեղծ փողերի իրացման հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հիմնավոր փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ Ն.Պ.-ն, հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2021 թվականի մայիսից մինչև 2025 ...

Կարդալ ավելին »

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը կոչ է անում առանց նախապայմանների ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 2-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության մասին բանաձև։  Բանաձևում դատապարտվում են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք սպառնում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը՝ Հայաստանը ներկայացնելով որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Բանաձևն աջակցություն է հայտնում Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ որպես տարածաշրջանային համագործակցության և խաղաղության նպաստող տեսլական։ Ուշադրություն է հրավիրվում ...

Կարդալ ավելին »

16 թաղամասի կամրջի վրա բախվել են Porsche Cayenne-ը և BMW-ն, որը կոտրել է սյունն ու կողաշրջվել. կան վիրավորներ

Երեկ՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ դեպի 6-րդ թաղամաս տանող կարջի վրա, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Կոտայքի մարզի բակիչ 27-ամյա Տիգրան Խ.-ի վարած «Porsche Cayenne» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Վահե Ղ.-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է SHamshyan.com-ը: Վթարի հետևանքով «BMW»-ի վարորդը, նրա ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Վարոս ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց տրանսպորտից անվճար օգտվողներին տուգանելու նախագիծը

62 կողմ, 27 դեմ, ձեռնպահ՝ 0 ձայներով հանրային տրանսպորտը չվճարելու դեպքում տուգանք նախատեսող, տրանսպորտում հսկիչների գործողությունները սահմանող նախագիծն ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ: Ավելի վաղ Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկել է Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու հարցը։ Երևանի քաղաքապետարանն է առաջարկել  տրանսպորտի վճարումը բոյկոտող քաղաքացիներին տուգանել: Նախագծով առաջարկվում է տուգանել՝ -3.000 դրամ – տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում -10.000 դրամ – չվճարելով օգտվելու դեպքում -15.000 դրամ – այլ անձի ...

Կարդալ ավելին »

Ալ Պաչինո. 85- ամյա դերասանի անսպառ հմայքը դեռ կիզակետում է

Հոլիվուդյան լեգենդ Ալ Պաչինոն ապացուցել է, որ տարիքը խոչընդոտ չէ սիրավեպի համար: 85-ամյա դերասանը լուսանկարվել է Հռոմում՝ իրենից շատ ավելի երիտասարդ լրագրող Կատերինա Դի Տերլիցիի հետ ընթրելիս, հաղորդում է Page Six-ը: «Կնքահայրը» ֆիլմի աստղը ընկերների հետ ընթրում էր Պիացցա դել Պոպոլոյի Il Bolognese ռեստորանում: Ելքի համար Պաչինոն ընտրել էր սև կերպար և բեյսբոլի գլխարկ, իսկ պապարացիները ֆիքսել էին, թե ինչպես ...

Կարդալ ավելին »

Նեքսուս Գորիս. «Ջերմատուն» ծրագիրը գալիս է Սյունիք

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման  «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է նոր «Նեքսուս Գորիս» նախաձեռնության մեկնարկի մասին։ «Նեքսուս» մոդելը ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի մշակած նոր պիլոտային մոտեցումն է, որը խթանում է համագործակցությունը և ռեսուրսների փոխանակումը գյուղական բնակավայրերի և քաղաքային կենտրոնների միջև։ ««Նեքսուս» մոդելի պիլոտային փուլի համար ընտրվել է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «Ջերմատուն» նախաձեռնությունը, որը կիրականացվի Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Վերիշեն և ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց էներգետիկ ոլորտում կանխարգելիչ միջամտության իրավական հիմքեր ստեղծող նախագիծը

Ազգային ժողովը հուլիսի 2-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած օրենսդրական փաթեթը, որը փոփոխություններ է նախատեսում «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում։ Oրինագծերի փաթեթին կողմ քվեարկեց 60 պատգամավոր, դեմ՝ 30։ Փաթեթի հիմնական նպատակը էներգետիկ ոլորտում պետական միջամտության կանխարգելիչ իրավական մեխանիզմների ներդրումն է։ Օրինագծերը ԱԺ-ում ներկայացրել էր պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։  Նա ընդգծել էր, ...

Կարդալ ավելին »