• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Ամերիկյան ինդեքսներ․ 11/04/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 2.50%-ով և կազմել 39593.66 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 3.46%-ով և կազմել 5268.05 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 4.31%-ով և կազմել 16387.31 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 11/04/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 4.53%-ով և կազմել 20562.73 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 3.83%-ով և կազմել 7126.02 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 3.04%-ով և կազմել 7913.25 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1144.79 կետ:

Կարդալ ավելին »

ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներին

ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ շեշտելով, որ հանքարդյունաբերությունը տնտեսության կարևոր ճյուղն ու շարժիչ ուժն է և ոլորտի բնականոն զարգացման համար փոփոխություններ են նախատեսվում, այդ թվում՝ օրենսդրական։ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ և ԶՊՄԿ տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը նշել է, որ մշտապես գործակցել ...

Կարդալ ավելին »

Զեմֆիրան մենահամերգ կունենա Երևանում

Ռուս երգչուհի, երգահան Զեմֆիրան մենահամերգով հանդես կգա Երևանում։  Կայանալիք համերգի մասին Զեմֆիրան հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։ Երգչուհու համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին, «Հրազդան» ստադիոնում։  Տոմսերի վաճառքը կմեկնարկի ապրիլի 8-ին։  

Կարդալ ավելին »

ՀՀ բանկերը` ԶԼՄ-ներում. 1-ին եռամսյակ

Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը: 2025թ. առաջին եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար է Ամերիաբանկը (550 հիշատակում), որին հաջորդում են Ֆասթ բանկը (548 հիշատակում) եւ IDBank-ը (411 հիշատակում):   Առաջին եռամսյակում լրատվական կայքերում, թերթերում եւ հեռուստատեսությամբ բացարձակ առաջատար է ...

Կարդալ ավելին »

Աշխարհի ամենահարուստն Իլոն Մասկն է, ամենաշատ միլիարդատերերն ԱՄՆ-ում են

ԱՄՆ-ն միլիարդատերերի թվով կրկին գլխավորել է Forbes-ի համաշխարհային վարկանիշը՝ 902 ամերիկացի ընդգրկվել է մոլորակի 3000 ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Երկրորդ տեղում Չինաստանն է. 516 չինացի միլիարդատեր կա ցանկում: Եռյակը եզրափակում է Հնդկաստանը, որտեղից 205 միլիարդատեր կա: Ամենահարուստ միլիարդատերերի 39-րդ ամենամյա վարկանիշում ընդգրկվել է 146 ռուսաստանցի, որոնցից 15-ը՝ առաջին անգամ: 2025 թվականին ամսագրի ցուցակում ընդգրկված էր 3028 մարդ, այդ թվում՝ 406 կին։ ...

Կարդալ ավելին »

OpenAI-ն ներգրավել է 40 մլրդ դոլար

AI ստարտափ OpenAI-ն փակել է ֆինանսավորման նոր փուլը՝ ներգրավելով 40 միլիարդ դոլար 300 միլիարդ դոլար գնահատմամբ՝ ընկերությունը դարձնելով աշխարհի խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկը: Արժեքի առումով այն կիսում է առաջին եռյակը Իլոն Մասկի SpaceX-ի և չինական ByteDance-ի հետ: «Սա մեզ թույլ կտա ավելի առաջ մղել AI-ի հետազոտությունների սահմանները, մեծացնել մեր հաշվողական ենթակառուցվածքի մասշտաբները և ավելի հզոր գործիքներ տրամադրել 500 միլիոն մարդկանց, ...

Կարդալ ավելին »

Նեյրոնային հրաշք․ Neuralink-ով առաջին հիվանդի մոտ կողմնակի բարդություններ չկան

Օրերս Neuralink իմպլանտով առաջին հիվանդը գլխում հայտնել է սարքից որևէ կողմնակի ազդեցության բացակայության մասին՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական: Զոնդերը նրա գլխում եղել են մոտ մեկ տարի, ինչը բավական է այս նեյրոնային հարթակի առաջին լուրջ գնահատման համար: Պրակտիկան ցույց է տվել, որ Neuralink-ն օգնում է վերջույթների կաթվածահար մարդկանց ինքնուրույնություն ձեռք բերել համակարգչի հետ աշխատանքում և սկսել շփվել սոցիալական ցանցերում: Նոլանդ Արբոն, ով ի վիճակի չէ շարժել ձեռքերն ...

Կարդալ ավելին »

Ոսկու գինը հասել է նոր պատմական առավելագույնի

Ոսկու ֆյուչերսների գինը 2025 թվականի հունիսին Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի բաժին) թարմացրել է իր պատմական առավելագույնը 2025 թվականին՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց 3200 դոլարից բարձրանալով: Սա բխում է առևտրային հարթակի տվյալներից: Թանկարժեք մետաղի գինն աճել է 1,12%-ով և կազմել 3201,6 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Միևնույն ժամանակ, Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը 2025 թվականի հունիսին ...

Կարդալ ավելին »

Brent-ը նվազել է մինչև 73,18 դոլար` մեկ բարելի դիմաց

Նավթի գները նվազել են հինգշաբթի վաղ առավոտյան, քանի որ ներդրողները կշռադատել են ԱՄՆ-ի պաշարների տվյալները և ներմուծման նոր մաքսատուրքերը, որոնք հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի դիմաց 73,18 դոլարով՝ նախորդ նստաշրջանի փակման համեմատ նվազելով 1,77 դոլարով (2,36%)։ Չորեքշաբթի օրը այդ պայմանագրերն աճել են 0,46 դոլարով (0,6%)՝ հասնելով 74,95 ...

Կարդալ ավելին »