Ռուսաստանը ներառված չէ այն երկրների ցանկում, որոնց նկատմամբ կիրառվել են պատասխան ներմուծման մաքսատուրքեր, սակայն կարող է նոր պատժամիջոցների ենթարկվել, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։ «Մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը չորեքշաբթի Axios-ին ասել է, որ Ռուսաստանը ներառված չէ ցուցակում, քանի որ ԱՄՆ պատժամիջոցներն արդեն կանխում են որևէ իմաստալից առևտուր»,- գրում է պորտալը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը դեռ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՆԳ նախարարության և ՄԱԿ-ի կառույցների գործակցությունն ամրապնդվում է. փոխնախարար
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 2-ին ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Քննարկվել են փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր: ՆԳՆ-ից հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվել ապաստան հայցողների համար արժանապատիվ պայմանների ապահովմանը: ...
Կարդալ ավելին »Իջևանի նախկին ղեկավարից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն 5 անշարժ գույք և դրամական միջոցներ
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 28-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այդ մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Իջևան համայնքի նախկին ղեկավար Վարուժան Ներսիսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք Տավուշի մարզում. 4 իրավաբանական անձում ...
Կարդալ ավելին »Կասեցվել է «Գազպրոմ Արմենիա»-ի մասնաճյուղի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ում կատարած ստուգման ընթացքում արձանագրվել է ապօրինի ջրառի դեպքեր։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից: Գազի սարքերի ու սարքավորումների արտադրությամբ և սպասարկմամբ զբաղվող Ընկերությունն ապօրինի շահագործել է 2 խորքային հոր՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են։ Կնշանակվեն վարչական տուգանքներ։
Կարդալ ավելին »Պետք է վարորդների ատեստավորում անցկացնել. Փաշինյան
Մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, կառավարության՝ ապրիլի 3-ի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վարորդական իրավունք ունենալու, բայց ավտոմեքենա վարելու հմտություն չունենալու դեպքերին: Եթե Հայաստանում վթարների մեծ քանակը և զոհերի մեծ թիվը հանրային ու անվտանգության խնդիր է, ապա պետք է վարորդների ատեստավորում անցկացնել՝ նկատեց Փաշինյանը: «Որևէ մեկը Կառավարության պատասխանատվությունը չի կարող նսեմացնել: Հարցը դա ...
Կարդալ ավելին »Դատապարտյալը բաճկոնի աստառի տակ թաքցրել էր կասկածելի զանգվածներ
Ապրիլի 2-ին՝ ժամը 19։20-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտի մուտք գործելուց առաջ խուզարկության են ենթարկել դատարանից վերադարձված դատապարտյալ Ա․Զ․-ին։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից: Խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են Ա․Զ․-ի բաճկոնի աստառի տակ թաքցված փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 1,84 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող, դեղնականաչավուն և դեղնավուն զանգվածներ։ Ա․Զ․-ն բանավոր հայտարարել է, որ հայտնաբերված ...
Կարդալ ավելին »Ընտանիքը չի օգտվի անապահովության նոր համակարգից, եթե ընտանիքի մի անդամը վարկի երաշխավոր է. նոր որոշում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 3-ի նիստում որոշում կայացրեց, որով կառավարության կողմից ներդրված ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգում սահմանեց սոցիալական աջակցության տրամադրումը բացառող նոր գործոն։ «Եթե ընտանիքի անդամներից որևէ մեկը հանդիսանում է վարկային պայմանագրի կատարման ապահովման նպատակով գործող երաշխավորության պայմանագրով երաշխավոր, եթե երաշխավորության պայմանագրի գումարը գերազանցում է 100․000 դրամը կամ համարժեք արժույթը, ապա նա չի ստանա աջակցություն»,– ասված է որոշման մեջ։ ...
Կարդալ ավելին »17 պաղեստինցի է սպանվել Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով
Գազայի հատվածի հարավում Իսրայելի օդային հարվածների հետևանքով առնվազն 17 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Խան Յունիսի կենտրոնական շրջանների գնդակոծության ժամանակ զոհվել է առնվազն 14 մարդ։ Եվս երեքը, այդ թվում՝ մեկ երեխա, զոհվել են նրա արևելյան և արևմտյան արվարձաններում փախստականների վրանների վրա ավիահարվածների հետևանքով: Բացի այդ, հեռուստաալիքը հաղորդում է Գազա քաղաքի հարավարևելյան թաղամասերի և հարակից ...
Կարդալ ավելին »Ասիական զարգացման բանկը 45.3 մլն եվրոյի վարկ կտա ՀՀ-ին
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 3-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացմանը: Հիմնավորման մեջ նշվում է, որ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով նախատեսվում է ներգրավել 45.3 մլն եվրո արժողությամբ վարկ: Վարկային ծրագրի նպատակն է խթանել բարեփոխումները հետևյալ ուղղություններով` Առողջապահական հաստատությունների կառուցում ու բարելավում, Առողջապահական ծառայությունների որակի ...
Կարդալ ավելին »Չինաստանը հակաքայլեր կձեռնարկի ԱՄՆ-ի մաքսատուրքերի դեմ
Պեկինը խստորեն դատապարտում է չինական ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը Վաշինգտոնի կողմից և խոստանում է հակաքայլեր ձեռնարկել իր շահերն ու իրավունքները պաշտպանելու համար։ Այս մասին ասվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության հայտարարության մեջ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մաքսատուրքերը բարձրացնելու որոշման։ «Չինաստանը կտրականապես դեմ է դրան, և մենք վճռականորեն հակաքայլեր կձեռնարկենք՝ պաշտպանելու մեր իրավունքները և շահերը»,- ասվում է գործակալության կայքում ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ