Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը Իսրայելի պաշտպանության բանակին (ԻՊԲ) հանձնարարել են ՀԱՄԱՍ-ի դեմ «վճռական միջոցներ» ձեռնարկել Գազայի հատվածում: Այդ մասին հաղորդում է Իսրայելի վարչապետի գրասենյակը: Հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է բոլոր առաջարկները, որոնք նա ստացել է» Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիտկոֆից և մյուս միջնորդներից: Ինչպես պարզաբանել է Նեթանյահուի գրասենյակը, Իսրայելի պաշտպանության ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայ շախմատիստներից 7-ը հաղթանակ են տոնել ԵԱ-ի 3-րդ տուրում
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Եվրոպայի առաջնության 3-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը ոչ-ոքի են ավարտել պարտիաները: Հաղթանակ են տոնել Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Վահան Նալբանդյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արթուր Դավթյանը, Հայկ Երիցյանը, Արսեն Դավթյանը: Պարտություն է կրել Սարգիս Սարգսյանը: Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ունեն 2,5 միավոր: 3-ական ...
Կարդալ ավելին »9-րդ դասարանից հետո շրջանավարտների մոտ 30 տոկոսը կրթությունը շարունակում է քոլեջներում
Հայաստանում իններորդ դասարանից հետո շրջանավարտների շուրջ 30.1 տոկոսը կրթությունը շարունակում է քոլեջներում, 9-րդ դասարանից հետո կրթությունը չշարունակողների համամասնությունը նվազել է: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում կառավարության ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների այս մասին զեկույցի ներկայացմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Անդրեասյանը պարտադիր կրթության մեջ ներգրավվածության տեսանկյունից լուրջ առաջընթաց է ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 18/03/25
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները մարտի 18-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.36%-ով և կազմել 32,483,139.02 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 0.51%-ով և կազմել 82,793.34 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 0.31%-ով և կազմել 1,899.34 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.022937496 (+0.78%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 0.60%-ով և կազմել 330.68 դոլար, BCH/BTC ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 18/03/25
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մարտի 18-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 389.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 393.50 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 422.50 դրամ (+0.50 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 429.00 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.63 դրամ (+0.13 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.80 դրամ (+0.17 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ...
Կարդալ ավելին »People․ ԱՄՆ-ում բռնել են հսկա ոսկե ձուկ
ԱՄՆ Ձկան պաշարների եւ վայրի բնության ծառայության (USFWS) աշխատակիցները Փենսիլվանիայի ջրամբարներից մեկում հսկայական ոսկե ձուկ են բռնել։ Այս մասին USFWS-ը հայտնել է Facebook սոցիալական ցանցում։ Ձուկը հայտնաբերվել է Փրեսք այլ պետական այգում։ Իր չափերի պատճառով այն ստացել է «մեգալոդոն» անունը։ Ծառայության աշխատակիցները նշել են, որ ինչ-որ մեկը կարող էր ձկանը բաց թողնել ջրամբար։ Սակայն նման գործողությունները վնաս են պատճառում տեղի էկոհամակարգին, նշել են փորձագետները։ «Ոսկե ձկնիկներն աճում են վայրի բնության մեջ, որտեղ նրանք կարող են լճերն ու ջրամբարները վերածել ցեխապուրի, ուտելիք գողանալ տեղի ձկներից եւ փչացնել ջրի որակը: <…> Եթե չեք կարողանում ձուկը պահել ձեզ մոտ, վերաբնակեցրեք նրան: Պարզապես մի թողեք նրան ազատության մեջ»,- նշվել է հաղորդագրությունում:
Կարդալ ավելին »Պետական պարտատոմսերի աճուրդ՝ 35 մլրդ դրամ ծավալով
Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 35 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։ AMGN36294277 տարբերակիչ ծածկագրով եւ 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 35 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 35 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 42․1 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.4446%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 8.40% է: «Սա վկայում է ...
Կարդալ ավելին »FINTECH360-ում արտոնյալ գրանցումը կգործի մինչեւ մարտի 15-ը
2025 թվականի ապրիլին Երեւանում անցկացվող FINTECH360 միջազգային համաժողովը կմեկտեղի ավելի քան 200 մասնակցի, այդ թվում՝ բանկային եւ վճարային ոլորտների առաջատար փորձագետների, ՏՏ ընկերությունների թոփ մենեջերների, ֆինտեխ ստարտափների: Նրանք կքննարկեն թվային փոխակերպման եւ բիզնեսում նորարարությունների ներդրման լավագույն փորձը։ Համաժողովը կանցկացվի 2025 թվականի ապրիլի 16-19-ը Holiday Inn Yerevan-Republic Square հյուրանոցում՝ Յունիբանկի, UBPay դրամական փոխանցումների հայաստանյան վճարահաշվարկային համակարգի եւ KWIKPAY վճարային համակարգի աջակցությամբ։ ...
Կարդալ ավելին »Բնակարանների գները՝ Երևանում
ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2025թ․-ի հունվարի դրությամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների։ Բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 2024 թ․-ի հոկտեմբերին կազմել է 901,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0․1% աճ։ Արաբկիր վարչական շրջանում՝ 636,100 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0․17% աճ։ Դավթաշեն վարչական շրջանում՝ 482,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ...
Կարդալ ավելին »Փետրվարին Հայաստան է այցելել 117 հազար 372 զբոսաշրջիկ
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի փետրվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ Ըստ հրապարակված տվյալների՝ 2025 թվականի փետրվարին Հայաստան այցելել է 117 հազար 372 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա փետրվարին զբոսաշրջիկների թիվը կազմել էր 127 հազար 241։ Համաձայն վիճակագրության՝ 2025 թվականի փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ այցելել են Ռուսաստանից (39%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ