• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Պետական բյուջեի եկամուտները՝ ըստ հարկատեսակների

ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ. հունվարին ՀՀ պետական բյուջեի 232,839.8 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա. 2025թ․-ի հունվարին ԱԱՀ ծավալները 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 46%-ով և կազմել՝ 86,786.0 մլն ՀՀ դրամ։ Եկամտային հարկի ծավալներն աճել են 36%-ով և կազմել՝ 63,941.9 մլն ՀՀ դրամ։ Շահութահարկի ծավալներն աճել են 72․7%-ով և կազմել՝ 17,988.1 մլն ՀՀ դրամ։ Ակցիզային հարկի ծավալներն նվազել են 17․3%-ով ...

Կարդալ ավելին »

Առանձնացվել են առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները․ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին հանդիպել է աշխատակիցների հետ

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, խոստացածի համաձայն, շրջել է հիմնական արտադրամասերում և լսել է աշխատակիցներին հուզող հարցերը, հայտնում է կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ Նշվում է, որ ընկերության ղեկավար անձնակազմն արդեն իսկ առանձնացրել է առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները և տեղում աշխատակիցներին ներկայացրել կատարվելիք փոփոխությունները: Աշխատակիցների հետ հանդիպումները կլինեն շարունակական և համակարգված։

Կարդալ ավելին »

Ինչո՞ւ են ԶՊՄԿ-ում նախատեսում կառուցել նոր պոչատար խողովակաշար

Անցյալ շաբաթ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ ԶՊՄԿ-ն երկու հանրային լսում է նախաձեռնել, որոնք կայանալու են հաջորդ շաբաթ Քաջարանում։ Լսումները վերաբերում են ԶՊՄԿ-ի արդիականացմանն ուղղված զգալի փոփոխություներին։ Այսպես՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախատեսում է մասնակի շրջանառու ջրամատակարարման համակարգի վերակառուցում և Թիվ 1, 2 և 4 դյուկերային անցումներում նոր խողովակաշարի կառուցում եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունների  ներկայացում։ Ինչո՞ւ են ԶՊՄԿ-ում նախատեսում ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի արժեքն այսօր. 13/03/25

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները մարտի 13-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 2.22%-ով և կազմել 31,737,748.55 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 2.26%-ով և կազմել 80,403.69 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 8.03%-ով և կազմել 1,898.28 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.023616476 (-5.88%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 6.66%-ով և կազմել 336.27 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.004183503 ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր. 12/03/25

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մարտի 12-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 392.00 դրամ (-1.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 396.00 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 425.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 431.00 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.44 դրամ (+0.06 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.54 դրամ (+0.05 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 392.00 դրամ (-1.00 ...

Կարդալ ավելին »

Վերսկսվել է Լեհաստանի տարածքով ամերիկյան ռազմական օգնության մատակարարումը Կիևին

Վերսկսվել են ամերիկյան ռազմական օգնության մատակարարումները դեպի Ուկրաինա լեհ-ուկրաինական սահմանի մոտ գտնվող Յասիոնկա օդանավակայանի լոգիստիկ հանգույցի՝ POLLOGHUB-ի միջոցով։ Այդ մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին X-ի էջում։ «Կրկին վերսկսվել է ամերիկյան զենքի մատակարարումը Յասիոնկայում գտնվող POLLOG HUB լոգիստիկ հանգույցից դեպի Ուկրաինա», – գրել է նա։ POLLOGHUB-ը լեհական լոգիստիկ հանգույց է Յասիոնկայում, որի միջոցով օգնություն է առաքվում Ուկրաինա: Իր ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ ․ 12/03/25

Ասիական ֆոնդային բորսաների մարտի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.64%-ով և կազմել 36793.11 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 1.11%-ով և կազմել 2670.72 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 3379.83 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.01%-ով և կազմել 23782.14 կետ:

Կարդալ ավելին »

ԿԲ՝ թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 12/03/25

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ մարտի 12-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.69 դրամով և կազմել 394.04 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.35 դրամով և կազմել 428.99 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 դրամով և կազմել 4.58 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.73 դրամով և կազմել 509.30 դրամ: Ինչ վերաբերում է ...

Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել «Եռաբլուր»-ին հարակից հողատարածքների ապօրինի օտարման քրեական վարույթով

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով։  Այդ մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։  «Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ ...

Կարդալ ավելին »

ՀՀ կառավարությունը «Վիվա Արմենիա»-ից ստացել է 2 միլիարդ դրամ շահութաբաժին

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը՝ որպես «Վիվա Արմենիա» ՓԲԸ 20 տոկոսի բաժնետեր, մարտի 6-ին ստացել է 2 միլիարդ դրամ շահութաբաժին։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, որպես «Վիվա Արմենիա» ՓԲԸ 20 տոկոսի բաժնետեր, մարտի 6-ին ստացել է 2 միլիարդ դրամ շահութաբաժին։ Գումարը մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե»,- գրել է Փաշինյանը։ 

Կարդալ ավելին »