• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Հայկական 14 ընկերություն Մոսկվայում մասնակցում է ПРОДЭКСПО 2025 սննդի և խմիչքի 32-րդ միջազգային ցուցահանդեսին

Հայկական 14 ընկերություն մասնակցում է Մոսկվայում փետրվարի 3-7-ն ընթացող ПРОДЭКСПО 2025 սննդի և խմիչքի 32-րդ միջազգային ցուցահանդեսին։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Նրանք ներկայացնում են իրենց արտադրանքը երկու միասնական մասնագիտացված տաղավարներում։ ПРОДЭКСПО 2025-ը սննդարդյունաբերության և ալկոհոլային խմիչքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսն է Ռուսաստանում։ Ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 2195 ներկայացուցիչ 30 երկրից։

Կարդալ ավելին »

ՏԿԵՆ մարմինը միացել է Քաղավիացիայի եվրոպական կոնֆերանսի պատահարների քննության համագործակցության մասին փաստաթղթին

2025 թվականի փետրվարի 5-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժինը միացել է «Քաղաքացիական ավիացիայի եվրոպական կոնֆերանսի (ԵԿԱԿ) քաղաքացիական ավիացիայի ոլորտում պատահարների/միջադեպերի քննության համագործակցության վերաբերյալ վարքագծի կանոնների մասին» փաստաթղթին՝ ավիացիայի ոլորտում պատահարների և լուրջ միջադեպերի քննության համագործակցության և փորձի փոխանակման նպատակով։ Այդ մասին  տեղեկացնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: ԵԿԱԿ-ը հիմնադրվել է 1955 ...

Կարդալ ավելին »

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ. Գործը քննում է հակակոռուպցիոն կոմիտեն

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով»,- նշել է նա: Հակակոռուպցոին կոմիտեից հայտնեցին, որ քննչական գործողությունները կատարվում են հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, կան ձերբակալված անձինք՝ այդ թվում քաղաքապետարանի պաշտոնյաներ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տվյալներ չհայտնեցին։

Կարդալ ավելին »

Գիշերը հարձակում է եղել Մերձավանի վարչական ղեկավարի տան վրա. հնչել են կրակոցներ. կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Այս գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ: Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել. կա մեկ զոհ, մեկ վիրավոր։ Այդ մասին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի ...

Կարդալ ավելին »

iChip․ մեծ մարտկոցով թոփ 7 սմարթֆոնները

Ժամանակակից սմարթֆոններն ավելի ուժեղ են դառնում, բայց բարձր արտադրողականությունը պահանջում է էներգատար լուծումներ: iChip պորտալի խմբագրությունը ընտրել է յոթ լավագույն սմարթֆոնները մեծ մարտկոցներով, որոնք ապահովում են երկարատև աշխատանք առանց լիցքավորման: Tecno Pova 6 Pro Մարտկոց՝ 6000 մԱժ, արագ լիցքավորում 70 Վտ Էկրան՝ 6,8 դյույմ AMOLED, 2436×1080 պիքսել, 120 Հց Պրոցեսոր՝ MediaTek Dimensity 6080 Հիշողություն՝ 12 ԳԲ ՕՀ, 256 ԳԲ ՊՀ ...

Կարդալ ավելին »

Ֆիլիպ Մորրիս Արմենիան ճանաչվել է 2025թ․ լավագույն գործատու 

Ֆիլիպ Մորրիս Արմենիան Top Employers Institute հեղինակավոր կառույցի կողմից ճանաչվել է որպես 2025թ․ Հայաստանի Լավագույն գործատու՝ արդեն հինգերորդ անգամ ստանալով այս հավաստագրումը։ Այս մրցանակը կրկին հաստատում է ՖՄԻ-ի գերազանցությունը մարդկանց կառավարման պրակտիկաներում՝ ամրապնդելով ընկերության համբավը որպես ցանկալի գործատու, որը կենտրոնացած է միջազգային մակարդակով բազմազան աշխատուժի զարգացող կարիքների բավարարման վրա: Լավագույն գործատուի հավաստագրումը Top Employers Institute-ի կողմից իրականացված անկախ գնահատման արդյունքն է։ Ինտիտուտի ...

Կարդալ ավելին »

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը հասանելի է դպրոցական բաժանորդային ծրագրով

Հայաստանի պատմության թանգարանում գործող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի, այսուհետ կարող են դիտել դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվող ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այցելության ամրագրման համար անհրաժեշտ է զանգահարել թանգարան այցից առնվազն 7 օր առաջ (հեռ.՝ 010582761, 055520691): Ցուցադրությունը բաց կլինի մինչև 2025 թվականի մարտի ...

Կարդալ ավելին »

PIN և PUK կոդերը կորցնելու դեպքում նույնականացման քարտը վերաթողարկելու կարիք չկա. Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

Բջջային էլեկտրոնային ստորագրությունը հնարավոր է ակտիվացնել բոլոր տեսակի նույնականացման քարտերով՝ ինչպես էլեկտրոնային կրիչ (չիպ) ունեցող, այնպես էլ առանց կրիչի։ Այդ մասին իրազեկող տեսանյութ է հրապարակել Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:  «Նույնիսկ եթե կորցրել եք քարտի PIN և PUK կոդերը, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Բջջային օպերատորի գրասենյակում հեշտությամբ կակտիվացնեն ձեր էլեկտրոնային ստորագրությունը (mID)»,- ասվում է տեսանյութի մեջ: 

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը կատարելագործել է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով նաև հարկ վճարողների առաջարկությունները, 2025 թվականից կատարելագործել է Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը՝ հարկային պարտավորություններ բաժնում ներդնելով նոր «Անձնական հաշվի քարտ» էջ, հայտնում են ՊԵԿ-ից՝ ընդգծելով, որ նորույթը զգալիորեն պարզեցրել է հարկային պարտավորությունների հաշվառման գործընթացը։ Իրականացված փոփոխություններից մեկով վարչական ակտերով ներկայացված պարտավորություններն առանձնացվել են հարկատեսակների պարտավորություններից․ հարկային պարտավորությունները հաշվարկվում են հարկատեսակների ԱՀՔ-ում, իսկ վարչական ակտերով ներկայացված ...

Կարդալ ավելին »

Համահայկական խաղերի լեռնադահուկի և սնոուբորդի մրցաշարերը կկայանան «Մայլեռ»-ում

Համահայկական ձմեռային խաղերի լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի մրցաշարերին ընդհանուր առմամբ մասնակցում է 70 մարզիկ:  Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի լեռնադահուկասպորտի և սնոուբորդի մրցաշարերը կանցկացվեն «Մայլեռ» լեռնադահուկային հանգստավայրում:  Լեռնադահուկասպորտի մրցաշարին մասնակցում է 50 մարզիկ, իսկ սնոուբորդի մրցաշարին`20-ը: Մրցաշարերին մասնակցող մարզիկներ կան Լիբանանից, Ֆրանսիայից, Իրանից, Ռուսաստանի ու Հայաստանից: Համահայկական առաջին ձմեռային խաղերը կայացել էին 2014 թվականին: 11 տարի անց մեկնարկած երկրորդ խաղերին մասնակցում ...

Կարդալ ավելին »