Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 10-11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու՝ 35, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 23, թմրանյութի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, սառը ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Մեքսիկան մտադիր է Թրամփի հետ քննարկել պողպատի մատակարարման մաքսատուրքերը
Մեքսիկան չարդարացված է համարում ԱՄՆ պողպատի մատակարարման մաքսատուրքերը և մտադիր է խորհրդակցություններ անցկացնել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին լրագրողներին հայտնել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը։ «Մենք ավելի շատ պողպատ ենք ներմուծում ԱՄՆ-ից, քան արտահանում։ Այս տուրքերը արդարացված չեն և անտրամաբանական են: Մենք խորհրդակցություններ կանցկացնենք Թրամփի նոր վարչակազմի հետ և կներկայացնեն Մեքսիկայի ...
Կարդալ ավելին »Շնորհակալություն արտադրական գործընթացի վերսկսմանն ուղղված ջանքերի համար․ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլի
ԶՊՄԿ գլխավոր տնօրենի ուղերձը` կոլեկտիվին. «Սույնով շնորհակալություն եմ հայտնում Ընկերության կոլեկտիվին՝ արտադրական գործընթացի վերսկսմանն ուղղված ջանքերի համար։ Մեզ հաջողվեց վերադառնալ աշխատանքային բնականոն հուն՝ ի հեճուկս գործադրվող բազմաբնույթ ճնշումների և գնահատականների, գիտակցելով Ընկերության ռազմավարական և տնտեսական նշանակությունը մարզի և Հայաստանի Հանրապետության համար։ Վերահաստատում ենք այս օրերին Ընկերության կողմից կայացրած որոշումների և կատարված հայտարարություններով ստանձնած պարտավորությունների անվերապահ պահպանումը և կատարումը։ Բոլոր շահագրգիռ ...
Կարդալ ավելին »Al-Beruniy․ Մարտիրոսյանն ու Սարգսյանը կիսեցին երկրորդ տեղը
Ուզբեկ գրոսմայստեր Մուխիդին Մադամինովի հաղթանակով ավարտվեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված Al-Beruniy (Masters) մրցաշարը։ Նա 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր։ Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը 6-ական միավորով կիսեցին երկրորդ տեղը։ Վերջին տուրում Շանթ Սարգսյանը ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւի, Հայկ Մարտիրոսյանը՝ ուզբեկ Աբդիմալիկ Աբդիսալիմովի հետ։
Կարդալ ավելին »Փաշինյանը Փարիզում ներկա է գտնվել AI գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին: Վարչապետին և մյուս բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Այս մասին հայտնում են Կառավարությունից: Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Կանադայի վարչապետ ...
Կարդալ ավելին »«Զանգեզուր» հատուկ պահպանվող տարածքում առաջին անգամ ֆիքսվել են մայր ընձառյուծը և ձագը
Հրաշալի լուր. մայր ընձառյուծն ու նրա մեծացած ձագը կրկին արձանագրվել են ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից։ Մեկնարկած տարվա ընթացքում ՇՄՆ «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) համատեղ մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում առաջին անգամ հաջողվել է ֆիքսել մայր ընձառյուծին և ձագին։
Կարդալ ավելին »Երևանի ավագանին մերժեց Մարությանի թիմի ներկայացրած ՝ տրանսպորտի 100 դրամ սակագին սահմանելու նախագիծը
Այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանի ավագանին քվերակությամբ մերժեց Երևանի տրանսպորտի մեկ ուղետոմսը 100 դրամ սահմանելու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծը։ Մի քանի ժամ տևած քննարկումից հետո Երևանի ավագանին նախագիծը չընդունեց 27 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ քվեարկությամբ ։ Հիշեցնենք, որ «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագծով առաջակվում էր, ի շարս այլ փաթեթների և սոցիալական արտոնությունների, սահմանել նաև մեկ ուղևորափոխադրման համար 100 դրամ սակագինը։ Նախագծի ...
Կարդալ ավելին »Պապիկյանը մասնակցել է Հնդկաստանի ՊՆ նախարարի մասնակցությամբ և նրա անունից կազմակերպված պաշտոնական ճաշին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի մասնակցությամբ և նրա անունից կազմակերպված պաշտոնական ճաշին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից: Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել գործընկերների հետ:
Կարդալ ավելին »Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն` էժանացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 11-ին, կազմել է 396.54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 409.11 դրամ (նվազել է 0.34 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 490.12 դրամ (նվազել է 1.90 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.13 դրամ (աճել է 0.4 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը ...
Կարդալ ավելին »Ամերիկայի ծոցը սկսել է պաշտոնապես հայտնվել Google քարտեզներում
Google ընկերությունը տեղեկացրել է, որ պաշտոնապես սկսել է Մեքսիկական ծոցը վերանվանել Ամերիկայի ծոց։ «ԱՄՆ-ում աշխարհագրական անունների տեղեկատվական համակարգը (GNIS) պաշտոնապես թարմացրել է «Մեքսիկական ծոցը»՝ այն վերանվանելով «Ամերիկայի ծոց»: Ինչպես հայտնել ենք երկու շաբաթ առաջ եւ համաձայն մեր երկարամյա պրակտիկայի՝ մենք սկսում ենք փոփոխություններ իրականացնել այս թարմացումն արտացոլելու համար»,- նշվել է ընկերության բլոգում: Գրառման մեջ նշվել է, որ նրանք, ովքեր օգտագործում են Google Maps-ը ԱՄՆ-ում, կտեսնեն Ամերիկայի ծոցը, Մեքսիկայում գտնվողները՝ Մեքսիկական ծոցը, իսկ մնացած բոլորը կտեսնեն երկու անունները՝ մեկը փակագծերում: Google-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Ամերիկայի ծոց» անվանումը կհայտնվի ԱՄՆ Google Maps քարտեզագրման ծառայությունում, երբ համապատասխան թարմացումները հասանելի լինեն երկրի աշխարհագրական անունների տեղեկատվական համակարգում (GNIS): Ծառայության օգտատերերը ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում տեսնում են իրենց պաշտոնական տեղական անվանումը, մինչդեռ մնացյալ աշխարհի օգտատերերը տեսնում են երկու անուններն էլ, նշել են ընկերությունում:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ