Փետրվարի 5-ին հանրապետությունում երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին գիշերն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշեր մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +8+10։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -2+3, Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0+4, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Եվրոպական ինդեքսներ․ 05/02/25
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.40%-ով և կազմել 21428.24 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.20%-ով և կազմել 7854.92 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.04%-ով և կազմել 8583.56 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ․ 05/02/25
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.28%-ով և կազմել 44421.91 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.76%-ով և կազմել 5994.57 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.20%-ով և կազմել 19391.96 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Նավթի գներ․ 05/02/25
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.47%-ով և կազմել 72.34 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.53%-ով և կազմել 75.55 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 05/02/25
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.18%-ով և կազմել 2851.90 դոլար, արծաթի գինն աճել է 1.28%-ով և կազմել 32.43 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 2.18%-ով և կազմել 1004.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 149 դեպք. գրանցվել է 6 ավտովթար. վիրավորվել է 6 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 3-ից 4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 36, թմրանյութի հայտնաբերման՝ 23, ֆիզիկական ներգործության ու խարդախության` 13-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 9, վարժական հավաքից խուսափելու՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության, թմրանյութի իրացման և ...
Կարդալ ավելին »12-ամսյա գնաճը մնացել է թիրախային մակարդակից ցածր. ԿԲ
2024թ. չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը մնացել է թիրախային մակարդակից ցածր՝ կազմելով 1,5 տոկոս, դեկտեմբերին 12-ամսյա բնական գնաճը եւս մնացել է ցածր՝ կազմելով 1 տոկոս։ Այդ մասին հայտնել է ԿԲ մամուլի ծառայությունը։ ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ մինչեւ 6,75 տոկոս: Խորհուրդը կարծում է, որ գնաճի 3 տոկոս մակարդակին հասնելու եւ միջնաժամկետ հեռանկարում գների կայունության հասնելու նպատակին հասնելու համար անհրաժեշտ է վերաֆինանսավորման ավելի ցածր տոկոսադրույք: Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է դանդաղ տեմպերով շարունակել տոկոսադրույքների աստիճանական իջեցումը։ Խորհուրդը կշարունակի հետեւել տնտեսական զարգացման սցենարներին եւ պատրաստ է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ միջնաժամկետ հեռանկարում 3 տոկոս գնաճի թիրախը եւ գների կայունությունն ապահովելու համար։ Աշխարհում եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում 2025թ. առաջին եռամսյակում պահպանվում են տնտեսական աճի նվազման ռիսկերը։ Գործընկեր երկրներում գնաճն աճել է, իսկ ապրանքների եւ ծառայությունների գների աճը, որը բնութագրվում է կոշտ գներով, շարունակում է զգալիորեն բարձր մնալ թիրախային մակարդակից: Ռիսկերը պահպանվում են միջազգային ապրանքային շուկաներում գների աճի եւ մատակարարման շղթայի հնարավոր խաթարումների առումով՝ հիմնականում միջազգային առեւտրային լարվածության աճի պատճառով: Միաժամանակ աշխատաշուկայի պայմանները խիստ են մնում գործընկեր երկրներում, հատկապես ԱՄՆ-ում։ Այս հանգամանքներում հավանական է, որ խոշոր կենտրոնական բանկերը կշարունակեն աստիճանաբար նվազեցնել տոկոսադրույքները՝ ավելի դանդաղ, քան նախկինում ակնկալվում էր՝ միաժամանակ պահպանելով համեմատաբար խիստ դրամավարկային պայմաններ: Արդյունքում՝ Հայաստանի տնտեսության վրա ակնկալվում է թույլ գնաճային ազդեցություն։ 2024թ. չորրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը շարունակել է մոտենալ երկարաժամկետ աճի գնահատականներին։ Տնտեսական ակտիվության աճը մեծապես պայմանավորված է եղել ծառայությունների, շինարարության եւ առեւտրի ուժեղ աճով։ ...
Կարդալ ավելին »Չինաստանն ի պատասխան Թրամփի մաքսատուրքերի մտցրել է տուրքեր ԱՄՆ ածխի, նավթի եւ ՀԲԳ-ի վրա
Չինաստանը 10 տոկոս մաքսատուրք է սահմանել ԱՄՄՆ-ից նավթի եւ գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծման համար, ինչպես նաեւ 15 տոկոս մաքսատուրք ածխի եւ հեղուկ բնական գազի (ՀԲԳ) համար: Այս մասին հայտնել է Չինաստանի Պետխորհրդին առընթեր սակագնային եւ դասակարգման կոմիտեն։ Այս որոշումն ընդունվել է ի պատասխան այսօր՝ փետրվարի 4-ին ուժի մեջ մտած չինական ապրանքների վրա 10 տոկոս մաքսատուրքի։ «ԱՄՆ մաքսատուրքերի միակողմանի սահմանումը լրջորեն խախտում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոնները եւ ոչ միայն չի օգնում լուծել սեփական խնդիրները, այլեւ խաթարում է Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ բնականոն տնտեսական եւ առեւտրային համագործակցությունը, նշվել է կոմիտեի մամուլի հաղորդագրությունում։ Փետրվարի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկայից, Կանադայից եւ Չինաստանից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նա իր ...
Կարդալ ավելին »Բիզնեսի վարկավորման ծավալն ավելացել է 20 %-ով. ԿԲ նախագահ
Անցած տարի բիզնեսի վարկավորումն ավելացել է 20 տոկոսով։ Այս մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա խոսքով՝ դա հիմք է տալիս հույս դնել 2025թ. տնտեսական աճի նպատակային մակարդակի հասնելու վրա։ Նա ընդգծել է, որ հիփոտեկային եւ սպառողական վարկավորման զգալի աճ է գրանցվել 2024թ., հատկապես դեկտեմբերին։ Հիպոտեկային վարկերի մասով Գալստյանն աճը կապել է Երեւանում վարկերի տոկոսների փոխհատուցման եկամտահարկի վերադարձի ծրագրի ավարտի հետ։ «Այս ֆոնին վարկավորման տոկոսադրույքները հիմնականում մնացել են նույն մակարդակի վրա, իսկ բիզնես հատվածում վարկավորման տոկոսադրույքները փոքր-ինչ նվազել են»,- նշել է ՀՀ ԿԲ նախագահը։ Նա հիշեցրել է նաեւ բանկային համակարգում շահույթի ռեկորդային աճը՝ ավելացնելով, որ այդ միջոցներն ուղղվելու են տնտեսության ֆինանսավորմանը։ ԿԲ նախագահն ավելացրել է, որ տեղեկություն չունի, թե Հայաստանում քանի մարդ է ներգրավված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից իրականացվող ծրագրերում, ինչ չափի ֆինանսավորում է ստացվել եւ ինչպես է այս ուղղությամբ նախագծերի սառեցումն ազդելու տնտեսության վրա։
Կարդալ ավելին »Ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերով քրվարույթներից 5-ն ուղարկվել է դատարան
2024 թվականին ՀՀ Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից 5-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։ «5-ը կարճվել է, իսկ ընթացքները դեռևս չլուծված քրեական վարույթներով իրականացվում է պատշաճ , համակողմանի և անաչառ նախաքննություն»,–ասված է հարցման պատասխանի մեջ։ Իրավապաշտպանների տվյալներով՝ 2024 թվականին ոչ մարտական պայմաններում ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ