Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով․ աշխատանքային ժամերում կլինեն որոշակի փոփոխություններ՝ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար ապահովելով առավելագույն հարմարավետություն։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։ Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը կսկսվի ժամը 07:00-ից և կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ի ժամը 02:00:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Մեկ օրում բացահայտվել է 107 հանցանք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 31,թմրանյութի հայտնաբերման՝ 16, խարդախության՝ 10, համակարգչային հափշտակության` 9, ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության` 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, հոգեկան ...
Կարդալ ավելին »Երևան-Սևան ճանապարհի պարեկային հենակետին հարակից երթևեկության փոփոխություն է կատարվել
Ներքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մ4 (Երևան-Սևան) միջպետական ավտոճանապարհի պարեկային ծառայության անշարժ հենակետի հարակից հատվածում։ Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից, մանրամասնելով, որ նշված հատվածում հետադարձը փակվել է, որի փոխարեն վարորդները կարող են օգտագործել Պտղնու տրանսպորտային հանգույցը։ «Նախկինում եթե վարորդը ցանկանում էր նշված հատվածում հետադարձ կատարել, առնվազն 15-20 րոպե ...
Կարդալ ավելին »ԵԱՏՄ-ում Երևանի նախագահության առաջնահերթություններն արտացոլել են գործակցության կարևոր ոլորտները. Փաշինյան
2024թ. ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթությունները վերաբերել ենն տնտեսական փոխգործակցության առանցքային ոլորտներին։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հեռահար է վարել նիստը՝ կորոնավիրուսի վարակի պատճառով։ «Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետը մոտենում է ավարտին։ Մեր նախագահության հիմնական առաջնահերթությունները, ինչպես հայտնի է, ընդգրկել են տնտեսական փոխգործակցության առանցքային ոլորտները՝ էներգետիկ ոլորտում ընդհանուր շուկաների ստեղծում, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացում, տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացում եւ միջազգային կապերի ամրապնդում»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ առաջնահերթությունների թվում էին նաեւ համագործակցության ներուժի եւ թվային տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաեւ ՏՏ համայնքների ջանքերի համախմբումը գյուղատնտեսության ոլորտում նորարարական լուծումներ ներդնելու համար։ «ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ԵՏՀ գործողությունների ծրագիրը ինտենսիվ էր եւ արտացոլել է իմ հունվարյան ուղերձում ուրվագծված ընթացիկ ուղղությունները։ Համոզված եմ, որ մանրամասները հանձնաժողովի կողմից ավելի մանրամասն կքննարկվեն պլանի ...
Կարդալ ավելին »Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասնել է
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի գործընթացում կլինեն մի քանի փոփոխություններ, որոնք վերաբերելու են, բացառապես, 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին, իսկ մինչ այդ հիփոթեքային վարկ ստացած շահառուներին փոփոխությունները չեն վերաբերի։ Ինչ փոփոխություն է լինելու 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի ...
Կարդալ ավելին »Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Ժաննա Անդրեասյանը՝ ԿԶՆԱԿ-ի համաժողովին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տարեկան ամփոփիչ համաժողովին, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն՝ 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված և իրականացված գործերի վերաբերյալ: Համաժողովին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՀՀ ուսումնական հաստատությունների տնօրեններ, տնօրենի տեղակալներ, ուսուցիչներ, ...
Կարդալ ավելին »Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ Սանկտ Պետերբուգ քաղաք՝ մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2024 թվականի դեկտեմբերի 25-26-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։ 2. Պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի ...
Կարդալ ավելին »Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է
Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, այդ թվում՝ փաստաբանների հասանելիության առումով․ ընտանիքները որևէ կապ չունեն, որևէ փաստաթղթեր չեն ստանում իրենց հարազատների վերաբերյալ, տեղյակ չեն, թե ինչ մեղադրանքներ են ներկայացված իրենց հարազատներին, երբեմն շատ կարճ ժամանակով զանգ են ունենում և բավականին սահմանափակ տեղեկություններ են կարողանում փոխանակել նրանց հետ։ Այդ մասին Մեդիա կենտրոնում անցկացվող «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ ...
Կարդալ ավելին »Իրանում առաջին անգամ չվերթ է կատարել ինքնաթիռ՝ անձնակազմի կին անդամներով
Իրանական Aseman Airline ավիաընկերության ինքնաթիռը, որի անձնակազմը և ուղևորները եղել են միայն կանայք, բարեհաջող վայրէջք է կատարել Մաշհադի «Շահիդ Հաշեմինեջադ» միջազգային օդանավակայանում։ Այդ մասին հաղորդել է IRNA գործակալությունը։ «Իրան Բանու» (պարսկերենից թարգմանաբար՝ «Տիկին Իրան») չվերթի ինքնաթիռը՝ 110 իրանցի կանանցով, որը վարում էր Շահրզադ Շամսը՝ Իրանի առաջին կին օդաչուն, կիրակի վայրէջք է կատարել Մաշհադի «Հաշեմինեջադ» միջազգային օդանավակայանում», – նշված է հրապարակման ...
Կարդալ ավելին »Ջրային կոմիտեի նախկին նախագահի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը
Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Այդ մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ մանրամասնելով, որ Կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Վահագն Գևորգյանն ունի մեղադրյալի կարգավիճակ։ Նույն գործով ներգրավված են այլ անձինք ևս: Այլ մանրամասներ չհաղորդեցին՝ նախաքննության շահերից ելնելով։ Ավելի վաղ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Գևորգյանն ազատվել էր ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ