Ըստ առևտրի տվյալների՝ Netflix-ի բաժնետոմսերն աճել են 14.4%-ով Nasdaq բորսայում երկարացված առևտրի արդյունքում եկամուտների հաշվետվությունից հետո: Հիմնական առևտրային նստաշրջանի փակման դրությամբ՝ հունվարի 21-ին, հոսքային ծառայության բաժնետոմսերը վաճառվում էին 869.68 դոլարով (+1.35%)։ Netflix-ը հրապարակել է 2024 թվականի չորրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը, որը գերազանցել է վերլուծաբանների սպասումները, հայտնում է CNBC-ն։ Վճարովի բաժանորդների թիվն ավելացել է ռեկորդային 19 միլիոնով՝ ընդհանուր թիվը հասցնելով ավելի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Լոս Անջելեսի իշխանությունները հրդեհներից վնասը գնահատել են 350 մլն դոլար
Լոս Անջելեսի հանրային ենթակառուցվածքներին անտառային հրդեհների վնասը կազմել է առնվազն 350 միլիոն դոլար, գրում է Los Angeles Times-ը՝ վկայակոչելով քաղաքային խորհրդին ներկայացված զեկույցը, որը գնահատում է հրդեհների առաջին չորս օրերի վնասը։ «Սա նախնական գնահատական է։ «Հավանական է, որ այն կաճի», – խորհրդի նիստում ասաց Մեթ Սաբոն, վարչակազմի վարչությունից, որը գնահատում էր վնասը: Այդ թիվը ներառում է փողոցների լույսերը, հանգստի կենտրոնները և ...
Կարդալ ավելին »Գազայի հյուսիսի բնակիչները հունվարի 25-ից կվերադառնան իրենց տները
Գազայի հատվածի հյուսիսում բնակվող պաղեստինցիները, որոնք ստիպված են եղել հեռանալ այնտեղից Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով, կսկսեն վերադառնալ իրենց տները անկլավում հրադադարի շուրջ համաձայնագրի գործողության յոթերորդ օրը՝ հունվարի 25-ին: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հայտարարությունը։ «Հրադադարի շուրջ համաձայնագրի յոթերորդ օրը գերիների փոխանակման ավարտից հետո հարկադրաբար տեղահանված անձինք, որոնք գտնվում են Ար Ռաշիդ առանցքի շրջանում (խմբ.՝ ձգվում է ...
Կարդալ ավելին »Նավթի գներ․ 24/01/25
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.74%-ով և կազմել 75.21 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.77%-ով և կազմել 78.72 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 22/01/25
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.23%-ով և կազմել 2760.00 դոլար, արծաթի գինը նվազել է 1.46%-ով և կազմել 31.14 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.39%-ով և կազմել 965.90 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ․ 12/01/25
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 44156.73 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.61%-ով և կազմել 6086.37 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.28%-ով և կազմել 20009.34 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ․ 24/01/25
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.01%-ով և կազմել 21254.27 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.86%-ով և կազմել 7837.40 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.04%-ով և կազմել 8545.13 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:
Կարդալ ավելին »Միլիարդատերերը չափազանց շատ ածխաթթու գազ են «արտանետում»՝ վտանգելով Երկրագնդի կլիման և մարդկանց կյանքը
Միլիարդատերերը չափազանց շատ ածխաթթու գազ են «արտանետում»՝ վտանգելով Երկրագնդի կլիման և միլիոնավոր մարդկանց կյանքեր։ Այդ մասին տեղեկությունը սոցիալական ցանցերի իր էջերի միջոցով տարածել է ՀՀ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը «Երկրի վրա յուրաքանչյուր մարդ ունի իր ածխածնային հետքը, սակայն արտանետումների ծավալները զգալիորեն աճում են մարդու եկամտի աճին զուգահեռ: Այսպես, աշխարհի 50 ամենահարուստ մարդիկ 3 ժամում մթնոլորտ են արտանետում այնքան ածխաթթու գազ՝ ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել հայտարարագրվելուց հետո սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում՝ իրենց և իրենց ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերից։ Այդ մասին հիշեցնում են Պետական եկամուտների կոմիտեից՝ մանրամասնելով, որ սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող են օգտվել նրանք, ովքեր 2024 թվականի ընթացքում Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից ձեռք են բերել առողջության ապահովագրական ...
Կարդալ ավելին »Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման գործն ուղարկվել է դատարան
Դատախազը 2025 թվականի հունվարի 21-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած, ինչպես նաև՝ նրանց օժանդակած անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել դատարան: «Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հ.Մ.-ն 2023 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն: Հ.Մ.-ն վերջինիս կազմում ընդգրկել է Ա.Շ.-ին, Հ.Մ.-ին, Լ.Բ.-ին, Մ.Բ.-ին ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ