Ձմեռային տուրիզմի զարգացման համար Հայաստանում մեծ ներուժ կա, և որոշակի ներդրումների արդյունքում այն կարող է դառնալ զբոսաշրջության համար շատ պահանջված: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը՝ շեշտելով, որ ձմեռային տուրիզմն ու սպորտաձևերը կարող են շատ հետաքրքրել արաբական աշխարհից՝ ԱՄԷ-ից, Կատարից, Օմանից և այլ երկրներից եկող զբոսաշրջիկներին: Լուսինե Գևորգյանի խոսքով՝ այս երկրներում չկա ձմեռ, այդ պատճառով ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի ԱԱ-ն
Մեկնարկում է ՖԻԴԵ-ի արագ և կայծակնային շախմատի աշխարհի 2024 թվականի առաջնությունը: Այդ տարվա աշխարհի առաջնությունում Հայաստանն, ընդհանուր առմամբ, կունենա 12 մասնակից: Նյու Յորք քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը, Էմին Օհանյանը, ինչպես նաև Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը։ Արագ շախմատի աշխարհի առաջնությունը կկայանա ...
Կարդալ ավելին »Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին
2024 թվականի դեկտեմբերի 23-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել Լոռու մարզի Ջրաշեն համայնքի 2 փողոցի 1/1 հասցեի 0.07 հա մակերեսով հողամասի աճուրդը: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Որպես գործարքի անվավերության հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Ջրաշեն համայնքի և Գ.Ե.-ի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրն ու պարտավորեցրել Գ.Ե.-ին Ջրաշեն համայնքին վերադարձնել վերոնշյալ հողամասը: Հիշեցնենք, որ հայցը դատարան ...
Կարդալ ավելին »Էրեբունիում ասֆալտապատվել է 31,8 հազար քմ փողոց, փոխարինվել է 27 վերելակ
2024 թվականին Էրեբունի վարչական շրջանում ասֆալտապատվել է 31820.3 քմ փողոց: Նորոգվել է 3801 քմ հարթ, 4177 քմ թեք տանիք: Փոխարինվել է 27 վերելակ: Բարեկարգվել է 14 բակ, կառուցվել 2 ֆուտբոլի դաշտ, տեղադրվել է 104 նստարան, 2 խաղասարք: Մաքրվել են գետերի հուներն ու առուները, կատարվել են դեռատիզացիոն աշխատանքներ: Կառուցվել է շների համար առանձնացված զբոսայգի: Կառուցվել է հեղեղատար համակարգ: Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Հայաստանի վարչապետը հեռավար նախագահելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը»,-ասել է Բաղդասարյանը։
Կարդալ ավելին »Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով. Հակոբ Սիմիդյան
Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով։ Այս մասին իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: «Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել, թե ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում։ Այս ամենը վկայում է մեր երկրի կենսաբազմազանության և էկոլոգիական հարստության վերակագնման մասին, ինչպես նաև այն արդյունք է բնության հատուկ պահպանվող ...
Կարդալ ավելին »FT․ Չինաստանն սկսել է ծնելիությունը խթանող քարոզչություն
Չինաստանն ակտիվացրել է ծնելիության խթանման հանրային քարոզչությունը։ Այս մասին տեղեկացրել է Financial Times թերթը։ Նրա տեղեկացմամբ՝ տեղի իշխանությունները հանրային քարոզչության շրջանակում զանգահարում են ամուսնացած կանանց, որպեսզի իմանան երեխաներ ունենալու նրանց պլանների մասին։ Թերթը տեղեկացրել է, որ ոմանց նաեւ հրավիրում են բժշկական հետազոտման, իսկ որոշ դեպքերում առաջարկում են սուբսիդիա երեխայի ծնվելու համար։ Բացի այդ, չինական համալսարաններ են ուղարկվել ուղեցույցներ միայնակ ուսանողների համար ...
Կարդալ ավելին »ՏԻՄ-երը կունենան երիտասարդական աշխատողի հաստիք
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում. երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» թեմայով վերապատրաստման ամփոփիչ հանդիպմանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացումը՝ մարզաբնակ համայնքներում երիտասարդական միջավայրի ձևավորման տեսանկյունից: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության գործունեության հիմքում կարևորվում ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են․ 26/12/24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.04%-ով և կազմել 70.10 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.18%-ով և կազմել 73.65 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ․ 26/12/24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 19848.77 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.14%-ով և կազմել 7282.69 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.42%-ով և կազմել 8136.99 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ