• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Պոլիտեխնիկում բացվել է Վիգեն Յաղջյանի անվան համակարգչային լսարան

Պոլիտեխնիկում պաշտոնապես բացվել է համակարգչային գիտության բազմաֆունկցիոնալ լսարան, որը անվանակոչվել է վաստակաշատ գիտնական, Պոլիտեխնիկի «Հաշվողական համակարգերի մաթեմատիկական ապահովման» ամբիոնի հիմնադիր վարիչ, տ.գ.թ. , դոցենտ Վիգեն Յաղջյանի անվամբ: Այս մասին իր էջում գրել է համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը: «Անհրաժեշտ գույքով ու տեխնիկայով հագեցված և յուրահատուկ դիզայներական ոճով վերանորոգված այս մասնագիտական լսարանը ծառայելու է ոլորտային կրթության կազմակերպման համար: Վստահ եմ, որ ստեղծված ...

Կարդալ ավելին »

Սահմանվեց ցորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի արտահանման արգելք

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր (6 ամսով) արգելք կիրառեց: Ըստ այդմ, արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանման նկատմամբ: Որոշումն ուղղված է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ ...

Կարդալ ավելին »

Կառավարության որոշմամբ 20 համայնքի 29 սուբվենցիոն ծրագիր կֆինանսավորվի

Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց ՀՀ-ի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2024 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով ՀՀ մարզպետների աշխատակազմին 2 մլրդ 43 մլն 744 հազար ...

Կարդալ ավելին »

Համայնքներում ծառայողական մեքենաների սահմանաչափեր պիտի լինեն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ համայնքներում ծառայողական մեքենաների հարցին: «Ուզում եմ մի նկատառում անել. Կառավարության նախորդ նիստի դռնփակ հատվածում ասացի, բայց նաև հիմա ուզում եմ հրապարակային արձանագրել հետևյալը, որ մենք նաև համայնքներում ծառայողական մեքենաների սահմանաչափեր մեր պատկերացրած պիտի սահմանենք  և սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումները պետք է որոշակի կապվածության մեջ դնենք այդ տրամաբանության հետ, որպեսզի անհամաչափություններ չառաջանան»,-ասաց նա: Հիշեցնենք՝ ...

Կարդալ ավելին »

«Ներուժ» ստարտափերը կֆինանսավորվեն նվիրաբերությամբ

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում հաստատեց «Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ» ծրագրի «Ներուժ» բաղադրիչի իրականացման կարգը: Այս որոշումը պայմանավորված է սփյուռքի  տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի շրջանակում մրցութային հանձնաժողովի կողմից ընտրվողստարտափներին ուղիղ դրամաշնորհ հատկացնելու անհրաժեշտությամբ: «Ներուժը» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների համար մշակված պետական ծրագիր է, որով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին հրավիրել Հայաստան՝ տեխնոլոգիական սկսնակ ընկերություններ ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետն այցելել է Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն (վիդեո)

Տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծման ու «խելացի» լուծումների հարցում Երևանին կաջակցի Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է կառավարման կենտրոն, ծանոթացել մատուցվող ծառայություններին։ Շուրջօրյա ժամանակացույցով աշխատող կառույցը քաղաքն ամբողջությամբ վերահսկում է տեսախցիկներով, երթևեկությունը կարգավորում լուսացույցներով։ Լոս Անջելեսի Տրանսպորտի դեպարտամենտը 52 տարբեր ծառայություններ է մատուցում տարածաշրջանի համար՝ ավտոկայանատեղիների կառավարումից մինչև անվտանգության բարելավում և մասնավոր օպերատորների թույլտվություններ: Առավել մանրամասնը՝ տեսանյութում:

Կարդալ ավելին »

Տեղական ցեմենտի արտադրությունը նվազել է. 6 ամսով կարգելվի ներմուծումը

Կառավարությունը հերթական նիստին Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր (6 ամսով) սահմանափակում կիրառեց, նաեւ սահմանեց ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը: Հիմնավորման մեջ նշված է, որ այս որոշումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: Նշենք, որ ցեմենտի ներմուծման  6-ամյսա արգելք էր սահմանվել նաեւ այս տարվա մայիսին, որի ...

Կարդալ ավելին »

12.9 մլն եվրո Եվրահանձնաժողովից՝ ուղղվաժ միջուկային անվտանգությանը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրին: ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի խնդիրներից է մոտարկել միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքը ԵՄ դիրեկտիվներին՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին  (CEPA) համապատասխան։ CEPA-ում ներառվել է նաև Հայաստանի պարտավորությունը` շարունակելու մոտարկման գործընթացը ԵՄ-ի ...

Կարդալ ավելին »

Հունգարիայում ՀՀ դեսպանություն կբացվի. դիվանագիտական հարաբերությունները վերականգնվում են

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում Հունգարիայում ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին որոշում կայացրեց: Հիմնավորման մեջ նշվում է, որ 2022թ․դեկտեմբերի 1-ին Լոձում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները: Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո երկու երկրների միջև ընթանում է ակտիվ քաղաքական ...

Կարդալ ավելին »

Մարզահամերգային համալիրը կնորոգվի. արժեքը՝ 2,3 մլրդ դրամ       

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում հավանություն տվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը ՀՀ ԿԳՄՍՆ-ին հանձնելուց հետո նախատեսվում է այն հիմնանորոգել և ստեղծել հավաքական թիմերի մարզման կենտրոն: Հաշվի առնելով ննջարանային մասնաշենքի և երկու մարզադահլիճների առկայությունը՝ մարզակառույցը կծառայի ուսումնամարզական հավաքների, ՀՀ առաջնությունների և այլ ...

Կարդալ ավելին »