Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հանձնարարել է ակցիա իրականացնել, որի շրջանակում այն ծնողները, որոնք իրենց նորածիններին անվանակոչել են ի պատիվ ազգային հերոսների, կստանան 500 հազար ռուբլի։ Խոսքը այն երեխաների մասին է, որոնք կծնվեն որոշակի օր։ «Հանձնարարել եմ սահմանել օրը մինչեւ տարեվերջ՝ ակցիան իրականացնելու համար։ Ծնողներն այդ օրը իրենց երեխաներին չեչեն հերոսների անուններով կոչելու համար կստանան 500 հազար ռուբլի»,- գրել է նա ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՊԵԿ տեղեկատվական մի քանի համակարգ դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը հասանելի չի լինի
Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված` 2025 թվականի հունվարի 1-ից կգործարկվի հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգը։ Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին տեղեկացնում է, որ նոր անձնական հաշվի քարտի համակարգում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք «միտված են հարկ վճարողների համար պարզեցնելու եւ ավելի համակարգված դարձնելու հարկային պարտավորությունների հաշվառման գործընթացը»: Կգործեն հարկային պարտավորությունների առանձնացված հաշվառման կարգավորումներ, որով պայմանավորված՝ գործող մեկ անձնական ...
Կարդալ ավելին »Լոնդոնը Կիևին կտրամադրի 285 միլիոն դոլարի օգնության լրացուցիչ փաթեթ
Մեծ Բրիտանիան 2025 թվականին Ուկրաինային ռազմական օգնության լրացուցիչ բազմամիլիոնանոց փաթեթ կուղարկի: Այդ մասին գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիին, որը դեկտեմբերի 18-ին այցելել է Կիև։ Ըստ նախարարի՝ խոսքը «225 մլն ֆունտ ստեռլինգ (284,6 մլն դոլար) գումարի նոր փաթեթի մասին է»։ Ինչպես նշում է հրատարակությունը, Հիլին, որը հանդիպում է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի հետ, պարզաբանել ...
Կարդալ ավելին »Ավետիք Իսահակյանի ծննդյան հոբելյանական միջոցառումների համար հավաքագրվում են առաջարկներ
Հաջորդ տարի լրանում է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, մշակութային գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ անվանի մտավորականի ծննդյան հոբելյանական միջոցառումները կազմակերպելու նպատակով նախատեսվում է ստեղծել պետական հոբելյանական հանձնաժողով: Հոբելյանական միջոցառումները պատշաճ կազմակերպելու համար ԿԳՄՍ նախարարությունը հավաքագրում է առաջարկներ: Առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին ...
Կարդալ ավելին »Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով
Երևանում դեկտեմբերի 20-24-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Օդի ջերմաստիճանը դեկտմեբերի 20-21-ն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։ Մարզերում դեկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 3-6 մ/վ։
Կարդալ ավելին »Armenian Airlines-ը վերսկսում է չվերթները
Armenian Airlines-ը դեկտեմբերի 20-ից վերսկսում է չվերթները: Այդ մասին հայտնում են ավիաընկերությունից՝ հրապարակելով չվացուցակը: Երևան ↔ ՄոսկվաԴեկտեմբերի 20-ից՝ ամեն օր Երևան ↔ ՍոչիԴեկտեմբերի 20-ից՝ ամեն երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Երևան ↔ ԿազանԴեկտեմբերի 20-ից՝ ուրբաթ օրերին Երևան ↔ Միներալնիե ՎոդիԴեկտեմբերի 21-ից` ամեն օր, բացի ուրբաթ և կիրակի օրերից Երևան ↔ ՎոլգոգրադԴեկտեմբերի 22-ից՝ կիրակի օրերին Երևան ↔ ՈւֆաԴեկտեմբերի 25-ից՝ ...
Կարդալ ավելին »Օպերայի շենքը կլուսավորվի շուրջ 400 LED լուսարձակներով
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը 2025թ. գեղարվեստական լուսավորություն կունենա: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ Նախագիծն արդեն դրված է մրցույթի: Երևանի սրտում գտնվող թամանյանական գլուխգործոցը կլուսավորվի շուրջ 400 LED լուսարձակներով:
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ․ 20/12/24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.02%-ով և կազմել 20242.57 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.26%-ով և կազմել 7384.62 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.05%-ով և կազմել 8199.11 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ․ 20/12/24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 2.58%-ով և կազմել 42326.87 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 2.95%-ով և կազմել 5872.16 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 3.56%-ով և կազմել 19392.69 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 20/12/24
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 1.42%-ով և կազմել 2622.90 դոլար, արծաթի գինը նվազել է 3.11%-ով և կազմել 29.89 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.62%-ով և կազմել 926.90 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ